«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կայացավ քառօրյա պատերազմի մասին «Ճերմակ արագիլներ» ներկայացման պրեմիերան (ֆոտո)

21:45, 25 մայիսի

Երեւանի պետական կամերային թատրոնում այսօր՝ մայիսի 25-ին, կայացավ «Ճերմակ արագիլներ» ներկայացման պրեմիերան։ Պիեսի հեղինակ եւ բեմադրող Արա Երնջակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոր աշխատանքի մասին։

«Պիեսը պատմում է 2016 թվականի ապրիլի սկզբին կատարված Արցախյան իրադարձությունների մասին եւ նվիրված է քառօրյա պատերազմում նահատակված  մեր բոլոր հերոսների անմահ հիշատակին: Մեկ ամսվա մեջ գրվեց եւ բեմադրվեց ներկայացումը։ Սա հոգու ճիչ է, իսկ հերոսը հայ երիտասարդն է։ Կարծում եմ՝ պետք է խոսել այդ դեպքերի մասին, որ մենք ունենք երիտասարդ զոհեր։ Ներկայացմանը ինչ կլսեք, կտեսնեք դա մեր տեսակետն է։ Իհարկե, կարող եք համաձայնել կամ ոչ։ Պիեսի գլխավոր հորդորն է՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց Արա Երնջակյանը։

Ներկայացման մեջ ներգրավված են Ռաֆայել Երանոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Վահե Զիրոյանը, Մխիթար Ավետիսյանը։ Ինչպես նշեց պարոն Երնջակյանը՝ «Ճերմակ արագիլներ»-ի ամբողջ հասույթը տրամադրվելու է զոհված զինծառայողերի ծնողներին։

«Այս ներկայացման ծնունդին մասնակցել է թատրոնի ամբողջ անձնակազմը։ Թատրոնում մենք միշտ միասնական ենք։ Մենք աշխատում ենք այս կարգախոսով՝ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»։ Եվ այս ներկայացումն էլ բացառություն չէ։ Սա պարզապես մեր սրտից բխած մի բան է, որով ցանկանում ենք արտահայտել մեր մեջ կուտակվածը։ Ներկայացման միջոցով արտահայտում ենք մեր հասկացածը, մեր զգացածը, մեր բողոքն ու դժգոհությունը այդ օրերի վերաբերյալ»,- նշեց Ռաֆայելը։

Իսկ Մխիթարը ավելացրեց. «Այս ներկայացումը խոնարհում է։ Մենք խոնարհվում ենք զինվորների առաջ, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր հողերը։ Մենք միշտ պետք է հիշենք այն հերոս տղաներին, որոնք զոհվել են այդ օրերին»։

12 օրվա ընթացքում գրված եւ մեկ ամսվա ընթացքում բեմադրված ներկայացումը 1.5 ժամ է տեւում։ Պիեսի հեղինակի խոսքով, եթե այն հաջողություն ունենա, ապա կցուցադրվի նաեւ զորամասերում։

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել