«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

5 նախադասություն, որոնք չի կարելի ասել երեխային

20:11, 5 մայիսի

1. «Եթե քեզ այդպես պահես, ջադու պառավը կտանի քեզ»

Երեխայի համար հատկապես տհաճ է քնից առաջ վախեցնող բառեր լսելը: Երեխաները հավատում են մեծերին, իսկ եթե քեզ հեղինակավոր կերպով տեղեկացնում են տագնապալի երեւույթի մասին, դա հավանաբար ինչ-որ բան է նշանակում: Քունն անհանգիստ է դառնում. գուցե պատից այն կողմ սարսափ ֆիլմերի ձայների պատճառով կամ էլ ծնողի մարգարեության: Կարող է նեւրոզներ առաջացնել: Իմիջիայլոց, չորսից վեց տարեկանը նախադպրոցական երեխաների համար իռացիոնալ վախերի տարիքն է, այնպես որ, օգուտ չի տա, եթե դրանից հետո խրախուսական թփթփացնեք ուսին.  «Ի՞նչ ես ասում, վամպիրները չորեքշաբթի հանգստանում են»:

2. «Վերջ տուր լացելուն: Տղա ես, չէ՞»

Այդքան մեծ ծնող է եւ չգիտե, որ երեխայի զգացմունքները հերքելը ավելի է նյարդայնացնում: Այդ նախադասության բացասական կողմն այն է, որ այն որոշակի էտալոնի հասնելու անհնարինություն է ձեւավորում: Իբր այդ էտալոնն ինչ-որ տեղ կա եւ երեխան պիտի հասներ դրան, ցավոք, լաց եղավ եւ խայտառակվեց: 

3. «Աստված իմ… վերցրու կոնֆետներդ»

Դա խնդրանքին անհաջող արձագանք է, թեկուզ նրա համար, որ հաջորդ անգամ, երբ խաղադրույքները մեծանան, ձեզ վրա ավելի որակյալ հարձակում կկազմակերպեն: Չէ որ  դա ազդում է: Բացի այդ, նախադասությունն ինքնին այնքան կոպիտ է, որ անհարմար է այն հետը տուն բերել: Երեխաները հաճախ են նման բան լսում: Պատկերացրեք, որ վերադասը ձեր աշխատավարձը բարձրացնի հետեւյալ բառերով. անկեղծ, տհաճ է: 

4. «Եվս մի անգամ երկու ստանաս, համակարգչային խաղեր չես տեսնի»

Խաղի փոխարեն, կարող եք սպառնալ գրպանի փողով, հանգստյան օրերով կամ մի բաժին պաղպաղակով, դա կարեւոր չէ:  Այստեղ երկու տխուր բան է տեղի ունենում. նախ, մոտիվացիայի փոփոխություն (մարդը կարծես պիտի սովորի միայն նրա համար, որ իրեն թույլ տան խաղով խաղալ), եւ երկրորդ, այդ կասկածելի պարգեւը պաշտամունք եւ գերագույն հաճույք դարձնելն է: Եթե երեխան խնդիրներ ունի, պետք է այլ կերպ արտահայտել հոգատարությունը.  «Քանի որ ամբողջ ժամանակդ խաղով ես անցկացնում, սովորելու փոխարեն եւ չես կարողանում հաղթահարել գայթակղությունը, ես, որպես հասուն մարդ, պիտի օգնեմ քեզ, որովհետեւ հասկանում եմ, որ առայժմ ի վիճակի չես կարգավորել քո կախվածությունը: Արի միասին մտածենք, թե ինչպես անենք դա»: Չարժե իրար խառնել գնահատականներն ու խաղերը: Նման զրույցը պիտի ընթանա երկուների վերաբերյալ հուզականորեն հագեցած զրույցից անջատ: 

5. «Ինչպե՞ս են բազմանում կենդանիները: Չէ, քեզ համար դեռ վաղ է իմանալը»

Կանոնավոր եղանակով նման մի բան արտաբերելով, դուք ընդմիշտ ազատվում եք տարբեր անհարմար մանկական հարցերից, որովհետեւ նա այդ հարցերը կուղղի ավելի բանիմաց մեկին, օրինակ ամառանոցի կեղտոտ ընկերոջը: Եթե ձեզ անակնկալի է բերել այն հարցը, թե «օրգազմը» ինչ է, կարող եք ասել. «Ես այժմ պատրաստ չեմ պատասխանել, ինձ ժամանակ է անհրաժեշտ»: Դրանից հետո արժե հատուկ գրականություն ձեռք բերել «Ինչպես երեխաներին պատմել այդ մասին»։ Այդտեղ դուք, ամենայն հավանականությամբ, կնկատեք, որ նա վաղուց կորցրել է հետաքրքրությունը օրգազմի հանդեպ եւ այժմ կլանված է կրոնների եւ ահաբեկչության փոխկապակցվածության խնդիրներով: Բայց դա ավելի լավ է, քան ոչինչը: 

 

 

Աղբյուրը` Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել