1. Տղամարդ
Գեղեցիկ սեռի ներկայացուցչի կյանքում տղամարդու երկար բացակայությունը հանգեցնում է նրա օրգանիզմի աստիճանական ավերման` չիրացված կանացի էներգիայի կուտակման հետեւանքով: Ընդ որում, հարցը միայն երեւույթի սեռական կողմը չէ: Չնայած սեռական կյանքը ծայրաստիճան կարեւոր է երկու սեռի ներկայացուցիչների համար էլ, սակայն բնությունը սեքսի բացակայությունը փոխհատուցելու եւ սեռական էներգիան այլ տեսակների փոխակերպելու մեխանիզմներ է նախատեսել: Այդ պատճառով հիմնական բանը, որը կնոջը պետք է ուժեղ սեռի ներկայացուցիչներից, տղամարդկային էներգիան է: Այն ներառում է լայն սպեկտր` սկսած «մեխ խփելուց» մինչեւ հոգատարության, հանգստի եւ պաշտպանվածության զգացողություն:
2. Դրական հույզեր
Աղջկա համար կարեւոր է կանոնավոր կերպով դրական հույզեր ապրելը: Նա կարող է դրանք ստանալ որտեղից ասես. սկսած` հումորային հաղորդում դիտելուց եւ վերջացրած` սիրելի զբաղմունքով զբաղվելով: Զարմանալի է, որ գիտնականները հայտնաբերել են հուզական գործոնի հսկայական ազդեցությունը օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Իսկ քանի որ աղջիկները տղամարդկանցից զգալիորեն ավելի հուզական են, պետք է ավելի շատ դրական էներգիա ստանան:
3. «Կանացի գործեր»
Կանացի էներգիան լրացնելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով զբաղվել «կանացի» գործերով: Դրա մեջ մտնում է այն ամենը, ինչը ստեղծագործականություն եւ ոգեշնչում է պահանջում` շոփինգը, խաղը, զարդերի եւ հագուստի ստեղծումը, պարերը, նկարչությունը, երաժշտությունը: Այդ ամբողջ նուրբ աշխարհը կնոջն է պատկանում:
4. Ընկերություն
Աղջկան շփում է անհրաժեշտ: Քանի որ տղամարդիկ չեն սիրում շատ խոսել եւ լսել, կանայք իրար հետ են ընկերություն անում: Զրույցի ընթացքում նրանք իրենց կյանքից լուրեր, պատմություններ են փոխանակում եւ այլն: Այդպիսով իրացնում են շփման իրենց պահանջը: Դա նպաստում է հրաշալի տրամադրությանը:
5. Լիցքաթափում
Հասարակությունում մարդիկ մշտապես բացասական հույզեր են ապրում, որոնցից ցանկալի է արագ ազատվել: Հակառակ դեպքում դա սթրեսի կվերածվի կամ էլ նույնիսկ դեպրեսիայի: Կնոջ համար էլ ավելի բարդ է այդ հարցում, չէ որ նա ամբողջությամբ ապրում է հույզերի աշխարհում: Լիցքաթափման եւ բացասական հույզերից ազատվելու մեթոդները շատ են: Օրինակ, կարելի է փակվել սենյակում եւ բղավել բարձի մեջ: Մի քանի րոպեից Դուք անսովոր թեթեւություն կզգաք եւ ծանր բեռից ազատում:
6. Ֆիզիկական վարժություններ
Սպորտով զբաղվելը թույլ է տալիս ապահովել օրգանիզմում արյան ճիշտ շրջանառությունը, ինչպես նաեւ թունավոր նյութերի արագ դուրս բերումը: Յուրաքանչյուր մարդու ֆիզիկական ծանրաբեռնվածության պահանջն անհատական է: Եթե կինն օրական 15-20 րոպե մարմնամարզությամբ է զբաղվում եւ միաժամանակ իրեն հրաշալի է զգում, նշանակում է` դա է նրա նորման:
7. Ճիշտ սնունդ
Գրագետ եղանակով ընտրված մթերքները, որոնք մտնում են կանացի սննդակարգի մեջ, առողջության աներեւակայելիորեն կարեւոր գործոն են: Իդեալական տարբերակը էկոլոգիապես մաքուր սնունդն է: Ցանկալի է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ավելի քիչ միս օգտագործեն, քան տղամարդիկ (հակառակ դեպքում դա ագրեսիա կառաջացնի, եթե իհարկե կինը ֆիզիկական ծանր աշխատանք չի կատարում): Եվ համապատասխանաբար` ավելի շատ միրգ եւ բանջարեղեն ուտի: Քաղցրը պետք է չափավոր օգտագործել, բայց ամբողջությամբ չբացառել օրգանիզմից: Չէ որ քաղցրեղենը, հատկապես` շոկոլադը, երջանկության հորմոնների աղբյուր են:
8. Հիմնական գործառույթների իրացումը
Աղջիկների մեծամասնությունը պետք է իրացնի իր ծնողական բնազդները` ծնի, դաստիարակի իր երեխաներին: Իհարկե, ոչ բոլորն են ցանկանում դա: Կանանց մի փոքրիկ տոկոսի մոտ բացակայում է նման պահանջը: Նրանց գոհացնում է ընտանի կենդանի պահելը: «Սիրո եւ դաստիարակության» նման կրճատ տարբերակը:
9. Բարի գործեր
Կինը բարություն է: Նա չի կարող բարի գործեր չանել: Որքան շատ ջերմություն է տալիս այլ մարդկանց, այնքան շատ է ստանում դրա դիմաց: Կնոջ համար ծայրաստիճան կարեւոր է հոգ տանել շրջապատին. կերակրել անտուն կատուներին, տարեց հարեւանուհու համար սուպ եփել, զարմուհու համար գեղեցիկ սվիտեր գործել: Գեղեցիկ սեռի հպարտությունն այն է, որ իրենք աշխարհն ավելի բարի են դարձնում:
10. Միայնություն
Ամեն մարդու համար կարեւոր է որոշ ժամանակ անցկացնել միայնության մեջ` ինքն իր հետ: Դրա շնորհիվ նա կարող է մտորել որոշակի իրադարձությունների մասին, կարեւոր որոշումներ ընդունել, ապագայի պլաններ կառուցել: Ոմանք ուզում են ավելի երկար մնալ միայնության մեջ, ուրիշները` ավելի քիչ, բայց բոլորն ունեն անհատական տարածքի կարիք: Եվ թույլ սեռը բացառություն չէ:
Աղբյուրը` Zhenskoie mnenie.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ