1. Չկա երկրորդ կես հասկացություն
Մեր կյանքի ճանապարհին մենք շատ տարբեր մարդկանց ենք հանդիպում, որոնք լցնում են մեր կյանքը եւ դրան իմաստ են տալիս: Երբեմն այդ մարդիկ մեզ հետ են մնում ամբողջ կյանքում, երբեմն` ընդամենը մի քանի օր, ամիս կամ տարի: Ամենասքանչելին դրանում այն է, որ նրանցից յուրաքանչյուրը մեզ ինչ-որ բան սովորեցնում է կյանքի եւ իր մասին: Եվ նույնիսկ ամենացավոտ բաժանումները հնարավորություն են հասկանալու, թե մենք ով ենք կամ էլ ով չենք իրականում:
2. Միշտ կա ինչ-որ մեկը, որը մեզ համապատասխանում է հենց հիմա
Կարեւոր չէ, թե ինքնազարգացման որ փուլում ենք, մենք կարող ենք գրավել նրան, ում մենք արժանի ենք: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք հասկանանք, որ ինքնաբավ ենք առանց որեւէ կեսի: Այդ դեպքում մենք կհանդիպենք նույնպիսի ինքնաբավ մարդու:
3. Սերը պայմաններ չի ճանաչում
Սիրել կարելի է մեզանից յուրաքանչյուրին: Եթե զգում ենք, որ պետք է փոխվենք, որ մեզ սիրեն, նշանակում է, մենք սխալ մարդու հետ ենք: Կամ էլ խնդիրը հենց մենք ենք, մեր ցածր ինքնագնահատականը, իբր մենք արժանի չենք այդ մարդուն: Նա, ում մենք գրավում ենք, մեր ինքնաընկալման արտացոլումն է: Նախ ինքներդ ձեզ սիրեք:
4. Մենք կարող ենք շատերին սիրել
Սերը չի վերջանում, եթե մենք դրանից չափազանց շատ ենք տվել մեկ մարդու: Սերը սիրով է սնվում: Որքան շատ ենք մենք տալիս, այնքան շատ ենք ունենում դրանից: Մենք կարող ենք անսահմանորեն սիրել շատ մարդկանց, տարբեր պատճառներով եւ նորմալ է մարդկանց ասել այդ մասին: Հաճախ:
5. Ամեն ինչ քեզանից կախված չէ
Եթե դու ազնիվ ես, քնքուշ, բարի նրա հանդեպ, ում սիրում ես, բայց նա կոտրում է քո սիրտը, դա չի նշանակում, թե դու ինչ-որ բան սխալ ես արել: Ամենից հաճախ նա է, որ պատրաստ չէ սիրո նման մակարդակի: Եվ յուրաքանչյուրն իր սրտում իր վերքերն ունի, որոնք անհրաժեշտ է բուժել: Բայց ամեն մեկը չէ, որ պատրաստ է նման բուժման:
6. Ցավը հավերժ չէ
Երբ մեզ ցավ են պատճառում, պետք է ընդունել այն եւ վերապրել: Այդպես միշտ չի լինի, բայց կարեւոր է ընդունել դա, որպեսզի սկսեք վերականգնման գործընթացը եւ առաջ շարժվեք:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով