1. Էմբրիոն: Որոշ մարդիկ գունդուկծիկ են քնում: Դա շատ է հիշեցնում մոր արգանդում էմբրիոնի դիրքը: Նման մարդիկ սովորաբար ուժեղ են, նպատակասլաց, երբեմն դաժան, սակայն դա միայն արտաքին քողարկում է: Ներսից նման մարդիկ շատ զգայուն են եւ խոցելի: Երբեմն նրանք ամաչում են անծանոթ մարդկանց հետ խոսելիս, բայց որոշ ժամանակ անց գտնում են իրենց եւ բավական հարմարավետ են զգում: Նշենք, որ այդ դիրքում քնում են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ:
2. Գերան: Նրանք քնում են հանգիստ՝ ձեռքերը կողքերին դրած: Նման մարդկանց մասին ասում են, որ նրանք փոքր-ինչ ցինիկ են եւ չեն վստահում շրջապատին: Նրանք սիրում են լինել հանրության մեջ եւ վստահում են մարդկանց: Նրանց կարելի է թեթեւամիտ անվանել:
3. Նպատակասլաց: Նրանք քնում են ձեռքերն իրենց առջեւ պարզած: Համարվում է, որ այդ մարդիկ պարզ ու բաց հոգի ունեն, բայց երբեմն նրանք շատ ցինիկ են լինում: Նրանք երկար են մտածում որոշում կայացնելուց առաջ, բայց եթե ընդունում են այն, երբեք չեն հրաժարվում իրենց ուզածից եւ պայքարում են մինչեւ վերջ:
4. Զինվոր: Այս մարդիկ քնում են մեջքի վրա՝ ձեռքերը մարմնի երկայնքով պարզած, ոտքերը ձիգ, ուղիղ, ասես թե զգաստ են կանգնել շարքում, միայն թե պառկած: Այդ մարդիկ շատ հանգիստ են, իսկ երբեմն՝ նույնիսկ ինքնամփոփ: Նրանք երբեք ոչ մի տեղ չեն շտապում, չեն սիրում իրարանցում եւ քաոս: Այդ մարդիկ բարձր եւ երբեմն ավելորդ չափանիշներ են դնում իրենց առաջ:
5. Ազատ անկում: Այս մարդիկ քնում են փորի վրա, ձեռքերը դնում են բարձի տակ, իսկ գլուխը շրջում են կողք: Սրանք շատ հակասական մարդիկ են. նրանք կարող են շփվող եւ կոպիտ լինել, դաստիարակված եւ հանդուգն: Նրանք նյարդային են եւ հեշտ խոցելի: Այդ մարդիկ չեն սիրում էքստրեմալ վիճակներում հայտնվել եւ իրենց հասցեին քննադատություն լսել:
6. Ծովաստղ: Այս մարդիկ քնում են փորի վրա՝ ձեռքերը կողք պարզած: Նման դիրքում քնողները շատ բաց եւ շփվող մարդիկ են, նրանք շատ արագ նոր ընկերներ են գտնում, քանի որ բաց են շրջապատի համար եւ կարող են լսել զրուցակցին: Եթե նրանց ընկերներին օգնություն է պետք, հենց այդ մարդիկ են առաջինն օգնության հասնում: Իրենց ամբողջ շփվող բնավորությամբ հանդերձ՝ նրանք չեն սիրում համընդհանուր ուշադրության կենտրոնում լինել:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին