Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանում «Ժողովուրդների Բարեկամություն» փառատոնի շրջանակներում կայացավ համերգ, որտեղ ելույթ են ունեցել Իսրայելի, Վրաստանի և Հայաստանի երիտասարդ կատարողները։ Մայրաքաղաքի հյուրերը այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
NEWS.am STYLE–ի հետ զրույցում Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը նշեց այս տեսակ միջոցառումների անցկացման կարևորությունը.
«Սա մեծ միջազգային նախագիծ է, որը ստեղծվել է Իսրայելի նախաձեռնությամբ և աջակցությամբ։ Փառատոնի շրջանակներում, որտեղ անցկացվում է նաև մրցույթ (երգ և պար), Իսրայելից Հայաստան են ժամանել 100-120 մասնակից։ Երաժիշտների մի խումբ ցանկություն է հայտնել այցելել հուշահամալիր։ Մեզ համար սա մեծ իրադարձություն է, քանի որ Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված ֆորումի շրջանակներում, որը տեղի ունեցավ ապրիլի 23-ին, նշվում էր հենց երիտասարդների դաստիարակության և կրթության մասին։ Երիտասարդությունը կիմանա այս իրադարձությունների մասին, և սա, ինչպես ասում են, մի մեծ գործի առաջին քայլն է։ Ի վերջո, այս նախաձեռնությունը հարգանք է հայ ժողովրդին»:
«Ինչպես հայ, այնպես էլ հրեա ժողովուրդը, անցել է դաժան փորձություններով։ Մենք ձեզ հետ ենք։ Կարծում եմ, չի կարելի գալ Հայաստան և չայցելել այս հուշահամալիրը։ Վաղն այստեղ կլինի նաև երկրորդ խումբը։ Մեր երեխաները Հայոց օրհներգը կնվագեն, նաև եբրայերեն մի երգ կկատարեն, որը պատմում է, թե ինչ են զգում մարդիկ․․․չէ որ կարևոր չէ, թե քանի մարդ է զոհվել՝ 1,5 միլիոն, թե 2․․․Մինեւնույն է, սարսափելի է»,- իր հերթին նշեց իսրայելական պատվիրակության անդամ Լյուդմիլա Գուզևան (քաղաք Արիել)։
«Մենք «Ժողովուրդների բարեկամություն» փառատոնի մասնակիցներ ենք։ Սա եզակի կրթական, գեղարվեստական, ստեղծագործական նախագիծ է։ Այստեղ հավաքվել է Իսրայելի, Վրաստանի և, իհարկե, Հայաստանի երիտասարդությունը։ Բացի այն, որ այստեղ կարելի է ցուցադրել պարային և ձայնային տաղանդը, սա հրաշալի իրադարձություն է միավորվելու, քանի որ արվեստը միավորում է բոլոր մասնակիցներին։ Տարբեր միջոցառումներից և հանդիպումներից հետո հետևում ես մասնակիցներին և հասկանում, որ գոյություն չունի ոչ մի սահման և կարևոր չէ, թե որ երկրից են նրանք՝ նրանք ուղղակի միասին են և հաճույք են ստանում միմյանց հետ շփվելիս։ Մենք պարզապես բացահայտեցինք մեզ համար Հայաստանը։ Իսրայելի երեխաները հիացած են ջերմ հյուրընկալությունից։ Նրանք առաջին անգամ են այստեղ և առաջին հերթին դուր եկավ մարդկային շփումը։ Ես՝ որպես մանկավարժ և մարդ, որը զբաղվում է կրթությամբ, պարտքս էի համարում պատանի աշակերտներիս բերել այստեղ, քանի որ արդեն նշել եմ՝ կարևոր չէ, թե քանի մարդ է սպանվել։ Սրանք հրեշավոր իրադարձություններ են, և երեխաներին պետք է պատմել, չէ՞ որ սա այս տեսակ ահարկու իրադարձությունները կանխելու առաջին ճանապարհներից մեկն է։ Հուսով ենք՝ որքան շատ պատանի և առհասարակ մարդիկ իմանան այս մասին, այնքան քիչ կլինեն վայրերը, որտեղ պետք է հավաքվել և այս արարողություններն անցկացնել» - ասաց կիբուցի իսրայելյան երաժշտական դպրոց-ակադեմիայի տնօրեն Ստաս Գավրիլովը։
Նյութը՝ Մելինե Տոնոյանի եւ Եվա Նավասարդյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE