1. Ընդմիջում տուր
«Սկավառակը փոխելու» համար անհրաժեշտ է վերջ տալ անելու այն, ինչը ձեր կյանքում բացասական հույզեր է առաջացնում: Գոնե մի որոշ ժամանակով անջատվել դրանից եւ ներքին վերբեռնում կատարել: Մեր կյանքի խելագար ռիթմում դա լիովին անհրաժեշտ է:
2. Ջուր խմիր եւ հանգստացիր
Զգում եք, որ աշխատանքային օրվա ընթացքում սկսում եք «արգելակվե՞լ»: Դադար տվեք եւ մի բաժակ ջուր խմեք (հենց ջուր, ոչ թե սուրճ): Շատ հաճախ մենք ծարավ չենք զգում, մինչդեռ մեր ուղեղը հուսահատ կերպով ջրի կարիք ունի: Հենց ծարավն է դառնում մեր ուղեղի անարդյունավետության պատճառը: Լրացրեք օրգանիզմի հեղուկի պահուստը եւ երկրորդ շնչառություն կստանաք:
3. Փոխեք քնելու տեղը
Եթե հնարավորություն ունեք, փոխեք այն տեղը, որտեղ քնում եք: Շատ հաճախ անհարմար քնելու վայրը, բազմոցը կամ բարձերը ձեզ թույլ չեն տալիս լիարժեքորեն հանգստանալ: Առավոտյան մենք միեւնույն է` մեզ հոգնած եւ ջարդված ենք զգում: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է լրջորեն հոգ տանել գիշերային հարմարավետությանը:
4. Ցնցուղ ընդունեք
Ջուրը լիցքաթափում է աշխատանքային ծանր օրվանից հետո եւ լիցքավորում է նոր օրվա սկզբին: Հիշեք, խոտաբույսերով տաք լոգանքը ձեզ կօգնի հանել սթրեսը, մարմինը նախապատրաստել հանգստի: Իսկ առավոտյան սառը ցնցուղը լիցքավորում է մկանները եւ արթնացնում ուղեղի ակտիվությունը:
5. Ճիշտ սնվեք
Ձեր սննդակարգը վերանայեք առողջ սննդի օգտին: Իհարկե, երբ մենք վատ ենք զգում, ուզում ենք համեղ որեւէ բան ուտել: «Դատարկ ածխաջրերով» հագեցումը արյան մեջ շաքարի կտրուկ աճ է խթանում: Մենք բավարարություն ենք զգում, բայց այդ զգացողությունը շատ արագ անցնում է: Դրան փոխարինելու է գալիս քաշի ավելցուկը, հոգնածությունը եւ ապատիան: Տհաճ բոնուս են արտաքին փոփոխությունները, որոնք ձեզ կվշտացնեն: Այդ պատճառով նախապատվությունը տվեք առողջ միջանկյալ սննդին: Դա կարող են լինել թարմ մրգերը, ընկույզը, թեփուկներով թխվածքը: Շաքարը փոխարինեք մեղրով: Աղը` համեմունքներով: Գազավորված ըմպելիքը` կանաչ եւ խոտաբույսային թեյով: Շատ շուտով դուք թեթեւություն կզգաք` ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեւոր:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»