Աշխարհահռչակ երաժիշտ, Գրեմմիի արժանացած երգի հեղինակ Սերժ Թանկյանը թողարկել է ապրիլի 24-ին կայացած «Ավրորա» մրցանակաբաշխության համար գրված երգը։ Ստեղծագործությունը կոչվում է «Ավրորայի երազանքը», եւ այն «100 Lives» նախաձեռնության կողմից կազմակերպված միջոցառման թեմատիկ երգն է։ Թանկյանն այն կատարում է երիտասարդ երգչուհի Վերոնիկա Սթալդերի հետ։ «Ավրորայի երազանքը» կարելի է լսել այստեղ։
««Ավրորայի երազանքը» այս տարվա իմ լավագույն ստեղծագործական ջանքերի արդյունքն է։ Ես ուրախ եմ, որ երգը հենց «100 Lives»-ի եւ նրաց կատարած հիանալի աշխատանքի համար է։ Նախաձեռնությունը բոլորի ուշադրությունը հրավիրում է աղետալի ողբերգությունների եւ իրական հերոսների վրա»,- iconvsicon-ին ասել է Թանկյանը։
Նշենք, որ ստեղծագործությունը հնչում է նաեւ ռեժիսոր Էրիկ Նազարյանի «Ավրորա» ֆիլմում։
Հիշեցնենք, որ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանում է այն հերոսը, որն անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերի շնորհիվ օգնում է մարդկանց։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ