ԽՈՅԵՐ
Որքան քիչ եք դուք կիսվում ձեր սիրելի անձնավորության հետ, այնքան հեռվանում եք միմյանցից: Եթե դա է ձեր իրական նպատակը, շնորհավորում ենք, քանի որ դա ձեզ մոտ ստացվում է:
ՑԼԵՐ
Այսօր կնկատեք, որ ձեր սիրելին իրականում ավելի խելացի եւ ջերմ է, քան դուք էիք պատկերացնում: Այդ հանգամանքն անչափ ձեզ կուրախացնի եւ կապահովի այսօրվա բարձր տրամադրությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եթե որեւէ բան ցանկանում եք գաղտնի պահել ձեր սիրելիից, ապա այնպես արեք,որ նա այդ մասին չկասկածի: Հակառակ դեպքում կտուժեն ձեր հարաբերությունները:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա ինքն իրեն անակնկալներ մատուցել: Եթե չեք ցանկանում, որ դրա հետեւանքով նա գտնի մեկ ուրիշին, ապա ստիպված կլինեք ինքներդ նրան անակնկալներ մատուցել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ոչ-ոք չի ասել, թե սիրելի անձնավորություն ունենալը հեշտ գործ է: Այսօր ստիպված կլինեք դիմանալ ձեր սիրելիի քմահաճույքներին, սակայն պետք չէ տխրել: Վաղը նրա տրամադրությունը կփոխվի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիիրելին կցանկանա բարձրացնել ձեր տրամադրությունը: Դրա համար նա շատ միջոներ կարող է կիրառել: Մնում է գուշակեք, թե կոնկրետ ինչ նա կձեռնարկի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար դժվար չի լինի ձեր տրամադրությունը բարձրացնելը: Սակայն նա բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի ձեզ մատուցի լավագույն անակնակալը: Մնում է հուսաք, որ իսկապես հրաշք կկատարվի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ինչ-որ մեկը կցանկանա ձեզ հետ վիճել: Մի տրվեք սադրանքներին: Նման տհաճությունից խուսափեու համար ավելի լավ է երեկոն անցկացրեք երեխաների հետ: Սակայն խորհուրդ չի տրվում մինչեւ ուշ երեկո արթուն մնալ: Կարող եք անքնություն ձեռք բերել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի որքան հնարավոր է մատչելի ձեւով ձեզ բացատրի իր միտքը: Դուք միայն որոշ ժամանակ անց կհասկանաք եւ կգնահատեք նրա ջանքերը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ նեղացկոտ եւ զգացմուքային կլինի: Նրան դժվար կլինի որեւէ բան բացատրել: Դուք պետք է շատ զգույշ լինեք նրան չնեղացնելու համար:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի բախտը կբերի: Դուք միմյանց կես բառից կհասկանաք: Այդ փաստը նրան անչափ կուրախացնի: Իսկ երբ ձեր սիրելիի տրամադրությունը բարձր է, ակամայից դուք եւս ձեզ լավ եք զգում:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ համար դժվար կլինի հանգիստ լինելը: Ձեր անհանգստությունից ամենից շատ կտուժի ձեր սիրելին: Իմացեք, որ ձեր պահվածքով նրան ցավ եք պատճառում:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:23, 12 մայիսի
Wine Story. Հայկական գինեգործարան «Voskevaz»` կրքերով և ռիսկերով լի կյանք19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)