Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ռիշար Բոնայի եւ Ռոբերտո Կել Տորեսի շքեղ ելույթները` Երեւանում (ֆոտոռեպորտաժ եւ տեսանյութ)

11:05, 1 մայիսի

Երեկ` ապրիլի 30-ին, աշխարհը տոնում էր ջազի միջազգային օրը, ինչի առթիվ Կասկադում կայացավ բացօթյա համերգ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանից ժամանած հայտնի երաժիշտների մասնակցությամբ:

«2011 թ-ից սկսած յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը նշվում է, որպես ջազի միջազգային օր: Արդեն չորրորդ տարին է, ինչ մենք Երեւանում անցկացնում ենք ջազի հրաշալի երեկոներ: Պատահական չէ ընտրված այսօրվա համերգային ծրագրի խորագիրը, որն է` «Ջազը հանուն համամարդկային արժեքների», քանի որ ջազն իր ողջ պատմության ընթացքում հանդիսացել է դրական փոփոխությունների գործոն: Ջազը խոսում է համախմբման եւ համերաշխության լեզվով»,-նշեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը: 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի խոսքով` Երեւանում ջազի օրն ավելի լավ է նշվում, քան աշխարհի մի շարք երկրներում.

«Շատ երկրներում ենք եղել, տեսել ենք, թե ջազի օրն այնտեղ ինչպես են անցկացնում եւ կարող եմ ասել, որ այն մեզ մոտ շատ լավ է անցնում: Ես միայն ողջունում եմ այն փաստը, որ տարեկան, գոնե, մի քանի օր հնարավորություն ունենք վայելելու մեր եւ դրսից եկած երաժիշտների գործերը»,-մեզ հետ զրույցում նշեց մաեստրոն:

Համերգին ներկա էր նաեւ երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, որը եւս  NEWS.am STYLE-ի հետ կիսվեց երեկոյի տպավորություններով.

«Մենք միշտ փայլուն երաժիշտներ ենք ունեցել ջազի ոլորտում: Ինձ համար անչափ հաճելի փաստ է, որ այսօր Ռիշար Բոնայի պես աշխարհահռչակ երաժիշտը նվագելու է մեր տաղանդավոր երաժիշտների հետ: Երաժիշտներից ոչ մեկը մյուսին չի զիջում: Ամեն ինչ շատ բարձր որակով է արվում եւ բարձր մակարդակով մատուցվում»,-նշեց երգչուհին:

Բացօթյա համերգի ընթացքում երաժշտության սիրահարներին իրենց ելույթները ներկայացրեցին Միքայել Ոսկանյանը, Լեւոն Մալխասյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Մամիկոնյանը, իսկ որպես հատուկ հյուր հանդիսատեսին իրենց շքեղ կատարումներով ոգեւորեցին աշխարհահռչակ ջազմեն եւ բաս կիթառահար Ռիշար Բոնան եւ «Նոր Ալիք» մրցույթի հաղթող, կուբացի  հայտնի երաժիշտ Ռոբերտո Կել Տորեսը:

Երեկոյի տրամադրությունը ձեզ ենք ներկայացնում NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեանյութի տեսքով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մելինե Տոնոյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել