Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հայկական ռոք խմբերը ելույթ կունենան Թբիլիսիում անցկացվող ռոք փառատոնին

14:30, 28 մայիսի

Հունիսի 4-ին եւ 5-ին Թբիլիսիում կանցկացվի ռոք փառատոն, որի մեխը կլինի շվեդական լեգենդար Tiamat խումբը: Գոթիկ դում/ դեթ մեթալի հսկաները կցնցեն հանդիսատեսին Իսրայելից, Հայաստանից (Nairi, Perfect Legacy), Ուկրաինայից եւ Ադրբեջանից ժամանած խմբերի հետ: Ի դեպ, փառատոնի կարգախոսն է «Ոչ բռնությանը»: NEWS.am STYLE-ը մտադիր է ներկա լինել այդ երաժշտական փառատոնին (քանի որ կայքի խմբագիրը դեռ իր անհոգ ու վառ պատանեկությունից սկսած այդ շվեդական խմբի ֆանատն է) ու ձեզ էլ հնարավորություն տալ զգալ այդ դրական եւ խելահեղ մթնորորտը:

Իսկ մինչ այդ մենք զրուցել ենք փառատոնի կազմակերպիչ, JAM! Events ընկերության գլխավոր տնօրեն Էռնսթ Խեչումովի հետ, որը մեզ պատմել է միջոցառման մասին։ 

Ո՞րն է փառատոնի հիմնական ուղերձը։ Ինչպես է ձեզ հաջողվել մեկ հարթակում միավորել հայկական ու ադրբեջանական ռոք խմբերը, այն էլ երբ այդ երկրների միջեւ լարված հարաբերություններ են։

Tbilisi JAM! փառատոնը իրականացվում է յոթերորդ անգամ, ու ավանդաբար, մենք այն անցկացնում ենք «Ոչ բռնությանը» կարգախոսի ներքո: Այս կարգախոսը առավելագույնս ճշգրիտ է բնութագրում փառատոնի լեյտմոտիվը (հիմնական գաղափարը), որը մեկ բեմի վրա է հավաքում տարբեր երկրների՝ այդ թվում հայ ու ադրբեջանցի երաժիշտներին: Վերջինները իրենց վրացի գործընկերների հետ արդեն չորրորդ տարին է մասնակցում են Wacken Metal Battle երաժշտական մրցույթին, որն անցնում է փառատոնի շրջանակում: 

Մեր ընկերությունը վերջին 27 տարիներին Գերմանիայում անցկացվող Wacken Open Air՝ աշխարհի խոշորագույն ռոք/մեթալ փառատոնի պաշտոնական գործընկերն է: Ընդհանուր նախասիրությունները, ազատության ոգին, որով ներծծված է ռոք/մեթալ երաժշտությունը, իրականում մտերմացնում են, ու մեր փառատոնը իրոք հրաշքներ է գործում հաղորդակցությանն ու բարիդրացիական հարաբերությունների իմաստով, եւ մենք իսկապես հպարտ ենք դրանով:

Ինչպե՞ս է հաջողվել «գայթակղել» հանրահայտ Tiamat խմբին։ 

JAM! Events ընկերությունը արդեն բավականին լավ հեղինակություն է ձեռք բերել երաժշտական շուկայում՝ վերջին մի քանի տարիներին կազմակերպելով արտասահամանյան տարբեր աստղերի համերգներ: Դրա համար էլ մենք արդեն վաղուց որեւէ մեկին համոզելու կամ գայթակղելու կարիք չունենք։ Մեր նկատմամբ կա վստահություն, թե գործակալների ու պրոմոութերների, թե այն երաժիշտների կողմից, որոնք ուզում են Թբիլիսի գալ եւ ելույթ ունենալ մեր փառատոնում: Բացառություն չէ նաեւ Յոհան Էդլունդը՝ իր լեգենդար խմբով։

Վրաստանը վերջին մի քանի տարիներին ռոք, ռեփ, էլեկտրո, փոփ համերգների ու փառատոնների կազմակերպման հարցում միանշանակ առաջատար է: Ինչո՞վ եք բացատրում նման հաջողությունը։

Վրաստանն իր աշխարհքաղաքական դիրքի ու վերջին տարիներին իրականացված բարեփոխումների շնորհիվ ներկայանում է որպես զարգացող զբոսաշրջային երկիր։ 
Իրոք, վերջին տարիներին զբոսաշրջիկների հոսքն աշխարհի տարբեր անկյուններից զգալիորեն աճել է: Միաժամանակ աճել է նաեւ որակյալ երաժշտություն սիրող զբոսաշրջիկների, ինչպես նաեւ տեղի բնակչության համար ժամանց կազմակերպելու անհրաժեշտությունը: Սա մեծ միջոցառումներ կազմակերպելու հարցում տարածաշրջանում Վրաստանի առաջատար դիրքի մասին։

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ մեր ընկերության գործունեությանը, ապա մենք անցել ենք ոչ հեշտ, բայց համառ ճանապարհ դեպի հաջողություն՝ աստիճանաբար ամրապնդելով ռոք/ մեթալ համերգների ու փառատոնների կազմակերպման գործում առաջատարի կարգավիճակն ու մտադիր չենք այսքանով սահմանափակվել: Կձգտենք այսուհետ էլ աճել մասնագիտական առումով ու բարձրացնել մեր միջոցառումների որակը: 

Զրուցեց Պարույր Սինյավսկին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել