Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սիսեռով դիետա

19:33, 1 հուլիսի

Անհրաժեշտ է կանոնավոր կերպով սիսեռ օգտագործել, որովհետեւ այն հարուստ է սպիտակուցով, անփոխարինելի ամինաթթուներ է պարունակում, ինչպես նաեւ օսլա, բջջանյութ, բուսական ճարպեր, հանքային աղեր եւ վիտամիններ: Նույնքան օգտակար է նաեւ կանաչ սիսեռը` սննդարար եւ համեղ մթերք: Կալորիականությամբ այն գերազանցում է մնացած բոլոր բանջարեղեններին, ներառյալ կարտոֆիլը: Խորհուրդ է տրվում տարեկան առնվազն   3 կգ ուտել:

Սննդակարգի հիմքում այնպիսի ուտեստներ են, որոնք պատրաստվում են սիսեռից: Ստիպված կլինեք պատրաստել օրական մեկ անգամ` ճաշի համար: Ցանկության դեպքում հնարավոր է 2 չափաբաժին անել, երկրորդը թողնելով ընթրիքին: Օրվա ընթացքում թույլատրվում է ջուր խմել կամ առանց շաքարի թեյ ցանկացած քանակությամբ: 

Հիմնական ուտեստից բացի, առաջարկվում է մթերքների հետեւյալ հավաքածուն. 

Նախաճաշ (առաջարկված տարբերակներից մեկը).

- 30 գ մյուսլի, 100 մլ կաթ, 1 խնձոր,

- 1 բուլկի թեփուկներով, 30 գ կաթնաշոռ, կանաչի,

- մի կտոր սեւ հաց, 10 գ կարագ կամ մարգարին, 2 թ գդալ մեղր կամ ջեմ:

2-րդ նախաճաշ եւ հետճաշիկ (մեկական տարբերակով).

- տանձ.

- 125 գ խաղող,

- 150գ յոգուրտ, 

- 200 գ սալոր,

- մեկ բաժակ մածուն, նարնջի կամ խնձորի հյութ:

Ընթրիք 

-Ճաշին կերած հիմնական ուտեստի երկրորդ բաժինը,

-մի կտոր թեփուկներով հաց, մի շերտիկ պանիր, բողկ,

- մի կտոր սեւ հաց, աղցան 1 քերած խնձորից եւ խաղողի մի քանի ողկույզից, որի վրա կիտրոնի հյութ է լցրած, մի պտղունց աղ եւ 1 թ.գ. բուսական յուղ:

Հիմնական ուտեստներ 

Օր 1. Սիսեռով ապուր կարտոֆիլի հետ

2 բաժնի համար. 300 գ կարտոֆիլ, 100 գ քաղցր պղպեղ, 100 գ պրաս, 1 թ.գ. բուսական յուղ, 500 մլ արգանակ, 2 սարդելկա, 150 գ կանաչ ոլոռ, աղ, աղացած կանաչ պղպեղ, 1 թ.գ. մայորանի տերեւներ:

Կարտոֆիլը լվանալ, մաքրել եւ խորանարդաձեւ կտրատել: Քաղցր պղպեղի  պատիճները կիսել, մաքրել սերմից եւ խորանարդաձեւ կտրատել: Պրասը մաքրել, մանր կտրատել:  Կարտոֆիլը, քաղցր պղպեղը եւ պրասը տապակել հաստ պատերով կաթսայում   1 թ.գ. բուսական յուղով: Վրան արգանակ լցնել, ծածկել կափարիչով եւ  20 րոպե եփել թույլ կրակով: Սարդելկաները կտրատել ոչ այնքան մանր կլորակներով եւ ավելացնել սուպին կանաչ ոլոռի հետ միասին: Հասցնել եռման: Աղ լցնել, պղպեղ եւ մայորան ավելացնել: 

Օր 2. Կանաչ ոլոռով ձվածեղ

2 չափաբաժին. 150 գ կանաչ ոլոռ, 2 ձու, աղ, աղացած սեւ պղպեղ, 2 թ.գ. բուսական յուղ, խոզապուխտի 2 բարակ կտոր:

Կանաչ ոլոռը թեթեւակի տաքացնել փոքր կաթսայում: Ձվերը խառնել 2 ճ.գ. ջրի հետ, խփել, աղ լցնել, պղպեղ, փոքրիկ թավայի վրա երկու ձվածեղ պատրաստել:  Միաժամանակ կաթսան ամեն անգամ յուղել 1 թ. գ. բուսական յուղով: Երբ ձվածեղները սկսեն սառել, յուրաքանչյուրի վրա 75 գ ոլոռ լցնել, ծածկել եւ թույլ կրակի վրա պահել   2 րոպե: Ձվածեղը ոլոռի հետ լցնել ափսեն` խոզապուխտի կտորների հետ միասին: 

Օր 3. Սիսեռով սուպ-պյուրե

2 չափաբաժին. պրասի 1 ցողուն, 10 գ կարագ, 300 գ կանաչ ոլոռ, 500 մլ արգանակ, 2 ճ.գ թթվասեր, աղ, աղացած սեւ պղպեղ, կես կապ ռեհան: 

Պրասը մաքրել, կլորակներով կտրատել: Սոխը  կարագով տապակել հաստ պատերով կաթսայում: 200 գ կանաչ ոլոռ ավելացնել, վրան արգանակ լցնել եւ եփել  10 ր:

Միքսերի օգնությամբ պյուրե պատրաստել, կաթնասեր ավելացնել եւ մնացած կանաչ ոլոռը: Սուպը եւս մեկ անգամ տաքացնել, աղ, պղպեղ լցնել, լցնել ափսեների մեջ եւ վրան ռեհան ցանել: 

Օր 4. Կանաչ ոլոռով եւ եգիպտացորենով աղցան

2 չափաբաժին. 1 խնձոր, 1 թ.գ. կիտրոնի հյութ, 1 կապ կանաչ սոխ սոխուկներով, 150 գ կանաչ ոլոռ, 150 գ եգիպտացորեն, 100 գ դիետիկ յոգուրտ, 1 թ.գ. կարրի համեմունք, աղ, աղացած կանաչ պղպեղ, 50 գ խոզապուխտ:

Խնձորը մաքրել, կտրել չորս մասի, հեռացնել կենտրոնի մասը եւ մանր կտրատել: Անմիջապես վրան կիտրոնի հյութ լցնել, որպեսզի չմգանա: Կանաչ սոխը մաքրել, կտրել մանր կլորակներով եւ խառնել ոլոռի, եգիպտացորենի եւ խնձորի հետ: Յոգուրտին կարրի, աղ եւ պղպեղ ավելացնել: Բեկոնը մանր կտրատել եւ ավելացնել աղցանին սոուսի հետ միասին: 

Օր 5. Կարտոֆիլ ոլոռի եւ սոուսի հետ

2 չափաբաժնի համար. 2 խոշոր կարտոֆիլ, 1 սոխ, 200 գ կանաչ ոլոռ, 10 գ կարագ կամ մարգարին, 100 մլ արգանակ, 2 թ.գ. կաթնասեր, 2 թ.գ. կերվելի տերեւներ, աղ:  

Կարտոֆիլը կճեպով խաշել աղի ջրում: Գլուխ սոխը մանր կտրատել եւ տապակել կարագի մեջ 150 գ կանաչ ոլոռի հետ: Արգանակ լցնել եւ եփել   10 րոպե: Հավելել 1 թ.գ. կաթնասեր, մանր կտրատած կերվել եւ հարիչի օգնությմաբ պյուրե պատրաստել: 

Սոուսին ավելացնել մնացած ոլոռը: Կարտոֆիլը կտրատել, վրան սոուս լցնել եւ մնացած կաթնասերը: 

Օր 6. Բանջարեղենով շնիցել 

2 չափաբաժնի համար. 1 գլուխ սոխ, 10 գ կարագ, 300 գ ոլոռ, 100 մլ արգանակ, 1 թ.գ. կաթ, 1 թ.գ. ալյուր, 1 թ.գ. պահածոյացված բողկ, 1 թ.գ. մանր կտրատած մաղադանոս, հորթի մսից  2 շնիցել (80 գ), 1 թ.գ. բուսական յուղ, աղ, աղացած սեւ պղպեղ: 

Գլուխ սոխը մանր կտրատել եւ տապակել կարագի մեջ: Վրան կանաչ ոլոռ ավելացնել, վրան արգանակ լցնել եւ եփել 10 րոպե:

Կաթը խառնել ալրի եւ բողկի հետ, ավելացնել ոլոռին, հասցնել եռման, վրան աղ եւ պղպեղ լցնել եւ մատուցել ոլոռի հետ: 

Շնիցելը տապակել բուսական յուղում, վրան աղ, պղպեղ լցնել եւ մատուցել ոլոռի հետ: 

Օր 7. Ոլոռով ռիզոտտո

2 չափաբաժին. 2 գլուխ սոխ, 100 գ կարմիր քաղցր պղպեղ, 80 գ բրինձ, 1 թ.գ. բուսական յուղ, 200 մլ արգանակ, 150 գ կանաչ ոլոռ, 20 գ պանիր, 10 գ կարագ կամ մարգարին, մի քիչ կանաչ սոխ, աղացած կանաչ պղպեղ: 

Գլուխ սոխը մաքրել եւ մանր կտրատել: Պղպեղի պատիճները կիսել եւ խորանարդաձեւ կտրատել: Կաթսայում  բուսական յուղով տապակել գլուխ սոխը քաղցր պղպեղի եւ բրնձի հետ: Արգանակ լցնել, ծածկել եւ եփել մոտ   15—20 րոպե: Ոլոռ ավելացնել եւ քերած պանիր, աղ եւ պղպեղ լցնել: Կարագով ձվածեղ պատրաստել, աղ եւ պղպեղ լցնել: Ռիզոտտոն մատուցել` վրան կանաչ սոխ լցնելով: 

 

Աղբյուրը` Dieta.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել