MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

ՄԱՅԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01, 26 մայիսի

ԽՈՅԵՐ

Ձեր զուգընկերոջ հետ ինչ-որ բա՞ն է կատարվում։ Մի ստիպեք ձեր սիրելիին ամեն ինչ պատմել ձեզ։ Եթե ցանկանա, անպայման կկիսվի ձեզ հետ, իսկ եթե ոչ՝ ուրեմն տեղին չէ։ Աստղերը հուշում են , որ այսօր պարզապես պետք է ավելի հանդուրժող լինեք։

ՑԼԵՐ

Մայիսի 26-ին ձեզ կհաջողվի վիճաբանությունից խուսափել միայն այն դեպքում, եթե կարողանաք կառավարել զգացմունքները։ Սա պարտադիր պետք է անել, քանի որ տարաձայնությունների համար ուրիշ «հնարավորություն» ձեր սիրելին չի ունենա։ Ուստի, եթե չեք ցանկանում անտեղի վիճել եւ հարաբերությունները փչացնել, տիրապետեք ձեզ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կարելի է հանգստանալ ձեր սիրելի անձնավորության ընկերակցությունից եւ քիչ ռոմանտիկ, սակայն օգտակար երեւույթների վրա կենտրոնանաք։ Օրինակ՝ ուսման կամ գիրք կարդալու, որոնց համար միշտ ժամանակ չի եղել։ Եվ բացի այդ, ձեր սիրելի անձնավորությանը նույնպես չի խանգարի ազատ ժամանակ ունենալ եւ հանգստանալ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Անսպասելի ջերմություն եւ հարմարավետություն կզգաք այսօր ոչ միայն տանը, այլեւ ձեր հոգում։ Կթվա, որ հեքիաթում եք, որտեղ ապրելու եք երկար ու երջանիկ։ Աստղերը հուշում են վայելել օրվա ամեն մի ակնթարթը՝ չմոռանալով  ձեր սիրելի էակին երախտագիտություն հայտնելու մասին։

  

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելին այսօր կցանկանա ինչ-որ երկտող, նամակ, հաղորդագրություն գրել եւ սիրո խոստովանություն անել։ Ինչ էլ մտածի, գնահատեք, ընդունեք եւ շնորհակալ եղեք Նրան։ Չէ որ Նրան հաջողվեց ուրախություն պարգեւել ձեզ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ նրբանկատ եւ հասկացող կլինի։ Դուք անգամ կզարմանաք, երբ նկատեք, թե ինչ քնքշությամբ է Նա վերաբերում ձեզ ու ձեր հոգում կատարվող ամեն ինչին։ Իսկ ու՞ր էր նրա այս հոգատարությունը նախկինում։ Սակայն պետք չէ երկար մտածել այս հարցի շուրջ։ Վայելեք ձեր օրը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս հույսը դնել դեպքերի զարգացման վրա։ Եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա կամ փոխվի ձեր անձնական կյանքում, ուրեմն կլինի՝ որքան էլ փորձեք հասնել դրան, կամ վանել դա։ Մայիսի 26-ին փորձեք թուլանալ եւ տրվել կյանքի հոսքին։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին այսօր շատ տխուր ու միայնակ է լինելու, եւ միայն դուք ի վիճակի կլինեք աջակցել Նրան եւ օգնել  դուրս գալ այդ իրավիճակից։ Մայիսի 26-ին ձեր սիրելի էակի հոգու սպեղանին հենց դուք եք. իհարկե, դուք շատ լավ գիտեք այս մասին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ապացուցված է՝ մարդ չի կարող սիրելի ինչ-որ մեկին, եթե առաջին հերթին ինքն իրեն չի սիրում։ Մայիսի 26-ը սա հասկանալու եւ եւս մեկ անգամ համոզվելու հիանալի հնարավորություն կտա ձեզ։ Հետեւեք սրան, եւ ձեր հարաբերությունները դրականորեն կփոխվեն։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Մի փորձեք այսօր շարժվել իմաստուն մարդկանց կամ հոգեբանական գրքերում գրված խորհուրդներին հետեւելով։ Առաջին հերթին՝ այդպես ձանձրալի է, երկրորդ՝ ձեր վարքագիծն ու պահվածքը կեղծ եւ ոչ բնական կլինի, ինչն ակնհայտ կնկատվի։ Եվ երրորդ՝ մի՞թե այդքան իմաստուն են այդ խորհուրդները։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը փորձելու է ստել, խաբել կամ խորամանկել ձեզ։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է ամբողջ օրվա ընթացքում Շերլոկ Հոլմս խաղաք եւ կասկածեք Նրա ամեն խոսքին։ Բայց աստղերը խորհուրդ են տալիս այսօր վճռական քայլեր չանել, իսկ կարեւոր որոշումները թողնել վաղվան։

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ժամը 13։00-16։00 սահմաններում տանից դուրս չգալ։ Հավանականությունը շատ մեծ է, որ կհանդիպեք մեկին, ում դեռ պատրաստ չեք հետ ընդունել։ Հետեւաբար, ավելի լավ է չխաղալ ճակատագրի հետ եւ մնալ տանը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել