MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

4 բան, որ պետք է հասկանան անչափահասների ծնողները

21:23, 29 հունիսի

«Եթե ես լռում եմ, դա չի նշանակում, թե ինչ-որ խնդիր կա»

Երեխայի լռությունը ծնողի ամենամեծ խնդիրներից մեկն է: Հետ նայելով մեր մանկությանը՝ մեզանից յուրաքանչյուրը հավանաբար բազմաթիվ իրավիճակներ է վերհիշում, որոնցում մենք ուղղակի չենք ցանկացել պատմել մեր ապրումները կամ էլ այնքան զբաղված ենք եղել անձնական դրամաներով, որ խուլ ենք մնացել ծնողների խնդիրների հանդեպ: Այն ժամանակ նրանց մոտ, ինչպես այսօր մեզ մոտ է, նման վերաբերմունքն ամենից հաճախ  խուճապ եւ դժգոհություն է առաջացրել, չէ որ մեր ուղեղն անխուսափելիորեն ամենավատն է պատկերում:  Ելքը երեխաներին հանգիստ թողնելն է:    Նրանց կարող են հետաքրքիր չլինել մեր ապրումներն ու պատմությունները, որովհետեւ նրանք ամբողջությամբ իրենց աշխարհում են եւ դրա հետ պետք է հաշտվել: Ժամանակ կգա եւ ամեն ինչ կփոխվի, բայց ոչ հիմա: «Միայն դուք չէ, որ ազդում եք ինձ վրա»:

Ձեր երեխան ընդմիշտ երեխա կմնա, բայց միայն ձեզ համար

Իրականում այն ժամանակվանից, ինչ երեխան դուրս է գալիս ինքնուրույն զբոսնելու, դուք դադարում եք փորձի միակ աղբյուրը լինել, այժմ դա ամբողջ աշխարհն  է: Եվ ինչ որոշում էլ կայացնի անչափահասը, դուք պետք է, ոչ, դուք պարտավոր եք հարգել այն:  Պատահում է, այսինքն` շատ հաճախ այնպես է լինում, որ ծնողները համաձայն չեն երեխայի ընտրությանը, երբեմն այն սխալ են համարում, երբեմն վիրավորվում են, բայց չեն մասնակցում գործընթացին, երբեմն ուղղակի չեն հասկանում, բայց այնուամենայնիվ, պարտավոր եք հարգել այն:  Միայն այդպես կարելի է այնպիսի մարդու դաստիարակել, որը հետո անտարբեր չի լինի ուրիշների ապրումների, հույզերի եւ կարծիքի հանդեպ:  «Ես փորձում եմ իմ փորձի հիման վրա հասկանալ աշխարհը, ինձ ժամանակ տվեք»:

«Ես փորձում եմ աշխարհը հասկանալ սեփական փորձի հիման վրա, ինձ ժամանակ տվեք»

Դուք համբերությամբ սպասել եք առաջին բառին եւ առաջին քայլին, տքնել եք առաջին տառերի վրա, ուրեմն ինչո՞ւ այս կամ այն նախընտրությունը վայրկենապես դժգոհություն է առաջացնում: Ինչ է տեղի ունենում մարդու ներսում 14 տարեկանից սկսած: Նրա հոգին եւ սիրտը դեռեւս բաց են աշխարհի առաջ եւ ամեն ինչ ներծծում են սպունգի նման: Երեխային ժամանակ տվեք ինքնուրույն ֆիլտրել ամեն ինչ եւ պարզել, թե ինչն է հարմար, իսկ ինչը պետք է դեն նետել: Նա անպայման ճիշտ կընտրի եւ հենց այն, ինչը ձեզ համար հիմա արդեն ակնհայտ է, բայց նա պետք է ինքը հասնի դրան, հակառակ դեպքում նա կզգա, որ դուք իրեն պարտադրել եք այս կամ այն գաղափարը: Իսկ դա ընդվզող էությունը չի հանդուրժի եւ կընտրի հակառակը: 

«Ես քեզ սիրում եմ եւ քեզնից օրինակ եմ վերցնում նույնիսկ ավելի, քան կարծում ես»

Նույնիսկ եթե դուք անընդհատ վիճում եք, նույնիսկ եթե ձեր երեխան ամենաբարդ փուլում է եւ նույնիսկ այն ժամանակ, երբ ձեզ թվում է, թե ամեն ինչ կորած է, դուք մոռանում եք մի բանի մասին` այն, որ երեխան մանկությունից ի վեր ամեն ինչ կառուցում է այն բանի շուրջը, թե ինչ լույսի տակ է տեսնում ծնողներին: Նույնիսկ եթե հույզերի պոռթկման մեջ դուք ատելություն լսեք, դա այն չէ, ինչ թվում է: Դա վիրավորում է, այո, բայց դա վիրավորում է նաեւ երեխային, որովհետեւ ծնողներն այն մարդիկ են, որոնց կերպարը եւ պահվածքի մոդելը դրված է նրա ենթագիտակցության հիմքում, եւ հավատացեք, երբ ժամանակը գա, բարդ ընտրության առաջ նա կմտածի, թե դուք ինչպես կվարվեիք:  

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել