Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Եվրատեսիլ-2016»․ Իվետա Մուկուչյանը Արցախի դրոշը տանելու է Ստոկհոլմ (ֆոտո)

15:49, 29 ապրիլի

«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական պատվիրակության հետ մայիսի 1-ին մեկնելու է Ստոկհոլմ՝ մասնակցելու Եվրոպայի ամենահեղինակավոր մրցույթին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գոհար Գասպարյանը։

«Ճիշտ է, սրտնեղած ենք գնում՝ սահմանին  տեղի ունեցող իրավիճակի հետ կապված, բայց նաեւ շատ մարտական ենք տրամադրված։ Կարծում ենք, որ սա եւս մեկ առիթ է, որպեսզի  մեր ազգին հպարտություն եւ ուրախություն պարգեւենք։ Առիթ է, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը համախմբվի մեկ գաղափարի շուրջ եւ ամենակարեւորը՝ 43-ից ավելի երկրներում, 200 մլն հանդիսատեսի համար հնչի Հայաստանի անունը։ Մեծ հույսեր ունենք, որ այն կհնչի մի քանի անգամ եւ  բարձր հորիզոնականներում»,- ասել է Գոհարը։

Իվետան, կիսվելով իր տպավորություններով, նշեց․ «Երբեւիցե չէի մտածի, որ այսքան հավասարակշռված կլինեի վերջին օրերին։ Բացարձակ լարված չեմ, եւ դա ամբողջ անձնակազմի եւ պրոֆեսիոնալ աշխատանքի, միասնական լինելու, բնականաբար, ժողովրդի վերաբերմունքի արդյունք է, որի համար շատ շնորհակալ եմ։ Բոլոր մարդկանց բարեմաղթանքները հագուստի պես կրելու եմ եւ բարձրանալու բեմ»։

Բեմադրության հետ կապված փակագծերը չբացելով՝  պատվիրակության ղեկավարը տպավորիչ ելույթ խոստացավ։

«Գրաֆիկական եւ հատուկ էֆեկտներով հագեցած շոու է սպասվում։ Այնքան հետաքրքիր ձեւով է այն ուղիղ եթերում ներկայացվելու, որ մի պահ ձեզ կթվա, որ սա տեսահոլովակ է»,- նշեց Գոհարը։

Գոհարի խոսքով՝ Իվետան այն մարդկանցից մեկն է, որ գիտի մրցույթին մասնակցել։ Նա իր կարիերան սկսել է մրցույթներից։ Եվ այս առումով նրանք հանգիստ են։

Նշենք, որ ապրիլի սկզբին Իվետան չեղարկել էր Ամստերդամում համերգը՝ ելնելով Արցախում տիրող իրավիճակից. «Մենք չեղյալ ենք հայտարարել Ամստերդամի ելույթը եւ Մոսկվայում բոլոր երեկույթները։ Եվ դա մեր բողոքն էր, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը գրավենք Արցախում տիրող իրավիճակի վրա։ Եվ հենց դրա համար ես իմ երգի սկզբի խոսքերը փոխեցի աղոթքով՝ նվիրելով սահմանապահ հայ զինովորներին»։

Իսկ Գոհար հավելեց՝ որքան էլ, որ Եվրատեսիլի մրցույթը պահանջում է չքաղաքականացնել մրցույթը, միեւնույն է կան երգեր, որոնք ունեն ինչ-որ ենթատեքստեր, եւ նրանք պատրաստվում են իրենց հետ տանել Արցախի դրոշը (ըստ Եվրոպական հեռարձակողների միության այսօր տարածած հայտարարության՝ Արցախի դրոշը արգելվածների ցանկում է

«Իհարկե, «Եվրատեսիլ»-ն ունի իր ուրույն կանոները եւ դրա համար է, որ 60 տարի շարունակ այն գոյատեւում է։ Եթե դու մասնակցում ես մրցույթին պարտավոր ես հարգել այդ օրենքները եւ խաղալ այդ կանոններով։ Կան մի շարք արգելված դրոշներ, եւ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այդ բոլոր դրոշները հայտնվեն դահլիճում կամ բողոքի ակցիայի փորձեր լինեն։ Նրանց կարծքով, եթե այդ դրոշները հայտնվեն դահլիճում կարող են առաջացնել ագրեսիա, հրահրեն կոնֆլիկտ, իսկ դա նրանց պետք չէ»,- ասաց Գոհարը։

Նշենք, որ շուտով կթողարկվի Love Wave երգի cover եւ remix տարբերակները։

«Այն ավելի ազատ ոճի մեջ է։ Համագործակցել ենք «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդի հետ։ Բավականին ուրիշ մոտեցում  է՝ էթնիկ ջազային՝ համեմված ժողովրդական գործիքներով»,- նշեց Իվետան։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 10-ին։ Մեր պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, յոթերորդ համարի ներքո։

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել