Երեք օրվա կանոնը այն է, որ դուք ամեն երեք օրը մեկ անգամ նոր հնարավոր նպատակներ եք դնում, որոնք հետագա երեք օրվա ընթացքում իրականացնելու եք:
Եռօրյա ժամկետը շատ քիչ է հսկայական նպատակ իրականացնելու համար, այդ պատճառով դուք պետք է հիշեք, որ նպատակը պետք է իրական եւ նման կարճ ժամանակահատվածում հասանելի լինի: Հենց այդ փոքրիկ նպատակները մեկ մեծ երազանքի բաղկացուցիչները կդառնան:
Երեք օրվա կանոնի շնորհիվ դուք համակարգված եղանակով կամրապնդեք ինքնավստահությունը եւ կտեսնեք ձեր աշխատանքի իրական արդյունքը: Ամեն անգամ հաջողության հասնելով`դուք լավ մոտիվացիայի նոր լիցք կստանաք, որպեսզի առաջ շարժվեք: Դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան ժամանակ առ ժամանակ սեփական աշխատանքի պտուղները քաղելը: Չէ որ անկումները եւ վերելքները հատուկ են ցանկացած գործի, սակայն ոմանք հետեւում են միշտ տոնուսի մեջ լինելու սկզբունքին, իսկ մյուսներն արդյունքների են սպասում, որպեսզի հետո շարունակեն իրենց գործը: Այդ պատճառով եռօրյա հաջողությունները ձեզ կխթանեն նոր աշխատանքի համար:
Նույն եղանակով անհրաժեշտ է խթանել նաեւ ֆիրմայի մյուս աշխատակիցներին եւ ձեր մտերիմներին: Հոգ տարեք, որ յուրաքանչյուր գործում ձեր բոլոր ենթակաները եւ ընտանիքի անդամները եռօրյա հաջողությունների մոտիվացիա կունենան: Նրանք կտեսնեն իրենց աշխատանքի արդյունքը, ինչը նրանց ավելի շատ ուժեր եւ էներգիա կտա նոր գործեր կատարելու համար: Այդպիսի խթաններ կարող են դառնալ ձեր աջակցող խոսքերը, փոխհատուցումները, փոքրիկ նվերները, անձնական զրույցը (աշխատավայրում) կամ հանդիպումը (ռոմանտիկ ընթրիքը):
Կարճատեւ խթանները կսնուցեն մարդու ոգեւորությունը: Դրա համար ձեզ իհարկե պետք է եռօրյա հաջողությունների ալիքի վրա լինել:
Չարժե մոռանալ, որ իսկական հաջողությունները կարող են ձեր ամսական աշխատանքի արդյունքը լինել, իսկ ձեր ներկայիս ջանքերը կդրսեւորվեն, օրինակ, ընդամենը երեք ամիս անց: Չէ որ դուք չեք կարող վստահ լինել, որ միշտ ի վիճակի կլինեք երեք օրում ձեր առաջ նպատակներ դնել եւ իրագործել դրանք:
Որոշ պլաններ իրագործման համար ավելի շատ ժամանակ են պահանջում, այդ պատճառով ձեր ներկայիս ջանքերը կարող են արդյունք տալ միայն որոշ ժամանակից: Բայց դա չի նշանակում, թե դուք կարիք չունեք ջանք գործադրելու կամ էլ լիցքաթափվելու լճացման շրջանում, որովհետեւ հենց դրանք գուցե պատճառ դառնան նրան, ինչի կհասնեք կես տարուց:
Այդ պատճառով ձեզ թույլ մի տվեք թուլանալ ներկայիս հաջողության ֆոնին, թող ձեր գործողությունները միշտ արդյունավետ լինեն: Չէ որ հենց այդպես են վարվում հաղթողները, որոնց խոսքերը գործերից չեն տարբերվում:
Աղբյուրը` MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել