1. Ամեն ինչին հարգանքով վերաբերվեք
Կարեւոր չէ` նրանք բանակցություններ են վարում խոշոր հաճախորդի հետ, թե մատուցողին խմիչք են պատվիրում, հմայիչ մարդիկ դա անպայման անում են քաղաքավարի եւ հարգանքով: Նրանք հասկանում են, որ նշանակություն չունի, թե իրենք իրենց որքան լավ կպահեն կոնկրետ մարդու հանդեպ. դրական տպավորությունը հօդս կցնդի, եթե նա տեսնի, որ ուրիշ ինչ-որ մեկին վատ եք վերաբերվում: Հմայիչ մարդիկ ուրիշներին հարգանքով են վերաբերվում, որովհետեւ գիտեն, որ իրենք ուրիշներից ոչնչով ավելի լավը չեն:
2. Հետեւեք պլատինե կանոնին
Ոսկե կանոն. ուրիշներին վերաբերվիր այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ վերաբերվեն. սա լուրջ թերություն ունի, որովհետեւ ելնում է այն ենթադրությունից, որ բոլոր մարդիկ միանման հարաբերություններ են ցանկանում: Դա անտեսում է այն փաստը, որ տարբեր մարդիկ տարբեր մոտիվացիա ունեն: Եվ եթե մեկը սիրում է հանրային ճանաչում, մյուսը տանել չի կարողանում ուշադրության կենտրոնում հայտնվելը:
Պլատինե կանոն. Ուրիշներին վերաբերվեք այնպես, ինչպես իրենք են ուզում, որ վերաբերվեք իրենց:
Հմայիչ մարդիկ լավ են գլուխ հանում մարդկանցից: Նրանք այնպես են կազմակերպում իրենց պահվածքը եւ շփման ոճը, որ ուրիշներն իրենց հարմարավետ զգան նրանց հետ:
3. Խուսափեք աշխարհիկ շատախոսությունից
Ուրիշի հետաքրքրվածությունը զրոյի հավասարեցնելու ավելի հեշտ միջոց չկա, քան զրույցը անբովանդակ շատախոսությամբ սկսելը: Երբ դուք փորձում եք մարդու նկատմամբ մոտեցում գտնել եւ սկսում եք աշխարհիկ դատարկ զրույց, ձեր զրուցակիցն անմիջապես ուղեղը դնում է ավտոպիլոտի վրա եւ ձեր նկատմամբ իսկական համակրանք չի զգում: Հմայիչ մարդիկ զրույց սկսելով փորձում են խորը մի բան գտնել նույնիսկ աննշան բաներում: Մարդկանց նկատմամբ նրանց իսկական հետաքրքրությունը նրանց օգնում է հեշտորեն պատասխանել լավ հարցի եւ պատմել այն մասին, թե իրենք ինչն են կարեւոր համարում կյանքի տարբեր ոլորտներում:
4. Մարդկանց վրա կենտրոնացեք ավելի, քան ուրիշ որեւէ բանի վրա
Հմայիչ մարդիկ իրական հետաքրքրություն են զգում նրանց նկատմամբ, ովքեր շրջապատում են իրենց: Արդյունքում նրանք շատ ժամանակ չեն ծախսում իրենց մասին մտածելու վրա: Նրանք իրենց գլուխը չեն լցնում` մտածելով, թե արդյոք բավականաչափ լավն են, որովհետեւ չափազանց զբաղված են ուրիշ մարդկանցով: Ահա թե ինչու նրանց հմայքի համար լուրջ ջանքեր չեն պահանջվում:
Որպեսզի այդ սովորույթը սկսի ձեզ վրա էլ ազդել, մի կողմ դրեք սմարթֆոնը եւ կենտրոնացեք ձեզ շրջապատող մարդկանց վրա, ուշադրություն դարձրեք, թե նրանք ինչ եւ ինչպես են ասում, ոչ թե` դուք ինչպես եք պատասխանում: Երբ մարդիկ իրենց մասին ինչ-որ բան են պատմում, նրանց ուղղորդող հարցեր տվեք` ցույց տալու ձեր հետաքրքրությունը:
5. Կաշվից դուրս չգալ
Զրույցի ընթացքում հմայիչ մարդիկ չեն ձգտում ամբողջ ժամանակը զբաղեցնել պատմելով այն մասին, թե իրենք ինչ խելացի եւ հաջողակ են: Եվ ոչ նրա համար, որ պարծենալու բան չունեն: Դա նրանց մտքով նույնիսկ չի անցնում, որովհետեւ հասկանում են, թե ինչ վանող տեսք ունեն այն մարդիկ, որոնք ձգտում են բոլորին դուր գալ:
6. Հասկացեք տարբերությունը փաստի եւ կարծիքի միջեւ
Հմայիչ մարդիկ զգույշ են վերաբերվում վիճելի եւ նուրբ հարցերին` մնալով որոշակի շրջանակում: Նրանք չեն թաքցնում իրենց կարծիքը, բայց ընդգծում են, որ այդ կարծիքը միակ հավաստի փաստը չէ: Լինի դա քննարկում գլոբալ տաքացման, քաղաքականության թե պարտադիր պատվաստումների վերաբերյալ, հմայիչ զրուցակիցները գիտակցում են, որ խելացի շատ մարդիկ կարող են այդ խնդրի վերաբերյալ այլ տեսակետ ունենալ:
7. Բնական եղեք
Հմայիչ մարդիկ այնպիսին են, ինչպիսին կան: Նրանցից ոչ մեկի մտքով չի անցնում ուղեղը լարել, որպեսզի գործողությունների պլան կազմի եւ կանխագուշակի, թե ինչ է պետք անել այնուհետեւ: Նրանք իրենց այդպես են պահում, որովհետեւ հասկանում են, որ ոչ մեկը կեղծ մարդկանց չի սիրում:
Մարդկանց ձգում են իսկական անհատականությունները, որովհետեւ նրանց կարելի է վստահել: Ավելի հեշտ է վանել ինչ-որ մեկին, քանի դեռ չգիտես, թե նա ով է իրականում եւ ինչ է զգում:
8. Ազնիվ եղեք
Ազնիվ մարդիկ մեզ գրավում են, որովհետեւ նրանք իրենց ճանապարհով են գնում` պարզ եւ բաց: Սկզբունքորեն ազնիվ լինելը հեշտ է, բայց իրականում ամեն ինչ անհամեմատ ավելի բարդ է: Ամեն օր ազնվություն դրսեւորելով` հմայիչ մարդիկ հետեւում են իրենց համոզմունքներին, ջանում են չշատախոսել եւ ճշմարտությունն են ասում, նույնիսկ` դառը:
9. Ժպտացեք
Մարդիկ բնույթով իրենց զրուցակիցների հայելին են: Եթե ուզում եք, որ նրանք ձեզ հմայիչ համարեն, ժպտացեք նրանց ամբողջ զրույցի ընթացքում, եւ նրանք ենթագիտակցորեն կսկսեն ձեր հանդեպ դրական հույզեր զգալ:
Աղբյուրը` MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին