Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ընկերներն ավելի լավ «ցավազրկողներ» են, քան մորֆին. ուսումնասիրություն

20:02, 30 ապրիլի

Գաղտնիք չէ, որ լավ ընկերները կարեւոր եւ էական նշանակություն ունեն մեզանից յուրաքանչյուրի կյանքում։ Նրանց հետ կիսվում ենք մեր ուրախությամբ, պատմում մեր տխրության մասին, նրանց հետ ճանապարհորդում, խենթություններ անում։ Բայց պարզվում է, որ ընկերներն ունեն եւս մեկ հատկանիշ։ Համաձայն վերջին ուսումնասիրության՝ ընկերները լավագույն ցավազրկողներն են։

Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կատարած վերջին ուսումնասիրությունը բացահայտել է, որ շատ ընկերներ ունեցող եւ ընկերների հետ հաճախ հանդիպող մարդիկ ավելի հեշտ են հաղթահարում ցավը։ Պարզվում է, որ ընկերությունը բարձրացնում է օրգանիզմում էնդորֆինների մակարդակը, իսկ դրանք ցավը մեղմող բնական ազդեցություն ունեն։ Էնդորֆինների այս հատկության մասին ապացուցվել է նախորդ ուսումնասիրությունների ժամանակ, համաձայն որոնց՝ դրանք ավելի լավ կարող են մեղմել ցավը, քան անգամ մորֆին։

Օքսֆորդի համալսարանի դոկտոր Կատերինա Ջոնսոնը նշում է, որ այս հետազոտությունը շատ հետաքրքիր է նաեւ նրանով, որ նույն էնդորֆին համակարգի խանգարումների հետեւանքով կարող են հոգեբանական խնդիրներ առաջանալ (օրինակ՝ դեպրեսիա)։

«Ահա թե ինչու են դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի տխուր եւ խուսափում են շփումից»,-նշել է Ջոնսոնը։

Այսպիսով, ուսումնասիրությունը եկել է այն եզրակացության, որ սոցիալական շփումը ազդում է մեր առողջության վրա եւ որոշիչ գործոն է մեր կյանքի տեւողության համար։ Բայց ցավոք թվային այս դարում մարդկանց հետ շփման հարցում շատերը թերանում են՝ առանց գիտակցելու, որ դա կարող է ազդել ժամանակից հասարակության առողջության վրա։

 

Աղբյուրը՝ DailyMail

Պատրաստեց՝ Յանա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել