Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01, 21 հունիսի

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի էակին զարմացնելու ցանկություն կառաջանա։ Հետեւաբար, լուրջ փոփոխությունների կդիմեք։ Օրինակ՝ կփոխեք ձեր սանրվածքը, ոճը կամ պահվածքը։ Կարեւոր է հիշել չափի մասին՝ ձեր ընտրյալին չվախեցնելու համար։

ՑԼԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելի անձնավորությունն իր ուրույն ճշմարտությունն ունի, որը տարբերվում է ձեր տեսակետից։ Փորձեք հասկանալ նրան, հակառակ դեպքում շատ հավանական է, որ ձեր ուղիները կբաժանվեն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հունիսի 21-ին ստիպված եք լինելու հասկանալ եւ ներկան, եւ ապագան։ Օրը հաճելի չի լինի ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելի էակի համար։ Աստղերը չեն կարող հուշել, թե ինչպես եք հաղթահարելու ձեզ սպասվող դժվարությունները։ Ամեն ինչ ձեր ձեռքերում։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կցանկանաք ցույց տալ եւ ապացուցել, թե որքան խելացի եւ ըմբռնող եք դուք, ինչն այնքան էլ դուր չի գա նրան։ «Չէ որ դա ակնհայտ էր հենց սկզբից» նախադասությունը կարող է բուռն արձագանք ստանալ, ինչը տարաձայնությունների պատճառ կդառնա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բարենպաստ օր է ձեր սիրելի անձնավորության հետ էկզոտիկ կամ ալկոհոլային խմիչք վայելելու համար։ Բայց չափավոր։ Չարժե կորցնել սթափ միտքն ու դատողությունը։ Հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը չի ցանկանա հասկանալ ձեր արարքների դրդապատճառն ու առիթը։ Նա չի ցանկանա տալ իր ավանդական «ինչու՞» հարցը։ Այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը սիրելի էակին բացատրելն է, որ դիմացինին պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հունիսի 21-ին ձեզ համար շատ կարեւոր կլինի գուշակել, թե իրականում ինչ է ցանկանում ձեր սիրելի էակը։ Դրանից հետո մնում է միայն կատարել նրա երազանքը՝ հաճույք եւ երջանկություն պարգեւելով սիրելիին։ Նույնիսկ եթե ձեզ չի հաջողվել գուշակել նրա միտքը, ձեր փորձն անգամ բարձր կգնահատվի նրա կողմից։

ԿԱՐԻՃՆԵՐ

Նույնիսկ եթե հունիսի 21-ը ձեզ համար շատ դժվար եւ ծանր օր կլինի, փորձեք կատարել ձեր խոստումները, որոնք տվել էիք սիրելի անձնավորությանը։ Նա ձեր գործերից եւ աշխատանքային խնդիրներից տեղյակ չէ, եւ անհամբերությամբ սպասելու է ձեր գործողություններին։ Եթե հիասթափեցնեք նրան, տարաձայնություններից խուսափել չի լինի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ դժվար կլինի անել վճռական քայլ, որը բավականին լուրջ ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա։ Աստղերը հուշում են, որ նրա անորոշությունը վնասակար չի լինի, այլ ավելի պարզ եւ կայուն կդարձնի ձեր սիրային կապը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հունիսի 21-ին անսպասելի զանգը կարող է փոխել ձեր անձնական կյանքը։ Հնարավոր է, որ զանգը պարզապես ուրախություն կպարգեւի ձեզ, կամ միգուցե այն ավելի խորը ազդեցություն կունենա, ինչի շնորհիվ դուք լուրջ եզրակացություններ կանեք։ Ժամանակը ցույց կտա։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար ոչ այնքան կարեւոր եւ հարազատ մեկը կարող է ձեր վատ տրամադրության պատճառը դառնալ։ Հնարավոր է, որ հետո նա կամաչի իր արարքից եւ կանի հնարավոր ամեն ինչ՝ մեղքը քավելու համար։ Բայց դրանից իրավիճակը չի փոխվի։ Իսկ դուք պատրաստ եղեք դրան, քանի որ անձնական կյանքը միայն տոնական օրերով եւ ժպիտներով չի սահմանափակվում։

ՁԿՆԵՐ

Հունիսի 21-ին Ձկների առաջ լայն հնարավորություններ կբացվեն։ Դուք կանգնելու եք երկընտրանքի առաջ՝ ընտրել լավը, թե ավելի լավը։ Սակայն ինչ որոշում էլ կայացնեք, համոզված եղեք, որ այդպես դուք չեք վնասի ինքներդ ձեզ։ Աստղերը վստահ են, որ ձեզ կհաջողվի ճիշտ որոշում կայացնել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել