Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

ՄԱՅԻՍԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:02, 28 մայիսի

ԽՈՅԵՐ

Մայիսի 28-ին ձեր սիրելի անձնավորությունը ստիպված չի լինի ձեզ համար ակնհայտ բաների մասին բացատրություններ տալ, քանզի դուք ամեն ինչ շատ լավ կտեսնեք ու կհասկանաք: Մնում է միայն ակնակալել, որ ձեր սիրելին օրվա ընթացքում ավելի կարեւոր եւ դրական զրույց կվարի ձեզ հետ:

ՑԼԵՐ

Այսօր մեկ վայրկյան պետք է մոռանաք ձեր սիրելի անձնավորության հանդեպ ունեցած զգացմունքի մասին եւ նրան նայեք անծանոթի աչքերով: Միգուցե դա կօգնի ձեզ հասկանալ եւ նրա մեջ տեսնել այն, ինչ նախկինում «անհասանելի էր» ձեզ, քանի որ վարդագույն ակնոցով էիք ապրում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի հետ հիանալի ժամանակ անցկացնելու լավագույն մտքերը ձեզ կայցելեն գիշերը, երբ դուք շատ հոգնած կլինեք: Փորձեք չմոռանալ դրանք, որպեսզի կարողանաք կյանքի կոչել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելիի սիրտը գրավելու ուղին այսօր անցնելու է նրա ստամոքսով: Մայիսի  28-ին ստիպված եք լինելու ցուցադրել խոհարարական ձեր հմտությունները եւ ժամանակի մեծ մասն անցկացնել խոհանոցում: Կա նաեւ մեկ այլ տարբերակ՝ նրա հետ ռեստորան գնալը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սպորտով զբաղվելու ճիշտ ժամանակն է: Ֆիզիկական վարժությունները որպես ձանձրալի պարտավորություն մի ընդունեք: Իրականում դրանք կարող են ձեր համատեղ ժամանցն ավելի հետաքրքիր դարձնել: Առավոտյան մարզանքներին կարող են մասնակցել նաեւ երեխաները:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին կցանկանա ամեն գնով բարձրացնել ձեր տրամադրությունը, նույնիսկ եթե դուք առանց Նրա օգնության էլ շատ ուրախ եք: Դե ինչ, շատ գովելի քայլ է, որն անպայման պետք է գնահատել: Թող ձեր սիրելի անձնավորությունը զգա, թե ինչ կարեւոր գործ է անում ձեզ համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը խանգարելու է աշխատանքում: Հետեւաբար, եթե այսօր մեծ եւ կարեւոր գործեր եք ծրագրել, ուրեմն կամ կրճատեք դրանք, կամ խուսափեք Նրա հետ հանդիպումից: Այլապես սիրելի աձնավորության հետ վեճից խուսափել չի լինի, իսկ դա ձեզ հաստատ պետք չէ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Փորձեք այսօր սատարել ձեր սիրելիին եւ անել հնարավոր ամեն ինչ՝ նրան ավելորդ հոգսերից ազատելու համար: Իհարկե, Նա դժվարությամբ կհրաժարվի դրանից, բայց դուք պետք է սատարեք Նրան: Ցույց տվեք ձեր ամբողջ սերն ու աջակցությունը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մայիսի 28-ը օրացույցի վրա փոփոխություններ անելու օր է, բայց ոչ ձեր անձնական կյանքում: Այն ինչպես կար, այնպես էլ կմնա, անկախ ձեր ջանքերից: Ուստի, կարելի է սպասել օրվա անակնկալներին եւ ժպտադեմ ընդունել դրանք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի ընտրել ձեր այժմյան եւ նախկին ընտրյալների միջեւ: Այսօր անցյալն ու ապագան միախառնվելու են եւ դրանց միջեւ ընտրություն կատարելը հեշտ չի լինելու: Բայց ոչ մեկը չի շտապեցնում ձեզ. դուք մտածելու համար մեկ շաբաթ ունեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մայիսի 28-ին ձեզ համար հաճելի զրուցակից կգտնեք: Նրա հետ խոսելն իսկապես հետաքրքիր ու բովանդակալից կլինի: Բայց խոսակցության ժամանակ պետք է զուսպ ու նրբանկատ լինեք, քանի որ այլապես երկրորդ անգամ նրա հետ հանդիպելու հնարավորություն չեք ունենա:

ՁԿՆԵՐ

Փորձեք որքան հնարավոր է ադեկվատ վերաբերել ձեր սիրելի էակի ամեն խոսքին: Միգուցե դրանք այնքան էլ հաճելի կամ սիրալիր չլինեն: Բայց աստղերը հուշում են, որ պետք չէ մեծ ջերմություն եւ իմաստ փնտրել դրանցում: Որքան անտարբեր լինեք, այնքան ավելի հեշտ կլինի հարթել հարաբերությունները սիրելիի հետ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել