1. ԴԵՄՔԻՆ ՁԵՌՔ ՄԻ ՏՎԵՔ
Ձեռքերը դեմքից եւ պարանոցից հեռու պահեք` խուսափելու պզուկների առաջացումից եւ մաշկի վաղաժամ ծերացումից: Մի տրորեք աչքերը եւ մի քորեք քիթը: Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է, այդ պատճառով դուք կխուսափեք վաղաժամ թորշոմելու նշաններից, ուղղակի խուսափելով կտրուկ շարժումներից:
2. ԴԵՄՔԸ ԼՎԱՑԵՔ ՕՐԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Երբեմն առավոտյան շատ եք ուզում քնել եւ չեք հասցնում ճիշտ լվացվել: Իսկ երեկոյան հոգնածությունը թույլ չի տալիս համապատասխան եղանակով մաքրել դիմահարդարումը: Դա շատ վնասակար է մաշկի համար: Լվացվելու համար ընդամենը մի քանի րոպե է պահանջվում, այդ պատճառով ձեզ համար արդարացումներ մի փնտրեք եւ կանոնավոր կերպով լցվացվեք: Դուք ոչ միայն կկանխարգելեք վաղ կնճիռները, այլեւ կազատվեք խցանված ծակոտիների եւ պզուկների ի հայտ գալուց:
3. ԽՆԱՄԵՔ ՊԱՐԱՆՈՑԸ, ՈՒՍԵՐԸ ԵՎ ՁԵՌՔԵՐԸ
Ձեր դեմքը կարող է ավելի երիտասարդ տեսք ունենալ, բայց պարանոցը, ուսերը եւ ձեռքերը վայրկենապես մատնում են տարիքը: Շատ կարեւոր է ամեն օր հոգ տանել մարմնի այդ հատվածներին` խուսափելու մաշկի թառամածությունից եւ թորշոմածությունից: Քնից առաջ խոնավեցրեք պարանոցը, ուսերը եւ ձեռքերը, իսկ ցերեկը արեւապաշտպան քսուք օգտագործեք: Իմիջիայլոց, արեւի վերաբերյալ առանձին խորհուրդ կա։
4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵՔ ԱՐԵՎԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Դա չի նշանակում, թե անհրաժեշտ է միայն գիշերը դուրս գալ տնից: Մի քիչ արեւն ամեն օր անհրաժեշտ է D վիտամին ստանալու համար, բայց չափազանց շատ արեւի ճառագայթները բացասաբար են ազդում մաշկի վրա եւ կնճիռներ են առաջացնում, նույնիսկ մաշկի քաղցկեղ: Ամեն օր տնից դուրս գալուց առաջ արեւապաշտպան միջոց օգտագործեք, չմոռանալով այն թարմացնել օրվա ընթացքում, եթե դա անհրաժեշտ է: Մի անտեսեք նման պաշտպանությունը նույնիսկ ամպամած օրերին: Սովորական արեւապաշտպան միջոցներին հրաշալի այլընտրանք են կոպերի, դեմքի եւ մարմնի քսուքները SPF-ով (ՈՒՄ պաշտպանությամբ). այժմ դրանք թողարկում են դիմահարդարման շատ ապրանքանիշներ: Բացի այդ, արեւային մեծ ակտիվության սեզոնին աչքերի շուրջ նուրբ մաշկի համար ավելի լավ բան չկա, քան արեւապաշտպան ակնոցը:
5. ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՔՆԵՔ
Քունը «շատ» լինում է: Որքան էլ դա տարօրինակ հնչի, 8,5 ժամից ավելի քնելը նույնքան վատ է, որքան 6 ժամից պակաս քնելը: Եվ մեկը, եւ մյուսը հավասարաչափ վատ են անդրադառնում մաշկի վրա: Վերականգնվելու համար մարմնին 7-8 ժամ է պետք: Կնճիռների վաղ ի հայտ գալը կանխարգելելու համար քնեք օրական 8 ժամ, ընդ որում, պետք է քնելու պառկել գիշերվա 11-ից ոչ ուշ: Եթե կեսգիշերից հետո եք պառկում քնելու, կնկատեք, որ ձեր դեմքին ավելի վաղ են կնճիռներ հայտնվել, քան կուզեիք: Ամենաօգտակար քունը բաժին է ընկնում երեկոյան 10-ից մինչեւ գիշերվա 2-ը: Եվ եթե ձեզ համար դժվար է քնել 10-ին, պառկեք գոնե 11-ին:
Իմիջիայլոց, քնի ընթացքում դիրքը եւս կարեւոր է մաշկի վիճակի համար: Ջանացեք չքնել փորի վրա կամ կողքի պառկած, նախընտրեք թիկունքի դիրքը:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)