1. Աղ
Այն մասին, որ աղը հրաշալիորեն օգնում է գինու հետքը հեռացնելուն (այդ փաստը տհաճ պահերից ազատել է տասնյակ ռոմանտիկ ժամադրություններ) վաղուց է հայտնի: Իսկ գիտեի՞ք արդյոք, որ աղի օգնությամբ հնարավոր է մոմ պատրաստել, որի մոմանյութը չի հալվի` փչացնելով ձեր սեղանը կամ գորգը: Դրա համար անհրաժեշտ է նոր մոմը մի քանի ժամով թրջել աղաջրում, իսկ հետո ուղղակի թողնել, որ չորանա:
2. Քացախաթթու
Բացի այն, որ ջրի մեջ լավ բացված քացախաթթուն կարելի է կիրառել խոհարարության մեջ, այն նաեւ բազմաթիվ այլ հատկանիշներ ունի: Օրինակ, եթե ձեր բանջարեղենը թոշնել է, կարելի է դրան նորից ծաղկուն տեսք տալ` 10 րոպե դնելով ամանի մեջ, որտեղ երկու բաժակ ջրին մեկ ճաշի գդալ քացախաթթու է ավելացվել: Այդ հեղուկի կիրառության եւս մի տարբերակ է լվացքի մեքենայի մեջ մի բաժակ քացախաթթու լցնելը. դա կօգնի ամրապնդել սրբիչների եւ այլ գունավոր գործվածքների գույները: Վերջապես, քացախաթթուն լայնորեն կիրառվում է հոտերը վերացնելու գործում. բանկան հոտից ազատելու համար հերիք է դրանք մտցնել ջրի եւ քացախաթթվի խառնուրդի մեջ (50-ը 50-ի): Իսկ որպեսզի տհաճ հոտից ազատեք լվացարանը կամ աղբարկղը անհրաժեշտ է մի բաժակ չբացված թթու լցնել եւ թողնել 1 ժամ, հետո ջրով լվալ մաքրված մակերեւույթը:
3. Վազելին
Իրականում վազելինը նավթի արտադրության կողմնակի արդյունք է, այդ պատճառով այն մաշկին քսել խորհուրդ չի տրվում: Փոխարենը կան մի քանի կենցաղային բաղադրատոմսեր, որոնցում այդ քսուքը շատ օգտակար կլինի: Նման բաղադրատոմսերից մեկը լայնորեն հայտնի է օդուժում. եթե քսուքի նուրբ շերտ քսեք մեքենայի դռան այն հատվածներին, որոնք իրար են կպնում փակվելիս, ընդմիշտ կմոռանաք այնպիսի խնդրի մասին, որպիսին սառած դուռն է, որն անհնար է բացել: Իսկ աղջիկների համար այլ բաղադրատոմս կա. կարելի է քսուքով խնամքով փայլեցնել եղունգների տանը քսած լաքը եւ այդ դեպքում այն նույն տեսքը կունենա, ինչի եթե սրահում քսեին:
4. Մեղր
Իհարկե, չի կարելի նախ եւ առաջ չհիշատակել այն մասին, որ մեղրը շատ համեղ է եւ օգտակար. ընդամենը մի ճաշի գդալ մեղրը կարող է ազատել խումհարի հետեւանքներից, նույնիսկ եթե դուք այն ուղղակի բացեք թեյի մեջ կամ քսեք տոստին. Չէ որ մեղրն արագացնում է օրգանիզմից թունանյութերի դուրս բերումը: Բայց այն մի կարեւոր հատկություն էլ ունի. դրանում չեն կարող զարգանալ վնասակար միկրոօրգանիզմներ: Դա մեղրը հրաշալի քսուք է դարձնում փոքր վերքերի բուժման համար` այրվածքների, կտրվածքների, քերծվածքների: Մեղրը նման եղանակով կիրառելիս` հիշեք, որ կարեւոր է վերքը կապել, որպեսզի պատահաբար չլիզեք կամ մեղրով փչացնեք հագուստը եւ կահույքը:
5. Խնձորի քացախ
Խնձորի քացախը, ինչպես նախ քացախաթթուն շատ կիրառություններ կարող են ունենալ: Օրինակ` նրանք, ովքեր տառապում են պզուկներից, արժե, որ տոնիկ պատրաստեն` ջրին մի քիչ խնձորի քացախ ավելացնելով: Իմիջիայլոց, այդ բաղադրատոմսը կփրկի նաեւ կարմրությունից, որը կարող է ի հայտ գալ արեւի լոգանքից հետո: Քացախն օգտակար է նաեւ մազերի համար. այն հեռացնում է լվալուց հետո շամպունի փոքրիկ մնացորդները: Սակայն այդ միջոցը համապատասխանում է միայն նրանց, ովքեր մազերի բնական գույն ունեն, որովհետեւ քացախը, մազերի ներկի հետ ռեակցիայի մեջ մտնելով, արդյունքն անկանխատեսելի է դարձնում: Վերջապես, խնձորի քացախի օգնությամբ հնարավոր է էականորեն թեթեւացնել ձկան մաքրման գործընթացը: Հերիք է ձուկն առատորեն ողողել քացախով եւ դուք կրկնակի արդյունք կունենաք. թեփուկներն ավելի հեշտորեն կմաքրվեն եւ ձեր ձեռքից ավելի քիչ ձկան հոտ կգա:
6. Ասպիրին
Եթե այս հրաշալի հաբն այնուամենայնիվ չփրկի Ձեզ գլխացավից, պետք չէ տուփը աղբարկղը նետել. դեղի համար կարելի է այլ կիրառություն գտնել: Օրինակ, ասպիրինը հրաշալիորեն փափկեցնում է ոտքերի մաշկը: Դրա համար անհրաժեշտ է հետեւյալ մածուկը պատրաստել. 6-8 դեղահաբը բացել 1-2 ճաշի գդալ ջրում: Ստացված խառնուրդը պետք է քսել ոտքերին, դրանք սրբիչով փաթաթել եւ մտցնել տոպրակի մեջ` կանխելու ջերմության կորուստը: Նման թրջոցի 10-15 րոպե, եւ հերիք է բոլորին հայտնի չեչաքարով տրորել փափուկ մաշկը: Բացի այդ, ասպիրինն օգտակար է սենյակային բույսերի համար. մեկ լ-ի մեջ բացած ասպիրինի մեկ հաբը լավ օգնում է վնասված բույսերին արմատային համակարգն ամրապնդելու գործում:
7. Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղը, խոհարարության մեջ անվիճելի առավելություններից բացի, մի քանի գաղտնի կարողություն ունի: Նախ, այն հրաշալիորեն հեռացնում է ներկը: Հերիք է մի քիչ յուղ քսել մաշկին, իսկ հետո վրան աղ կամ շաքար լցնել եւ տրորել, եւ ներկն ինքն իրեն կանցնի, առանց որեւէ քիմիական նյութի: Երկրորդ՝ մի կաթիլ ձիթապտղի յուղը հրաշալիորեն հարմար է կաշվե ճտքակոշիկների փայլեցման համար, որոնք այդ պրոցեդուրայից հետո ավելի վատ տեսք չեն ունենում, քան կոշիկի թանկարժեք քսուքից հետո: Ձիթապտղի յուղը կօգնի նաեւ մի շատ տհաճ իրավիճակում. եթե մազերին ծամոն է կպել (երեխաներին դա հատկապես հաճախ է պատահում): Ծամոնը հեռացնելու համար հերիք է վարսերն առատորեն ցողել ձիթապտղի յուղով եւ թողնել, որ ներծծվի: Դրանից հետո անհրաժեշտ է խնամքով սանրել ծամոնը եւ լվալ գլուխը:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից11:17, 18 ապրիլի
Ջիջի Հադիդը կիսվել է Victoria's Secret-ի նոր գովազդային արշավի կուլիսային կադրերով10:30, 18 ապրիլի
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից10:05, 18 ապրիլի
«Յաշան ու Լեոնիդ Բրեժնեւը»՝ 5, «Ամերիկացին»՝ 4 մրցանակ. «Անահիտ» մրցանակաբաշխության կարմիր գորգն ու բոլոր մրցանակակիրները (ֆոտո)09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին