ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ համար դժվար կլինի ընդունել, որ ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունները վաղուց արդեն նույնը չեն։ Եվ դրանք փոխվել են ոչ այնքան դրականորեն։ Դուք անգամ փորձելու եք շտկել իրավիճակը, բայց արժե՞ արդյոք։ Թողեք ամեն ինչ իր հունով ընթանա։
ՑԼԵՐ
Եթե հանկարծ ձեր երկրորդ կեսի հետ ինչ-որ բան պատահի, այսօր դուք դա անպայման կզգաք։ Մայիսի 3-ին դուք շատ ուժեղ զգայական կապ կզգաք իրար միջեւ։ Մնում է միայն հուսալ, որ այդ կապի անհրաժեշտությունն այսօր չի լինի եւ օրը կանցնի առանց միջադեպերի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք պարզապես չեք ցանկանում տեսնել այն ամենը, ինչ կատարվում է ձեր շուրջ։ Չէ որ իրավիճակը ամեն վայրկյան փոխվում է, իսկ դուք ձեր վարքագծում ոչ մի փոփոխություն չեք անում։ Դուք այնպիսին եք, ինչպիսին երեկ էիք։ Աստղերը հուշում են՝ վերլուծել ստեղծված իրավիճակը եւ ինչ-որ քայլեր ձեռնարկել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի գործել։ Նա չի համարձակվի կարեւոր քայլեր անել, ինչի հետեւանքով կտուժեն ձեր հարաբերությունները։ Սրա մասին գիտեք եւ դուք, եւ ձեր ընտրյալը։ Հետեւաբար, շատ արագ փորձեք շտկել իրավիճակը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը հուշում են՝ որքան հնարավոր է շատ գումար ծախսեք ձեր սիրելի անձնավորության վրա։ Չէ որ նրա ժպիտը ավելի թանկ արժե, քան այդ գումարը, որը դուք կարող եք վաստակել նաեւ մեկ ուրիշ անգամ։ Եվ դուք շատ լավ հասկանում եք, որ սիրելի մարդու երջանիկ աչքերն ավելի կարեւոր եւ էական նշանակություն ունեն ձեզ համար։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելին այսօր բարձրացնելու է ձեզ հուզող մի թեմա, որը դուք չեք կարողանալու անտեսել։ Դա միգուցե վերաբերի ձեր բնավորության ինչ-որ հատկանիշներին կամ հարաբերությունների նոր փուլին։ Լուրջ եւ անկեղծ խոսակցություն է ձեզ սպասվում։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ստիպված կլինեք հաշտեցնել ձեր սիրելի էակին ու մտերիմներից (հարազատներ, ընկերներ, գործընկերներ) մեկին։ Դժվար է ասել, որ ձեզ կհաջողվի գործը գլուխ բերել, քանզի ցավոք, ձեր կարծիքը երկու կողմերն էլ անտեսելու են։
ԿԱՐԻՃՆԵՐ
Մայիսի 3-ին պետք է հիշել, որ դուք սիրված եք, սիրում եք եւ ձեր անձնական կյանքում ամեն ինչ շատ լավ է։ Միգուցե այս զգացողություններն այնքան ծանոթ են ձեզ, որ արդեն ուշադրություն չեք դարձնում, բայց աստղերը հուշում են, որ այսօր առանձնակի պետք է զգալ այդ երջանկությունը։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր չարժե հիշել անցյալի եւ նախկին հարաբերությունների մասին, քանի որ այդ հիշողությունները խոչընդոտ են դառնալու ներկայի եւ ապագայի համար։ Անցյալի մասին մեկ ուրիշ անգամ կհիշեք։ Գնահատեք ներկան եւ մտածեք ապագայի մասին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Մայիսի 3-ին ձեր սիրելի անձնավորության ինքնազգացողությունը կվատանա։ Այնպես որ նույնիսկ ձեր ներկայությունը կարող է փրկել իրեն։ Հետեւաբար, փորձեք օրը Նրան նվիրել, եղեք ձեր սիրելիի կողքին եւ ոչ մի քայլ մի հեռացեք իրենից։ Այդպես Նա իրեն ավելի հանգիստ կզգա։
ՋՐՀՈՍՆԵՐ
Ամենամեծ տհաճությունը, որը կարող եք ունենալ այսօր, կոտրված եղունգն է։ Եթե դա ձեզ չի վախեցնում եւ չի անհանգստացնում, ուրեմն հիանալի օր է ձեզ սպասվում։ Օգտագործեք տրված հնարավորությունները, վայելեք ձեր ժամանակը եւ սիրելի էակի ներկայությունը։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար դժվար կլինի համոզել, որ հենց դուք եք նրա կեսը, նրա կյանքի ուղեկիցը։ Բայց եթե Նրա մոտ այնուամենայնիվ չհաջողվի, ուրեմն սկսելու է մտածել բաժանման մասին։ Ուստի, ձեր նպատակն է լինել ուշադիր, լսել սիրելիի խոսքերը եւ նույն ջերմությամբ պատասխանել Նրան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ