1. «Եթե քեզ այդպես պահես, ջադու պառավը կտանի քեզ»
Երեխայի համար հատկապես տհաճ է քնից առաջ վախեցնող բառեր լսելը: Երեխաները հավատում են մեծերին, իսկ եթե քեզ հեղինակավոր կերպով տեղեկացնում են տագնապալի երեւույթի մասին, դա հավանաբար ինչ-որ բան է նշանակում: Քունն անհանգիստ է դառնում. գուցե պատից այն կողմ սարսափ ֆիլմերի ձայների պատճառով կամ էլ ծնողի մարգարեության: Կարող է նեւրոզներ առաջացնել: Իմիջիայլոց, չորսից վեց տարեկանը նախադպրոցական երեխաների համար իռացիոնալ վախերի տարիքն է, այնպես որ, օգուտ չի տա, եթե դրանից հետո խրախուսական թփթփացնեք ուսին. «Ի՞նչ ես ասում, վամպիրները չորեքշաբթի հանգստանում են»:
2. «Վերջ տուր լացելուն: Տղա ես, չէ՞»
Այդքան մեծ ծնող է եւ չգիտե, որ երեխայի զգացմունքները հերքելը ավելի է նյարդայնացնում: Այդ նախադասության բացասական կողմն այն է, որ այն որոշակի էտալոնի հասնելու անհնարինություն է ձեւավորում: Իբր այդ էտալոնն ինչ-որ տեղ կա եւ երեխան պիտի հասներ դրան, ցավոք, լաց եղավ եւ խայտառակվեց:
3. «Աստված իմ… վերցրու կոնֆետներդ»
Դա խնդրանքին անհաջող արձագանք է, թեկուզ նրա համար, որ հաջորդ անգամ, երբ խաղադրույքները մեծանան, ձեզ վրա ավելի որակյալ հարձակում կկազմակերպեն: Չէ որ դա ազդում է: Բացի այդ, նախադասությունն ինքնին այնքան կոպիտ է, որ անհարմար է այն հետը տուն բերել: Երեխաները հաճախ են նման բան լսում: Պատկերացրեք, որ վերադասը ձեր աշխատավարձը բարձրացնի հետեւյալ բառերով. անկեղծ, տհաճ է:
4. «Եվս մի անգամ երկու ստանաս, համակարգչային խաղեր չես տեսնի»
Խաղի փոխարեն, կարող եք սպառնալ գրպանի փողով, հանգստյան օրերով կամ մի բաժին պաղպաղակով, դա կարեւոր չէ: Այստեղ երկու տխուր բան է տեղի ունենում. նախ, մոտիվացիայի փոփոխություն (մարդը կարծես պիտի սովորի միայն նրա համար, որ իրեն թույլ տան խաղով խաղալ), եւ երկրորդ, այդ կասկածելի պարգեւը պաշտամունք եւ գերագույն հաճույք դարձնելն է: Եթե երեխան խնդիրներ ունի, պետք է այլ կերպ արտահայտել հոգատարությունը. «Քանի որ ամբողջ ժամանակդ խաղով ես անցկացնում, սովորելու փոխարեն եւ չես կարողանում հաղթահարել գայթակղությունը, ես, որպես հասուն մարդ, պիտի օգնեմ քեզ, որովհետեւ հասկանում եմ, որ առայժմ ի վիճակի չես կարգավորել քո կախվածությունը: Արի միասին մտածենք, թե ինչպես անենք դա»: Չարժե իրար խառնել գնահատականներն ու խաղերը: Նման զրույցը պիտի ընթանա երկուների վերաբերյալ հուզականորեն հագեցած զրույցից անջատ:
5. «Ինչպե՞ս են բազմանում կենդանիները: Չէ, քեզ համար դեռ վաղ է իմանալը»
Կանոնավոր եղանակով նման մի բան արտաբերելով, դուք ընդմիշտ ազատվում եք տարբեր անհարմար մանկական հարցերից, որովհետեւ նա այդ հարցերը կուղղի ավելի բանիմաց մեկին, օրինակ ամառանոցի կեղտոտ ընկերոջը: Եթե ձեզ անակնկալի է բերել այն հարցը, թե «օրգազմը» ինչ է, կարող եք ասել. «Ես այժմ պատրաստ չեմ պատասխանել, ինձ ժամանակ է անհրաժեշտ»: Դրանից հետո արժե հատուկ գրականություն ձեռք բերել «Ինչպես երեխաներին պատմել այդ մասին»։ Այդտեղ դուք, ամենայն հավանականությամբ, կնկատեք, որ նա վաղուց կորցրել է հետաքրքրությունը օրգազմի հանդեպ եւ այժմ կլանված է կրոնների եւ ահաբեկչության փոխկապակցվածության խնդիրներով: Բայց դա ավելի լավ է, քան ոչինչը:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)