Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Շվեդական կայքը բացահայտել է Ադրբեջանի մասնակցի նկատմամբ շվեդական ժյուրիի կողմնապահությունը

17:05, 18 մայիսի

«Եվրատեսիլ 2016»-ի  շուրջ օր օրի շարունակում են ծավալվել նոր խոսակցություններ ։ Եթե մինչ այսօր խոսվում էր Ուկրաինայի քաղաքական հաղթանակի մասին, ապա այսօր նոր աղմուկ է բարձրացել՝ կապված շվեդական ժյուրիի քվեարկության հետ։

Շվեդական www.aftonbladet.se կայքը գրում է, որ ժյուրին կողմնապահություն է արել Ադրբեջանի եւ Մալթայի ներկայացուցիչներին գնահատելիս։ Կայքում գրված է․

«Ադրբեջան եւ Մալթա՝ երկրներ, որոնք ոչ այնքան կարողացան գրավել շվեդ հեռուստադիտողին, սակայն ստացան համապատասխանաբար 10 եւ 7 միավորներ շվեդ ժյուրիի կողմից։ Երկու երկրներին էլ միավորում է այն, որ նրանք աշխատել են Շվեդիայում հայտնի կոմպոզիտորների հետ, իսկ շվեդկան ժյուրիի կազմում ընդգրկված անդամներից երեքը ընկերական հարաբերությունների մեջ են նրանց հետ։ Խոսքը Լիզա Այաքսի, Անտոն Էվալդի եւ երգահան Wrethov-ի մասին է։

Լիզա Այաքսը Ադրբեջանի երգը համարել է  լավագույնը։ Հարկ է նշել, որ նա պայմանագիր ունի Capitol Records-ի հետ, իսկ Ադրբեջանի մասնակցի երգը հեղինակել են Հենրիկ Ուիսթրոմը, Ամիր Ալին եւ Ջեքի Էրիքսոնը, որոնք եւս կապեր ունեն նույն ձայնագրման ստուդիայի հետ։ Բացի այդ՝ ադրբեջանցի երգչուհու խորեոգրաֆը Զեյն Օդելսթոլն է, որը եվրատեսիլյան բեմում ելույթ է ունեցել նաեւ Լիզա Այաքսի հետ: Ժյուրիի մյուս անդամ Wrethov-ը  Ադրբեջանի հետ աշխատում է սկսած 2009 թ-ից, երբ հեղինակել է Այսելի եւ Առաշի երգը։ Ահա, թե ինչպես Ադրբեջանը շվեդական ժյուրիի քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Այս կարծիքը, սակայն, չեն կիսում շվեդները, որոնց քվեարկության արդյունքում ադրբեջանցի երգչուհին հայտնվել է նախավերջին՝ 24-րդ հորիզոնականում»։

Կայքը նաեւ գրում է, որ հասկանալի է այն փաստը, երբ հայ եւ ադրբեջանցի ժյուրիի անդամները միմյանց դասում են վերջին հորիզոնականներում, սակայն շվեդական ժյուրիի կողմից թույլ տրված նման խախտումն անընդունելի է։

«Շվեդիայի առաջին ալիքը հաստատ մի շարք հարցեր ունի հղելու իր ժյուրիի անդամներին»,-գրում է կայքը։

Աղբյուրը՝ www.aftonbladet.se


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել