«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Բեյսփառատոնը կօգնի աշխարհին բացահայտել Հայաստանը. փառատոնի կազմակերպիչ

12:11, 26 մայիսի

Տարվա սկզբին մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Հայաստանի տեսարժան վայերերից մեկում՝ Տաթեւի ճոպանուղում, հունիսի 5-ին առաջին անգամ կանցկացվի բեյսփառատոն (երբ հավաքվում են մի խումբ խենթեր եւ ցած նետվում բարձրությունից. մի անհանգստացեք պարաշյուտով)։ Դրանից առաջ համացանցում հայտնվել էր մասնակիցների փորձնական թռիչքների հոլովակը, ինչից հետո մենք խոսել էինք թռիչքների կազմակերպիչներից մեկի՝ Գլեբ Վորեվոդինի հետ։

Իսկ փառատոնի կազմակերպիչը Go2Armenia հայկական զբոսաշրջային ընկերությունն է: NEWS.am STYLE-ը զրուցել է ընկերության ղեկավար Եկատերինա Դանեկինայի հետ եւ որոշ մանրամասներ պարզել հունիսին մեկնարկող միջոցառման մասին։

Ի՞նչը հիմք հանդիսացավ նման նախագծի համար, որի շրջանակում Տաթեւի ճոպանուղում շուրջ հարյուր բեյսջամփեր է հավաքվելու:

Ռուսաստանցի հայտնի բեյսջամփեր Գլեբ Վորեվոդինի հետ ծանոթանալուց հետո էլ ծնվեց Տաթեւի վանքի մոտ վինգսյուիտով թռիչքների իրականացման նախաձեռնությունը: Գլեբը պարբերաբար նման թռիչքներ է անում տարբեր երկրների պատմամշակութային վայրերում՝ նպատակ ունենով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրանց պահպանության, վերականգնման և հանրայնացման վրա: Բեյսջամփինգը բավականին տպավորիչ ու դիտարժան մարզատեսակ է, դրա մասին տեսանյութերը բավականին շատ դիտումներ են գրանցում համացանցում:

Ծանոթանալով հայաստանյան պայմաններին՝ Գլեբն առաջարկեց թռիչքներն իրականացնել «Տաթևեր» ճոպանուղու խցիկից: Հարցը քննարկվեց IDeA հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի պատասխանատուների հետ, եւ նրանք համաձայնեցին աջակցել: 2015 թվականի դեկտեմբերին 15-ին մազիկների մասնակցությամբ հաջողությամբ անցկացվեցին փորձնական թռիչքները, իսկ հունիսին արդեն աշխարհի տարբեր երկրներից 60-ից ավելի մարզիկներ կհավաքվեն Տաթեւում՝ BASE Fest-ին մասնակցեու համար:

BASE Fest-ն կանցկացվի հունիսի սկզբին, ինչո՞ւ հատկապես Հայաստանն ընտրվեց որպես փառատոնի անցկացման վայր:

Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, հսկայական ներուժ ունի, սակայն միջազգային ասպարեզում քիչ է հայտնի եւ լիարժեք գնահատված չէ: Բեյսջամփերները, ինչպես օրինակ Գլեբ Վորեվոդինը, ովքեր հազարավոր թռիչքներ են իրականցրել, իրենց «համայնքի», գործընկերների եւ համացանցային հանրույթի միջոցով, օգնում են աշխարհին նոր ուղղություններ, գողտրիկ վայրեր բացահայտել: Հայաստանը հենց այդպիսի երկիր է: Հայաստանում BASE Fest-ի կազմակերպումն իր հերթին հարթակ կդառնա ոչ միայն բեյսջափերների համար, այլ կծառայի որպես վայր, որտեղ հավաքվում են Հայաստանի տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներն ու ակտիվ հանգստի զանազան տեսակների սիրահարները:

Այս տարի փառատոնի հյուրերին կառաջարկվեն հայքինգ արշավներ, street workout-ին, trx-ին և պարագլայդինգ-ին միանալու հնարավորություններ: Մենք նախատեսում ենք ամեն տարի ավելացնել փառատոնում ակտիվ եւ արկածային զբոսաշրջության ներկայացուցիչների մասնակցությունը, միջազգային մեդիայի եւ զբոսշարջիկների ուշադրությունը հրավիրել Սյունիքի մարզի վրա:

Հետագայում նմանատիպ այլ միջոցառումներ կանցկացվե՞ն Հայաստանում:

Մենք ծրագրում ենք BASE Fest-ն ամենամյա դարձնել եւ ստեղծել այնպիսի հարթակ, որի շրջանակում արկածային զբոսաշրջությամբ հետաքրքրվող տարբեր ասոցիացիաներ ու ընկերություններ կարող են հանդես գալ եւ որտեղ հազարավոր զբոսաշրջիկներ կարող են հավաքվել աշխարհի տարբեր երկրներից: Մենք ցանկանում ենք աշխարհին ցույց տալ Հայաստանը ոչ միայն որպես հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, այլեւ նոր զգացմունքների, տպավորությունների եւ փորձի ձեռք բերման համար բացառիկ հնարավորություններ ունեցող երկիր:

Բեյսջամքինգը սպորտի ամենաէքստրեմալ ձեւերից է համարվում: Փառատոնի ընթացքում անվտանգության միջոցառումներ ձեռնարկվելո՞ւ են, եւ ո՞վ է պատասխանատվություն կրելու մասնակիցների անվտանգության համար:

Բոլոր մազիկները բազմաթիվ տարիների փորձ ունեն, նրանցից յուրաքանչյուրը ոչ պակաս, քան 700 թռիչք, միջազգային փառատոնների մասնակցություն են ունեցել: Բեյսջամփերների հետ աշխատանքի, վերահսկողության, նրանց ընտրության համար պատասխանատուն մեր գործընկեր Գլեբ Վորեվեդինն է: Աշխարհի բոլոր երկրներում անցկացվող փառատոններին մասնակցել կարող են միայն ապահովագրված մարզիկները, ովքեր լիակատար անձնական պատասախանատվություն են ստանձնում թռիչքների ցանկացած հետեւանքի համար: Յուրաքանչյուր մարզիկ ռիսկի է դիմում, եւ ոչ կազմակեպիչները, ոչ տարածքի ներկայացուցիչները ֆորս–մաժորային հետեւանքների համար պատասխատանատվություն չեն կրում: Այդ առումով բացառություն չէ նաեւ մեր փառատոնը;

Դուք ինքներդ ինչպես եք վերբերվում էքստրեմալ սպորտաձեւերին, երկրպագո՞ւ եք։ Եթե այո, ապա ո՞ր սպորտաձեւերն եք նախընտրում:

Ես պրոֆեսիոնալ կերպով սնոուբորդով եմ զբաղվել, պարաշյուտով թռիչքներ եմ իրականացրել: Ադրենալին եւ ինքս ինձ մարտահրավեր նետել եմ սիրում: Հիմա ես մեծագույն հաճույք եմ ստանում աշխատանքից: Մենք զարմանալի երկիր, ֆանտաստիկ ներուժ եւ մեծ ապագա ունենք:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել