1. Սուտը կարող է ավերել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները: Նույնիսկ եթե այն ասվում է լավ նպատակով, լավ ոչինչ չի խոստանում: Սուտը միշտ անվստահության է հանգեցնում, ինչն էլ սկսում է ավերել հարաբերությունները, այդ պատճառով այդքան կարեւոր է ազնվորեն վերաբերվել ձեր երկրորդ կեսին, ինչպես նաեւ սովորել համարժեքորեն արձագանքել ճշմարտությանը:
Սուտն իր համար էլ է վտանգ ներկայացնում: Ջանացեք ձեզ համար ավելի հաճախ պատասխանել այս հարցերին. պատրա՞ստ եք ամբողջ կյանքն ապրել մարդու հետ, պատրա՞ստ եք ամբողջությամբ տրվել հենց այդ հարաբերություններին: Ազնիվ պատասխանը կարող է ձեզ օգնել հասնելու ներդաշնակ հարաբերությունների:
2. Չարժե նաեւ փորձել փոխել զուգընկերոջը: Հիշեք, որ իդեալական մարդիկ ուղղակի գոյություն չունեն: Արժե հիշել նաեւ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բնավորության գծերը եւ սովորույթները: Որոշ բաներ մարդն ուղղակի չի կարող փոխել, որքան էլ ցանկանա: Հարաբերությունների սկզբում շատ մարդիկ աչք են փակում որոշակի բաների վրա, բայց հետագայում չարժե ուժեր ծախսել դրա վրա: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում:
3. Հիշեք նաեւ այն մասին, որ ծայրաստիճան անտեղի են հանրային հանդիմանությունները: Չարժե հարաբերություններ պարզել հանրային վայրերում, որպեսզի չշփոթվես եւ չշփոթեցնես զուգընկերոջդ: Սիրելիին հրապարակայնորեն հանդիմանելու կամ ստորացնելու ձեր փորձերը կհանգեցնեն նրան, որ հենց դուք ծիծաղի առարկա կդառնաք: Նույնիսկ եթե տղամարդը սարսափելի արարք է թույլ տվել, չարժե հրապարակայնորեն հանդիմանել նրան, դա թողեք մինչեւ այն պահը, երբ մենակ կմնաք: Բայց նույնիսկ այդ ժամանակ էլ չափից ավելի մի ջանացեք: Վեճերը կարող են երջանիկ հարաբերությունների բաղկացուցիչ մասը լինել, բայց այստեղ էլ կանոններ կան: Երբեք չարժե անցնել սահմանը, վիրավորել զուգընկերոջը, սեփական վիրավորանքն ավելի բարձր դասել: Հայտնի է, որ հարաբերություններում գլխավորը փոխըմբռնումն է:
4. Հաճախ հասարակ լռությունը սպանում է հարաբերությունները: Եթե խնդիր կա, այն բարձրաձայնեք: Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, ասեք դա: Հիշեք, որ հոգեբանական առողջության գրավականը ցանկացած հույզերն արտահայտելն է, ճիշտ է` չափավոր: Ձեր հոգին միշտ կարող եք բացել ընկերուհիների առաջ: Իսկ տղամարդու հետ սովորեք մտքերը պարզ եւ հստակ արտահայտել, առավելագույնս խուսափելով հույզերից:
5. Խանդն ավերում է ցանկացած հարաբերություն: Ինչ-որ մեկը կարծում է, թե խանդը սիրո ցուցանիշ է, ուրիշները հակված են դա դիտարկել որպես եսասիրության դրսեւորում, անհարգալից վերաբերմունք: Բայց խանդից ամեն դեպքում երկու մարդ է տուժում` մեկն անընդհատ ինչ-որ բան է կասկածում, իսկ մյուսը վիրավորվում է ի հայտ եկած անվստահության պատճառով: Դա հաղթահարելու համար պետք է անկեղծ լինել ինքն իր եւ զուգընկերոջ հետ:
Կարեւոր է իմանալ, որ սերը հիմնված է վստահելի հարաբերությունների վրա: Ձեր սիրելի մարդը պետք է անձնական տարածք ունենա, հարգեք այն: Նույնիսկ ձեր զուգընկերոջ sms-ների պարզ ընթերցանությունը կարող է ավերել հարաբերությունները, որոնք այնքան ամուր էին թվում:
Աղբյուրը` Zhenskoe-mnenie.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում