Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հայ մանուկները լինեն աշխարհի ամենաերջանիկ ու անհոգ բալիկները: Այս մասին ասաց մոդել Նարե Զաքարյանը, որը մայիսի 29-ին մասնակցում էր NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային Հյուսիսային պողոտայում.
«Ողջունում եմ այս միջոռացումը, շատ լավ գաղափար է: Պաղպաղակ վաճառելով` մենք էլ փորձում ենք օգնել կարիքավոր եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Հունիսի 1-ը շատ լավ տոն է, եւ մենք բոլորս էլ հոգով երեխաներ ենք։ Պետք է ամեն ինչ անենք, որ այն անմոռանալի դարձնենք մեր երեխաների համար»,-ասաց նա:
Մոդել Լիանա Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ NEWS.am-ի բարեգործական ակցիան շատ կարեւոր է ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների եւ սահմանամերձ գյուղերում ապրող երեխաներին օգնելու համար։ Կարեւոր է, որ բոլորը մասնակցեն եւ ինչ-որ չափով կարողանան օգնել կարիքավոր ընտանիքների երեխաներին. «Շատ լավ նախաձեռնություն է: Մեր երեխաներին մաղթում եմ առողջություն, շատ գիտելիքներ, անհոգ մանկություն»:
Նշենք, որ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային մասնակցեցին եւ պաղպաղակներ վաճառեցին մոդելներ Արմինե Գեւորգյանը, Աննա Սաղյանը, Անի Սարգսյանը, Ռուբինա Գրիգորյանը, Մարիամ Դավթյանը, Մարի Էֆենջյան, Լիանա Իսրայելյանը:
Նշենք, որ մայիսի 29-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում առավոտյան ժամը 11-ից ընթացել է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:
Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառել հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:
Ակցիան ուղեկցվել է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուները ստացել են նվերներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում էին մուլտֆիլմերի հերոսները:
Ակցիային աջակցել են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը