Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Լողափային նորաձեւության թրենդները 2016-ին

20:27, 15 մայիսի

Ամբողջական լողազգեստ

Սեզոնի առանցքային մոդելը ցանկացած ձեւացքով եւ ծիածանի բոլոր գույներով ամբողջական լողազգեստն է։ Նորաձեւ կլինեն թե՛ ծովային թեման, թե՛ մերձարեւադարձային գույները, թե՛ մարզական ոճը, թե՛ խորը դեկոլտեն, թե՛1990-ական թթ. մինիմալիզմը եւ այլն։ Խորհուրդ ենք տալիս ընտրել այնպիսի լողազգեստ, որը կսազի ձեր ամառային զգեստապահարանի ոճին։ Այդ դեպքում այն կարող եք կրել որպես բոդի կիսատաբատների եւ ջինսերի հետ։

Բարձր գոտկատեղ

Լողազգեստի ստորին հատվածի բարձր գոտկատեղը ելակի կամ գլխիվայր եռանկյունու տեսք ունեցող մարմնի կազմվածքի համար իդեալական տարբերակ է։ Այն ընդգծում է կազմվածքի ստորին հատվածը։ Այն հարմար է նաեւ փորիկը թաքցնել փորձող կամ ռետրոյի սիրահարների համար։

Nude

Մարմնագույն լողազգեստը համարձակ որոշում է, քանի որ մերկության պատրանք է ստեղծում։ Դրա փոխարեն վառ մարջանե կամ փիրուզե աքսեսուարներով դարչնա-դեղնավուն, նշագույն կամ բնական դիմափոշու գույներով լողազգեստը, որը ներդաշնակ է ձեր մաշկի գույնի հետ, կօգնի վիզուալ մեծացնել ձեր կուրծքը։

Բացվածքներ եւ կտրվածքներ

Բացվածքները եւ կտրվածքներն օգտագործե՛ք մարմնի «ռազմավարական կարեւոր» մասերն ընդգծելու համար։ Կողային բացվածքներն ավելի նեղ իրանի պատրանք են ստեղծում, շեղ բացվածքները ձեզ ավելի բարձրահասակ ցույց կտան, իսկ ազդրերի վրա դրանք ուշադրություն կհրավիրեն ձեր մարմնի ստորին հատվածին։

Դասական սեւ

Սեւ միակտոր լողազգեստը 1990-ական թթ. մինիմալիզի դասական օրինակ է։ Այն այս սեզոնի ֆավորիտն է։ Այն կարելի է կրել խոշոր սեւ ակնոցով, կաշվե գոտով պայուսակի եւ բիրքենշթոքի հետ։

Սպորտային լողազգեստ

Լողազգեստի նորաձության սպորտային ոճը զգեստապահարանում մարզական բումի աճի տրամաբանական շարունակությունն է։ Ավելի շատ լողի կամ ստորջրյա մարմնամարզության համազգեստ հիշեցնող լողազգեստը կսազի մարզական կազմվածքով աղջիկներին, քանի որ դրա ֆոնին մարզած մկաններն ու ֆիզիկական անհամաչափությունները աչքի չեն ընկնի։

Քրոփ-թոփ

Քրոփ-թոփով լողազգեստը նրանց համար է, ովքեր ձմեռային երեկոներին ծածկոցի տակ մեկ բաժակ կակաո խմելու փոխարեն ձգել են մարմինը։ Սա իդեալական մոդել է տանձաձեւ կազմվածք ունեցող աղջիկների համար, որոնք պետք է շեշտադրումը դնեն մարմնի վերին հատվածների վրա։

Քուղակապ լողազգեստ

Կողային քուղերով լողազգեստը վիզուալ մեծացնում է իրանը, այնպես որ դիզայներները քուղերը տեղափոխեցին կրծքի վրա եւ դրանով զգեստապահարանի առանց այդ էլ ցանկահարույց աքսեսուարին ավելի շատ սեքսուալություն հաղորդեցին։ Հիշե՛ք. կրծքի վրա քուղերով լողազգեստը մեծացնում է կուրծքը։

 

Խորը բացվածք

Խորը բացվածքով միակտոր լողազգեստը, հատկապես եթե այն հասնում է մինչեւ փորը, բարձրահասակության եւ սլացիկ կազմվածքի տպավորություն է ստեղծում։ Լողավազնի մոտ երեկույթին դուք աստղ կլինեք։

Mix & match

Այսօր լողափային նորաձեւությունն այնքան բազմազան է, որ հանգստի մեկնելիս միայն մեկ մոդել ընտրելը խելահեղություն է։ Միանգամից մի քանի վառ մոդել ընտրե՛ք, որպեսզի հանգստավայրում մեկը մյուսի հետ համադրեք։ Միատոն կրծկալը եւ վառ վարտիքը համապատասխան են ելակաձեւ կազմվածքով աղջիկների համար։ Իսկ միատոն վարտիքն ու վառ կրծկալը տանձաձեւ կազմվածքով աղջիկների համար է։

Աղբյուրը՝  Spletnik.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել