MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչու՞ ոմանք 90 տարեկանում համոզված են, որ իրենց կյանքում ամեն ինչ առջեւում է, իսկ որոշ երիտասարդներ խոսում են կործանված կյանքի մասին

23:07, 29 ապրիլի

Որպեսզի ինքդ քեզ ավելի երիտասարդ զգաս, քան իրականում է, անհրաժեշտ է անընդհատ զարգացնել սեփական երեւակայությունը, մտքի սրությունը եւ ստեղծագործական կարողությունները: Հոգեբանական տարիքն է բնորոշում նաեւ ապագայի պլաններ կառուցելու կարողությունը: Մարդու ներքին տարիքը կապված է հետեւյալ գործոններին. 

1. կենսական ակտիվության մակարդակը

2. ներքին աշխարհը

3. արտաքինը

4. ինտելեկտը

5. հետաքրքրությունները

6. սոցիալական հասունությունը

7. անձնական հասունությունը

Բնական է, որ հոգեբանական տարիքը որոշելու վրա ազդում է մարդու սեփական կարծիքը եւ պատկերացումն այն մասին, թե ինքն ինչպիսին պիտի լինի կյանքի այդ ժամանակահատվածում, ինչպես նաեւ շրջակա միջավայրը եւ հարազատների կարծիքը:  Ներքին հասունացման կատալիզատոր կարող է լինել ամուսնությունը, երեխայի ծնունդը եւ մարդու կյանքում կարեւոր իրադարձությունները:  

Վիճակագրությունը վկայում է, որ քսանհինգ տարեկանում  հոգեբանական եւ ժամանակագրական տարիքը գործնականում միանման են: Իսկ մինչեւ քսան տարեկան երիտասարդները ավելի հաճախ չափազանցնում են իրենց տարիքը: 

Դա վերաբերում է նաեւ վատատեսներին. նրանք եւս հաճախ իրենց մի քանի իմաստուն տարի են ավելացնում: Մոտ երեսուն տարեկանում մարդը սկսում է նվազեցնել իր տարիքը, ասես ուզում է պահպանել երիտասարդությունը: 

Որքան ավելի մոտենում է քառասուն տարեկանին, այնքան այդ ցանկությունն ուժեղանում է եւ հոգեբանական տարիքն արդեն դառնում է իրականից մոտ վեց տարով փոքր: Ինչ վերաբերում է թոշակառուներին, այստեղ ամեն ինչ կախված է այն հասարակությունից, որում նրանք գտնվում են:  

Եթե մարդը սոցիալական անպաշտպանություն է զգում, ապա որպես կանոն իրեն ավելի մեծ է զգում, քան իրականում: 

Նման թոշակառուների մոտ տեղի է ունենում հուզական, սոցիալական եւ ֆիզիկական ակտիվության զգալի նվազում ծանր կյանքի բերումով: 

Իսկ թոշակառու եվրոպացիները, օրինակ, իրենց անհամեմատ ավելի երիտասարդ են զգում, նրանք շատ են ճանապարհորդում, հանգստանում, վայելում վաստակած հանգիստը, այդ պատճառով 60 տարեկանում 30 տարեկանի տեսք են ունենում:

Ահա մի քանի խորհուրդ նրանց, ովքեր ուզում են ավելի երկար երիտասարդ մնալ. 

1. միշտ լավատես լինել եւ հավատալ ավելի լավին

2. քո հանդեպ սեր զգալ եւ սիրել ուրիշներին

3. պլանավորել սեփական կյանքն ապագայում

4. մշտապես զբաղվել ինքն իրեն երիտասարդացնելով, ընդ որում, ոչ միայն արտաքինից, այլեւ ներսից, պատկերացնելով սեփական երիտասարդ կերպարը` դրական հատկանիշներով 

5. առողջ կենսակերպ վարել եւ ճիշտ սնվել

6. մտավոր կարողություններ զարգացնել

7. միշտ հիշել այն մասին, որ ներքին տարիքը միշտ անհրաժեշտ է փոխել, չէ որ դրանից է կախված եւ հոգեբանական վիճակը, եւ բարեկեցությունը, առողջությունը, երկարակեցությունը: 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել