ԽՈՅԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս այսօր սիրելիի հետ խաղեր խաղալ։ Սովորական թղթախաղից մինչեւ համակարգչային խաղեր. Կարեւորը վայելեք միասին անցկացրած ժամանակը։
ՑԼԵՐ
Այսօր ճիշտ ժամանակն է, որ վերհիշեք այն անձնավորությանը, որը ձեզ դուր էր գալիս տարիներ առաջ։ Հնարավոր է՝ նա այդպես էլ չդառնա ձեր ճակատագիրը, բայց հաստատ նրա հետ շփումը կբարձրացնի ձեր տրամադրությունը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Մի բարկացրեք նրան, ով առանց այդ էլ բարկացած է։ Այդպես միայն ավելի կբարդացնեք իրավիճակն ու կզրկվեք անձնական կյանքի ազատության իրավունքից։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր շատ ռոմանտիկ տրամադրություն կունենաք։ Կցանկանաք, որ ձեր կյանքը նման լինի սիրավեպի։ Սակայն աշխատեք նմանվել գեղեցիկ վերջաբան ունեցող սիրավեպի կերպարի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Աշխատեք այսօր սիրելիին չծանրաբեռնել ձեր խնդիրներով։ Նա առանց այդ էլ շատ խնդիրներ կունենա, պետք չէ նրա ուսերին ավելորդ բեռ դնել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա լրացնել իր գիտելիքների պակասը։ Աշխատեք միասին քննարկել այնպիսի հարցեր, որոնք կհետաքրքրեն ձեզ երկուսիդ էլ։ Բացի այդ՝ երբեք էլ ուշ չէ նոր բան սովորելու համար։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի մասին այնպիսի բաներ կիմանաք, որից պարզ կդառնան նրա պահվածքի պատճառները։ Սակայն խոսակցության ընթացքում ցույց մի տվեք, որ նրա մասին ավելի շատ բան գիտեք, քան ինքն է ենթադրում։ Դժվար է ասել, թե ինչպես նա կարձագանքի այդ դեպքում։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի համոզել ձեզ, որ դուք ճիշտ ուղի չեք ընտրել այս կամ այն նպատակին հասնելու համար։ Սակայն վաղ, թե ուշ նրան դա կհաջողվի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք կես բառից եւ կես հայացքից կհասկանաք ձեր սիրելիին, սակայն պետք չէ չափից դուրս ինքնավստահ լինել։ Մի մտածեք, թե ամեն ինչ գիտեք նրա մասին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հնարավոր է անհանգիստ օր ունենաք։ Կասկածներն ու անհանգստությկունը կտանջեն ձեզ։ Սակայն աշխատեք, գոնե, մի քիչ քնել։ Ուժերը վերակագնել է պետք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ հեշտությամբ կհասկանա ձեր զայրույթի պատճառը։ Դա այնքան ակնհայտ կլինի, որ չեք էլ կարող այլ պատճառ հորինել։ Պետք էլ չէ. Ճշմարտությունը, վաղ թե ուշ, ջրի երես է դուրս գալիս։
ՁԿՆԵՐ
Հնարավոր է՝ ձեր ընկերական հարաբերություններն այլ ընթացք ստանան։ Միասին գնացեք թատրոն կամ դասական համերգի։ Անգամ, եթե շատ հեռու եք արվեստից, նման միջավայրը ձեզ ավելի կմտերմացնի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ