Հուլիսի 17-ին Լոնդոնում 6-րդ անգամ կկայանա Armenian Street Festival ամենամյա փառատոնը, որի նպատակն է վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների միջեւ:
Այս տարի փառատոնի ստեղծագործական հարցերով զբաղվում է Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը, որը նաեւ հայտնի է Big Brother շոուի աստղ Բրայան Դաուլինգի հետ իր ամուսնությամբ:
Արթուրը փառտոնի մասին ողջ մանրամասները վստահել է NEWS.am STYLE-ին` բացառիկ տեղեկություն հաղորդելով նաեւ միջոցառման հատուկ հյուրի մասին:
«Եպիկոպոս Հովակիմ Մանուկյանն ու փառատոնի հիմնադիր Դիք Պետրոսյանն ինձ առաջարկեցին լինել այս տարվա փառատոնի ստեղծագործական ղեկավարը: Իմ պարտականությունների մեջ մտնում է հետեւել փառատոնի կազմակերպչական աշխատանքներին եւ համոզվել, որ յուրաքանչյուր-ոք եւ ամեն ինչ իրենց տեղերում են: Ես պետք է ամեն ինչ անեմ, որ շոուն իսկապես դուր գա հեռուստադիտողներին եւ հանրությանը»,-ոգեւորված նշում է Արթուրը` հավելելով, որ այս տարվա շոուն նոր եւ ավելի բարձր մակարդակի վրա է լինելու.
«Համերգին կտեսնենք շատ տաղանդավոր կատարողների: Ելույթ կունենան դուդուկահար Գեւորգ Կարապետյանը, ջութակահար Լեւոն Չիլինգարյանն ու այլ ճանաչված հայեր…Իմ նպատակն է, որ մարդիկ ավելի մոտ լինեն հայկական մշակույթին եւ խոհանոցին: Կլինեն շատ հյուրասիրություններ, պարեր եւ, իհարկե, ժամանցային ծրագրեր: Որպես հայ` ինձ համար պատիվ է նման միջոցառման մի մասնիկը լինելը»:
Սակայն այսքանով այս տարվա փառատոնի անակնկալները չեն սահմանափակվելու. Էլ ի՞նչ փառատոն առանց գլխավոր հյուրի.
«Փառատոնի բացումը կատարելու է Իվետա Մուկուչյանը: Մենք, իսկապես, անհամբերությամբ ենք սպասում նրա ելույթին: Նա կկատարի իր հայտնի հիթերից մի քանիսը, սակայն այլ մանրամասներ չէի ցանկանա հաղորդել, որպեսզի չփչացնեմ ամբողջ անակնկալը: Մի բան հստակ կարող եմ ասել` նա իր սիրո ալիքը կտարածի ամբողջ Iverna Gardens-ով մեկ»:
Տեղեկացնենք նաեւ, որ
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում