Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Սա բարեգործություն չէ, այսպես էլ պետք է լիներ. Հայկ Պետրոսյան (ֆոտո)

16:45, 24 մայիսի

«Շնորհակալ ենք հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» բարեգործական նախագիծը շարունակական բնույթ է կրելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագծի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։

«Մայիսի 9-ի համերգից հետո հանդիսատեսը շատ ոգեւորված էր։ Համերգը մեծ արձագանք ստացավ։ Ողջունելի է, որ բացի տոմսերից ստացած հասույթից, եղան նաեւ անհատներ, որոնք ցանկացան իրենց կողմից որոշակի գումարով օգնել։ Նկատելով, որ պահանջարկ կա՝ որոշեցինք շարունակել բարեգործական ակցիան, որից գոյացած հասույթը տրամադրելու ենք վիրավոր զինվորներին։ Մեկ-երկու համերգով չենք սահմանափակվելու, քանի որ շատ զինվորներ կան, որոնք օգնության կարիք ունեն։ Մենք բոլորս պատրաստ ենք նրանց կողքին լինել»,- ասաց Ալեքսանդրը։

Դերասան, երգիչ տաղանդավոր արտիստ Հայկ Պետրոսյանը բարեգործական ծրագրի շրջանակներում բացի հանդիսավար լինելուց, նաեւ ներկայացնելու է իր հեղինակած «Եթե ես լինեի պապա» ներկայացումը։ Նրա խոսքով՝ բոլորն էլ պետք է աջակցեն զինվորներին.

«Մենք բոլորս պարտավոր ենք օգնել այն զինվորներին, որոնք դրա կարիքն ունեն։ Կապ չունի ինչ մասնագիտություն ունենք։ Բոլորս էլ ամեն ինչ պետք է անենք։ Եթե ես երգիչ եմ կամ դերասան, չի նշանակում, որ ես պետք է երգեմ կամ խաղամ ինչ-որ մի դեր եւ սահմանափակվեմ դրանով։ Ինչպես ասում են՝ «Հաղթանակի կեսը թիկունքում է»։ Ճիշտ է, ես հերթագրված եմ, բայց դեռ այստեղ եմ եւ այս ժամանկահատվածում պետք է մի բան անել ու օգտակար լինել»։

Հայկը նշեց, որ իր ներկայացումն այսուհետ միայն բարեգործական միտումներով է կազմակերպվելու, որից գոյացած հասույթը կտրամադրվի վիրավոր զինվորների ընտանիքներին։

«Իհարկե, հավաքված այդ գումարով չենք կարող նրանց ուղարկել Գերմանիա բուժվելու, բայց ինչ-որ չափով կարող ենք թեթեւացնել նրանց կենցաղային խնդիրները։ Սա բարեգործություն չէ, այսպես էլ պետք է լիներ, քանի որ մենք պարտավոր ենք»,- նշեց Հայկը։

Առաջիկայում «Շնորհակալ ենք հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» շոու-ծրագիրը նախատեսված է ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում։ Նշենք, որ համերգին մասնակցել են ու շարունակելու են մասնակցել Նարինե Դովլաթյանը, Սեւակ Ամրոյանը, Սոնա Ռուբենյանը եւ The Beautified Project-ը։

«Շատերը ցանկություն են հայտնել միանալ մեր բարեգործական ծրագրին։ Առաջիկա համերգներին ծրագրում կլինեն նոր արտիստների համալրում»,- նշեց պրոդյուսերը։

Իսկ Հայկը, անդրադառնալով իր ներկայացմանը, ասաց․ «Երբ ես մարտին խաղացի «Եթե ես լինեի պապա»-ն,  ներկայացման ասելիքը ուրիշ էր։ Ես հորդորում էի, որ «ժպտա եւ քեզ կժպտան», «սիրիր եւ քեզ էլ կսիրեն» եւ վերջում հնչում էր ուրախ մի երգ։ Ապրիլ ամսից հետո ներկայացման ասելիքը փոխվեց։ Այն ավարտվում է մի երգով, որն իմ հայրն է սովորեցրել 16-17 տարեկանում։ Դա «Տալվորիկի քաջ զինվորն» է։ Պրեմիերային հայրս ցավոք չկարողացավ ներկա լինել, քանի որ այդ ժամանակ նա կալանքի մեջ էր, բայց առաջին ներկայացումը տեսաձայնագրվել է, եւ նա դիտել է։ Շնորհավորել է եւ ուրախացել ինձ համար, եւ իհարկե մի քանի դիտողություններ արել»։ 

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել