MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Լուսինեի, Իրինայի եւ իրենց անուշիկ դուստրերի զբոսանքը. NEWS.am STYLE-ի ֆոտոշարքը (Exclusive)

11:21, 3 մայիսի

Յուրքանչյուր կնոջ երազանքն է զգալ մայրության բերկրանքը: Գեղեցկուհի քույրեր Իրինա եւ Լուսինե Թովմասյանները շատ երջանիկ են, երբ ամեն առավոտ արթնանում են իրենց փոքրիկների ձայներից: Լուսինեն NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց բնույթով ակտիվ, անվախ Արիանայի մասին:

«Արիանան իր ակտիվությամբ, եռանդով ինձ շատ է նման, բայց ի տարբերություն ինձ՝ ես մանուկ հասակում միշտ մայրիկիս հետեւից լացում էի: Փառք Աստծո, Արիանան այդպիսին չէ: Ես երբեմն աշխատանքի բերումով բացակայում եմ երկրից եւ շատ անհանգիստ կլինեի, որ նա լաց լիներ: Երբ հեռու եմ լինում նրանից, շատ եմ կարոտում, հատկապես այն, որ առավոտ կանուխ ինձ արթնացնում է»,- նշեց Լուսինեն:

Նրա խոսքով՝ փոքրիկ հրաշքը շատ է սիրում զբոսնել, խաղալ երեխաների հետ: Երեւանում նրա ամենասիրելի վայրերից է Շառլ Ազնավուրի հրապարակը:

Իսկ երեք գեղեցկուհիների մայր Իրինան օրվա ընթացքում ձգտում է ամեն ինչ հասցնել եւ ազատ ժամանակն անցկացնել իր դուստրերի հետ:

«Որքան էլ օրվա ընթացքում զբաղված լինեմ, հոգնեմ, միեւնույն է, ժպտում եմ, երբ տեսնում եմ աղջիկներիս: Ճիշտ է, երեք երեխա մեծացնելը, դաստիարակելը մեծ ջանք է պահանջում, բայց այդ հոգնածությունն այնքան հաճելի է, որ արժե: Երբ նրանց աչքերում ժպիտ ես տեսնում, կյանքով ես լցվում»,- ասաց Իրինան:

Իրինան եւ Լուսինեն իրենց երեխաների հետ հաճախ են հավաքվում տանը: Ինչպես գեղեցկուհի քույրերն են պատմում, «տանը տիրում է գժական մթնոլորտ»՝ երգ, պար, խաղեր եւ այլն…

«Նրանց հետ մեր օրը իսկական հրաշքի է վերածվում: Աննկարագրելի է այդ պահը, երբ բոլորս միասին ենք»,- նշեց Իրինան:

Նույն աննկարագրելի մթնոլորտն էր տիրում նաեւ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքի ժամանակ: Հատկապես, մեզ զարմացրեց Արիանայի քաջությունը: Նա ոչնչից չէր վախենում՝ խաղում էր շների հետ, վազվզում, ցատկոտում, սահում եւ այլն: Իսկ Իրինայի դուստրերը՝ Ալվինան եւ Մարիան, բնույթով ավելի հանգիստ, բայց երեխաներին բնորոշ ակտիվությամբ խաղում էին իրար հետ:

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել