Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Մշակույթն ու արվեստը մեծ դեր ունեն սերունդ կրթելու գործում․ Հայկ Պետրոսյան (ֆոտո)

20:28, 26 ապրիլի

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանն առաջին անգամ կմասնակցի «Արմմոնո-2016» փառատոնին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայկը։ Երիտասարդ արտիստին է վստահված փառատոնի մեկնարկը՝ «Եթե ես լինեի պապա» ներկայացմամբ։

«Ներկայացման առաջնախաղը, որը կայացել է Երեւանի Պետական տիկնիկային թատրոնում, հանդիսատեսը գոհ է մնացել։ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում ես կխաղամ մի փոքր փոփոխված տարբերակով։ Սա իմ հեղինակած ներկայացումն է՝ տղա եւ աղջիկ հարաբերությունների մասին։ Բեմում կտեսնեք իմ զգացածն ու իմ ապրումները»,- ասաց Հայկը։

Նրա խոսքով՝ ներկայացման գաղափարը ծնվել է, երբ ինքը դեռ բանակում էր ծառայում։ Այն պատմում է, թե ինչպես են ձեւավորվում հարաբերությունները եւ  ընտանիքներ կազմվում։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ բանակում շատ զինվորներ մտածում էին ծառայությունից հետո կամ ամուսնանալու, կամ  արտագնա աշխատանքի մեկնելու մասին։ Ես մտածում էի, որ կամուսնանամ, այլ ոչ թե կմեկնեմ, բայց թե ինչպիսին կլինեմ որպես ամուսին, որպես հայր, շատ էի մտորում»։

Մենաներկայացման վերջում Հայկը խոսում է ապագա երեխայի հետ։ Երիտասարդ արտիսի խոսքով՝  վերջում պարզվում է, որ երեւակայական երեխան հենց հանդիսատեսն է։ Այսինքն՝ ներկայացմանը երեխան միջոց է հանդիսանում. այն, ինչ Հայկը ասում է երեխային, իրականում խոսում է հանդիսատեսի հետ։

«Անցած երեք ներկայացման վերջում ես մի երգ էի երգում, որի գլխավոր ասելիքն է՝ «ժպտա ու քեզ էլ կժպտան»։ Այս մեկ ամսվա ընթացքում մենք շատ տարբեր ապրումներ ունեցանք, որոնք ներառվելու են ներկայացման փոփոխված տարբերակի մեջ։ Այս անգամ ես այլ երգ եմ կատարելու։ «Եթե ես լինեի պապա» մենաներկայացումը 1.5 ժամ է տեւում, բայց փառատոնային տարբերակը կլինի 1 ժամ»,- նշեց Հայկը։

Ի դեպ, խոսելով «Արմմոնո» փառատոնի մասին՝ Հայկն ասաց․ «Մենք այն երկիրը չենք, որ երբ ցանկանանք, տոմս գնենք ու գնանք այլ երկիր ներկայացում դիտելու։ Այս փառատոնի շնորհիվ մենք ունենք հնարավորությունը ծանոթանալ արտերկրի մշակույթին։ Չէ որ մշակույթն ու արվեստը մեծ դեր ունեն մեր հոգեկերտվածքի  եւ սերունդ կրթելու հարցում»։

Հիշեցնենք, որ «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը կմեկնարկի ապրիլի 29-ին։

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել