Որքան էլ տարօրինակ է, մենք շատ քիչ բան գիտենք քնի մասին, որի վրա այդքան ժամանակ ենք ծախսում: Այսպես.
Դուք հեռացնում եք անօգուտ տեղեկությունները
Տեղեկությունների ծավալը, որ ուղեղն ամեն օր կլանում է, անսպառ է: Հենց որ դուք առավոտյան փողոց եք դուրս գալիս, ուղեղն անմիջապես սկսում է կլանել ձեզ շրջապատող գույները, անցորդների ձայները եւ շատ այլ տեղեկություններ, որոնք հիշելու կարիք դուք չունեք: Եթե դուք մտապահեիք այդ ամենը, ձեր ուղեղը կգերբեռնվեր եւ ձեզ համար դժվար կլիներ մտապահել իրոք անհրաժեշտ բաները: Բարեբախտաբար, ուղեղը դասակարգում է այդ տեղեկությունները, մինչ դուք քնած եք, եւ ջնջում է այն, ինչ անպետք է:
Ձեր աչքերն արագ են շարժվում
Եթե դուք երբեւէ հետեւել եք քնած մարդու, հավանաբար նկատել եք, թե ինչպես են շարժվում ակնախնձորները նրա փակ կոպերի տակ: Տարօրինակ է, չէ՞: Աչքերն արագ մի կողմից մյուսն են շարժվում արագ քնի փուլում (ԱԱՇ փուլում «աչքերի արագ շարժման»), եւ դա տրամաբանական է: Դա հենց այն փուլն է, երբ դուք երազ եք տեսնում, այնպես որ աչքերն ուղղակի հարմարվում են քնի մեջ տեսարանի կամ կերպարի փոփոխությանը: Դա նույնը չէ, ինչ քնի մեջ շուրջը նայելը. տվյալ դեպքում խոսքը քնի տեսակի փոփոխության ընթացքում ուղեղային ակտիվության մասին է: Դա բացատրում է, թե ինչու նույնիսկ կույր մարդիկ քնի մեջ ԱԱՇ են ապրում:
Դուք քաշ եք կորցնում
Քունն ինչ-որ առումով կարճաժամկետ պահք է: Դուք ոչինչ չեք ուտում քնի մեջ, բայց միաժամանակ ջուր եք կորցնում` քրտնելով եւ խոնավ օդ ներշնչելով: Դա հանգեցնում է քնի փոքրիկ կորստի, հատկապես եթե կարողանում եք քնի համար յոթ կամ ութ ժամ պոկել: Իրականում քնի մեջ մարդը միջինը մոտավորապես ժամում 60 կալորիա է այրում: Դա շատ չէ, բայց ի վերջո արդյունք է տալիս, եթե չմոռանաք առողջ սննդի եւ սպորտի մասին:
Դուք կաթվածահար եք լինում
Արագ քնի փուլի ընթացում ձեր ձեռքերում բոլոր մկանները ժամանակավորապես կաթվածահար են լինում: Իրականում դա շատ օգտակար է: Կարո՞ղ եք պատկերացնել, որ երազում տեսել եք, իբր ծեծում եք ինչ-որ մեկին, մինչ քնած եք ձեր զուգընկերոջ կողքին: Չնայած այդ ժամանակավոր կաթվածահարությունը տեղի է ունենում բոլորի հետ, որոշ մարդկանց մոտ հանդիպում է «քնային կաթվածահարություն» կոչվող վիճակը. այդ դեպքում կաթվածահարությունը արթնացումից հետո դեռ մի քանի րոպե շարունակվում է: Քնային կաթվածահարությունը վտանգավոր չէ, բայց պարզ է` բավականին սարսափելի է նրանց համար, ով ապրում է դա:
Դուք խնդիրներ եք լուծում
Երբեւէ պառկե՞լ եք քնելու գլխում չլուծված խնդրով, իսկ արթնացել եք արդեն ունենալով պատասխանը: Որքան էլ տարօրինակ թվա, դա հազվագյուտ բան չէ եւ բացատրում է «առավոտը խորհուրդ է բերում» արտահայտությունը: Չնայած ձեզ կարող է թվալ, թե ձեր ուղեղը հանգստանում է քնի ընթացքում, իրականում այն կենտրոնանում է այն խնդիրների լուծման վրա, որոնք ձեզ հանգիստ չէին տալիս ցերեկը: Հետազոտողները համարում են, որ քունը մուտք է բացում դեպի գլխում ասոցիացիաների ցանցը, ինչը ձեզ թույլ է տալիս լուծել խնդիրը (դա կոչվում է «լայն ցանցի ակտիվացում»):
Ձեր հոտառությունը բթանում է
Դուք կարող եք արթնանալ եւ զգալ համեղագույն նախաճաշի եւ սուրճի հոտը, բայց այդ սքանչելի հոտերն ի վիճակի չեն արթնացնել ձեզ: Որովհետեւ քնի մեջ մենք չենք զգում հոտերը: Ճշգրիտ պատճառն անհայտ է, չնայած դա կարող է կոնտեքստուալ խթանների կորստի հետեւանք լինել: Այդ պատճառով այդքան կարեւոր է հակահրդեհային ազդանշանային համակարգ ունենալը: Նույնիսկ եթե հոտը շատ կտրուկ է, դուք չեք կարող այն զգալ, եթե քնած եք: Չնայած որոշ մարդիկ երազում հոտեր են տեսնում, իրականում ուղեղն է ստեղծում դրանք:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը