«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Նա, ով երբեք չի նկարահանվի մերկ. Այսօր ծնվել է Ջեսսիկա Ալբան

12:18, 28 ապրիլի

Այսօր իր ծննդյան 35-ամյակն է նշում հոլիվուդյան գեղեցկուհի Ջեսսիկա Ալբան։ Իր կարիերայի ընթացքում ամերիկացի դերասանուհին մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում՝  Teen Choice Awards-ի եւ «Ոսկե Գլոբուսի»։

Մեզ թվում է, թե ամեն ինչ գիտենք միշտ էկրաներին մեզ ժպտացող աստղերի մասին։ Սակայն դա, իրականում, այդպես չէ։ Ներկայացնում ենք մի քանի անհայտ փաստ բոլորիս հայտնի Ջեսսիկա Ալբայի մասին.

Մանկության տարիներին Ալբան հաճախ էր առողջական խնդիրներ ունենում՝ կապված թոքերի հետ։ Կար ժամանակ, երբ դերասանուհին բուժվում էր ասթմայից։

Ջեսսիկայի եղբայրը՝ Ջոշուա Ալբան, եւս դերասան է։ Նրանք միասին նկարահանվել են «Սեւ հրեշտակը» ֆիլմում։

Seventeen-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ առաջին անգամ համբուրվել է 7 տարեկանում. «Ես նրան համբուրեցի, որպեսզի նա ինձ խաղացներ իրենց բասկետբոլի թիմում»,-խոստովանել է Ալբան։

13 տարեկան հասակում Ջեսսիկան նկարահնվել է Nickelodeon-ի «Ալեքս Մակի գաղտնի աշխարհը» ֆիլմում։

2003 թ-ին Ջեսսիկան հանդիպում էր դերասան Մարկ Ուոլբերգի հետ։ Նրանց սիրավեպը երկար չտեւեց, սակայն 2000-ականների սկզբին նրանք Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից էին համարվում։

Իր ներկայիս ամուսնուն՝ Քեշ Ուորենին, Ալբան հանդիպել է «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նրանք ամուսնացել են 2008 թ-ին։ Զույգն ունի երկու դուստր։

Մինչ Honey ֆիլմում նկարահանվելը Ջեսսիկան պարել չգիտեր։ «Կյանքումս երբեք չէի պարել, սակայն մտածեցի՝ եթե ես «Սեւ հրեշտակը» ֆիլմի համար սովորեցի կռվել, ուրեմն կկարողանամ նաեւ պարել»,-ասել է դերասանուհին։

Ալբան այն դերասանուհիներից է, որը երբեք չի նկարահանվել եւ չի պատրաստվում երբեւէ նկարահանվել մերկ վիճակում. «Միգուցե ես վատ դերասանուհի եմ, միգուցե շատերն ինձ դեր չտան դրա պատճառով, բայց ես երբեք չեմ համաձայնի նկարահանվել չափազանց բաց տեսարաններում»,-խոստովանում է նա։

Ջեսսիկան շարունակում է ակտիվորեն նկարահանվել ֆիլմերում։ 2016 թ-ին նա նկարահանվել է «Շղարշ» ֆիլմում։ Ամռանը էկրաններին կհայտնվի դերասանուհու մասնակցությամբ եւս մեկ ֆիլմ, որը կոչվում է Mechanic: Resurrection:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել