ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին պետք է շատ մեծ ուժ գործադրի, որպեսզի դուք նորից վերադառնաք ձեր բնականոն կյանքին, անկեղծորեն ուրախանաք միմյանց ներկայության համար եւ ժպտաք միմյանց։ Սակայն վերջում աստղերը խորհուրդ են տալիս նաեւ շնորհակալություն հայտնել նրան այդ ամենի համար։
ՑԼԵՐ
Թվում է՝ ձեզ խաբո՞ւմ են։ Իզուր։ Ձեր ընտրյալը շատ անկեղծ է ձեզ հետ եւ եթե ինչ-որ բաներ չի պատմում կամ թաքցնում է, ուրեմն կարծում է՝ հետաքրքիր չեն լինի ձեզ; Ամեն ինչ ձեզ համար է արվում։ Ուստի, մի շտապեք վիճել եւ սխալ եզրակացություններ անել։ Ձեր հարաբերությունները ամուր հիմքերի վրա են։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Չարժե ձեր երկրորդ կեսի հանդեպ այդքան պահանջկոտ լինել եւ հետեւել նրա պահվածքին, հագնվելաոճին, խոսելու ձեւին եւ կենսակերպին։ Ի վերջո, եթե սիրում եք այդ մարդուն, ուրեմն սիրում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր առավելություններով եւ թերություններով հանդերձ։ Հակառակ դեպքում, ստիպված եք մտածել «սիրում եմ» բառն ասելիս։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ հոգատար կլինի ձեր հանդեպ եւ կխնամի ձեզ։ Այդ տեսարանն այնքան հուզիչ կլինի, որ ձեզ կթվա՝ ամեն ինչ այնքան երանելի է, որ կարծես իրական չէ։ Շատ արագ ուշքի եկեք՝ համոզվելով, որ երազ չէ եւ գնահատելով ու վայելելով ձեր երջանկությունը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին մեկ րոպե անգամ չպետք է մոռանա այն մասին, որ դուք սիրում եք նրան։ Կարող եք նրան սիրային հաղորդագրություն ուղարկել, կամ սիրո խոստովանություն անել նրա պատուհանի տակ, կամ պարզապես փորձեք նրա կողքին լինել։
ԿՈՒՅՍԵՐ
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք։ Ձեր սիրելին հենց այդպես է ձեզ սիրում, ոչ թե այն կերպարով, որով ցանկանում եք ներկայանալ։ Իսկ եթե այնպես ստացվի, որ նա հավանի ձեր կեղծ կերպարը, ինչպե՞ս եք շարունակելու շփվել նրա հետ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար հեշտ չի լինի հասկանալ, թե որն է իր սխալը, որտեղ է սայթաքել։ Փորձեք հանգամանալից բացատրել, թե որտեղ է նրա բացթողումը եւ անել հնարավոր ամեն ինչ՝ սիրելի էակին չվիրավորելու համար։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեզ եւ Ձեր սիրելիի համար փոքրիկ տոն կազմակերպեք այսօր։ Փորձեք ինչ-որ պատճառաբանությամբ ազատվել ձեր բոլոր գործերից, ընկերներից, հարազատներից եւ միայնակ մնացեք ձեր սիրելի հետ։ Աստղերը վստահ են, որ դուք միմյանց շատ կարեւոր ասելիք ունեք։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Լավագույն իմպրովիզացիան մանրամասն մշակված ծրագիրն է։ Այսօր սա պետք է ձեր կարգախոսը լինի։ Հունիսի 25-ին միամիտ, պատահական եւ չմտածված որոշումներ չպետք է լինեն ձեր անձնական կյանքում։ Հետեւաբար, աստղերը խորհուրդ են տալիս երկար մտածել գործելուց առաջ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությանը հնարավոր է դուր չգա այն, որ դուք շատ ժամանակ եք հատկացնում աշխատանքին, ուսմանը եւ այլ գործերին, որոնց պատճառով անտեսում եք իրեն։ Ստիպված եք լինելու ապացուցել, թե որքան կարեւոր են դրանք։ Ընդ որում՝ նույնն ասելու եք մի քանի անգամ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը շատ կարեւոր գաղտնիք ձեզ կվստահի։ Բնականաբար, դուք կցանկանաք այդ մասին պատմել մեկ ուրիշին, քանի որ պատասխանատվության զգացումը շատ մեծ կլինի։ Փորձեք անել այնպես, որ ձեր սիրելին այդ մասին չիմանա, հակառակ դեպքում տարաձայնություններից խուսափել չի լինի։
ՁԿՆԵՐ
Հունիսի 25-ին սիրային հարաբերություններում ավագը կլինեք դուք։ Այսօր ստիպված եք լինելու հետեւել ձեր սիրելիի ամեն քայլին, որպեսզի զերծ պահեք հիմար որոշումներից եւ արարքներից։ Հեշտ չի լինելու, բայց հասկացեք, որ նրա գործը կրկնակի դժվար է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել