Անցած շաբաթ VARDA –ն ու Սեւակը ներկայացրեցին Когда мы с тобой երգի շքեղ տեսահոլովակը: Սեւակ Խանագյանին մենք հիշում ենք ռուսական «Ձայնը» հեռուստաանախագծում նրա շքեղ ելույթով, իսկ ահա VARDA–ից տեւական ժամանակ ստեղծագործական նորություններ չէինք լսում, բայց ըստ երեւույթին նա չի կարողացել դիմադրել տաղանդավոր երգիչ Սեւակի հետ համագործակցելու գայթակղությանը:
VARDA -ի խոսքով իրեն շատ է դուր եկել երգը, որի տեսահոլովակում ինքը պետք է կատարեր մոր դերը ու մանավանդ՝ երեխայի հետ տեսարանը:
«Ես զգացի, որ արդեն հասունացել եմ մոր կերպարի համար: Ասում են, որ նման դերերը ճակատագրական են լինում, ու գուցե շուտով իմ կյանքը արմատապես կփոխվի»:
Զվարճալի փաստ է, որ VARDA–ն Սեւակի հետ ծանոթացել է մանկական երաժշտական մրցույթում: Գուցե հենց այս փաստն է նրանց ոգեշնչել փորձել իրենց ընտանեկան զույգի ամպլուայում:
Ըստ սցենարի երկու ստեղծագործական մարդիկ՝ երաժիշտն ու պարուհին կորցրել են իրենց ստեղծագործական ոգեշնչումը: Իրենց աշխատանքում նրանք կորցրել են հետաքրքրությունը, սուզվել առօրեականության ճահճուտը: Բայց հանկարծ մի գիշեր սկսվում է մոգությունը՝ նրանք սկսում են իրար տեսնել կախարդական հայելու արտացոլանաքի մեջ: Տղան ու աղջիկը սիրահարվում են իրար ու այդ զգացմունքը դառնում է նրանց ոգեշնչումը. երաժիշտը նորից սկսում է հիասքանչ երգ գրել Когда мы с тобой, իսկ աղջիկը պարում է այդ երաժշտության ներքո:
Երբ մի գիշեր սիրահարված տղան նայում էր աղջկա պարը, աղջիկը սայթաքում է ու ընկնում, բայց տղան, որպես իսկական ասպետ որոշում է օգնության հասնել նրան՝ ջարդելով կախարդական հայելին: Այսպիսով սահմանները քանդվում են, ու սիրահարները հանդիպում են իրական կյանքում...
Նյութը՝ երգչուհու մամլո ծառայություն
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին