Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

3 սովորություն, որոնք ձեր առավոտը բարի կդարձնեն

21:31, 25 հունիսի

Սովորույթ №1: «Աստված տալիս է նրան, ով շուտ է արթնանում»

Սկզբի համար պետք է սովորել վաղ արթնանալ: Թվում է, թե պարադոքս է, բայց վաղ արթնանալն առավոտյան հրաշալի առույգություն է երաշխավորում, իհարկե ժամանակին քնի պառկելու պայմանով: 

Արթնանալու իդեալական ժամանակ է համարվում առավոտվա 6-ը եւ ավելի շուտ: Իզուր չէ, որ մեր նախնիները արթնանում էին մայրամուտի հետ եւ նկատեք` առանց որեւէ զարթուցիչի: Ավելի ուշ արթնանալը հղի է հոգեհուզական վիճակի խանգարմամբ, որոշ խրոնիկական հիվանդությունների սրումով, իմունիտետի նվազմամբ, միգրեններով, մեծացած ախորժակով, ապատիայով եւ նույնիսկ դեպրեսիաներով: 

Ինձ վրա հողաթափ մի նետեք, ավելի լավ է վերհիշեք, թե երբ հանգստյան օրերին փորձում էիք քունն առնել եւ մինչեւ ճաշ անկողնում թավալվում էիք, իրո ՞ք ձեզ առույգ էիք զգում ուշ արթնանալուց հետո, իրո ՞ք անկողնուց ցատկում էիք ժամը մեկին եւ ձեզ էներգիայով լեցուն էիք զգում: Իսկ այժմ փորձարկում կատարեք եւ փորձեք գոնե մեկ շաբաթ պառկել քնելու   22-23:00-ից ոչ ուշ եւ արթնանալ 6:00-ին: Հետեւեք ձեր ինքնազգացողությանը եւ տրամադրությանը: Վստահեք իմ անձնական փորձին եւ իմ հաճախորդների փորձին. դուք գրեթե անմիջապես դրական դինամիկա կզգաք: Եվ այն պատրվակը, թե դուք «բու» եք, արդարացում չունի: Ձեզ մեծ գաղտնիք հայտնեմ. մենք բոլորս ի բնե  «արտույտներ» ենք, դա մեր մեջ դրված է հենց բնությունից, որտեղ մայրամուտի հետ բոլոր կենդանի արարածները քնում են, իսկ արթնանում են արեւածագի հետ:   Մեզանից շատերին «բու» է դարձրել քաղաքակրթությունը, կյանքի խելահեղ տեմպը եւ առաջավոր տեխնոլոգիաների դարը, բայց դա հեշտորեն շտկելի է, մի հուզվեք:  

Սովորույթ №2. «Պատրաստվիր մարմնամարզության»

Սովորելով վաղ արթնանալ, մենք մի քանի րոպեի ազատ ժամանակ ձեռք կբերենք, որոնք հնարավոր է օգուտով անցկացնել, այն է` առավտյան վարժությունների համալիր կատարելով: Բայց մարմնամարզությունը մի շփոթեք սպորտով լիարժեքորեն զբաղվելու հետ: Մարմնամարզությունն ուղղված է ներքին օրգանների աշխատանքի ակտիվացմանը, արյան շրջանառության բարելավմանը  (քնի ընթացքում արյունն ավելի խիտ է դառնում, ավելի դանդաղ է հոսում), կապերի եւ հոդերի մարզմանը, ինչը կօգնի օրվա ընթացքում խուսափել սովորական կենցաղային վնասվածքներից: Այդ պատճառով ձեզ համար  10-15 րոպե առանձնացրեք, թուլացրեք մկանների հիմնական խմբերը, մի քանի պարզ վարժություն կատարեք ձեր խնդրահարույց գոտիներում: 

Իդեալականը առավոտյան մարմնամարզությունը բնության գրկում կատարելն է` թոքերը թթվածնով հարստացնելով: Բայց սովորական բնակարանի պայմաններում հնարավոր է օդափոխել սենյակը կամ էլ մարզվել պատշգամբում, եթե իհարկե այն չի նայում ավտոմայրուղուն: 

Կանոնավոր կերպով մարմնամարզություն կատարեք, ամեն օր, ներառյալ հանգստյան օրերը, եւ մի մոռացեք դրանից առաջ կիտրոնի շերտիկով 1-2 բաժակ տաք ջուր խմել:  

Սովորույթ №3. «Կոնտրաստով»

Այո, առավոտյան ծեսերն առաջարկում եմ ավարտել կոնտրաստային ցնցուղով: Տաք եւ սառը ցնցուղների հերթագայությունն ակտիվացնում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է նյութափոխանակությունը, բարելավում է իմունիտետը եւ մարզում է օրգանիզմն ընդհանուր առմամբ: Էլ չասած այն մասին, որ կոնտրաստային ցնցուղը արթնացնում է ցանկացած ցնցուղից ավելի լավ եւ առույգությամբ է լիցքավորում ամբողջ օրվա համար: 

Որպեսզի տվյալ առավոտյան պրոեցդուրան միայն օգուտ բերի, անհրաժեշտ է ճիշտ կատարել այն: Նախ ձեզ վրա տաք ջուր լցրեք, հետո միացրեք  ձեզ համար առավելագույնս տանելի տաք ջուրը եւ դրա տակ կանգնեք մոտ   30 վայրկյան, հետո` սառը` մոտ 10-20 վայրկյան: Այդպես կրկնեք 3 անգամ, պրոցեդուրան ավարտելով սառը ջրով: Ժամանակի հետ սառը ջրի շիթի տակ կանգնելու ժամանակահատվածը կարող եք մեծացնել մինչեւ   1-1,5 րոպե:

Իհարկե, առաջին մի քանի պրոցեդուրան հազիվ թե ձեզ հաճույք պատճառեն, բայց կանոնավոր կերպով նման լոգանքներից մեկ շաբաթ անց դա ձեզ դուրս կգա եւ չեք կարողանա ձեր առավոտը պատկերացնել առանց կոտրաստային ցնցուղի: 

Առավոտվա այս ոչ բարդ պրոցեդուրաներին անցեք հենց այսօր եւ շատ շուտով «Առավոտը բարի չի լինում» ասույթը հաստատ ձեր մասին չի լինի:

 

 

Աղբյուրը` Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել