Հայաստանի հյուրընկալությունն ու ջերմությունը տպավորել են «Ոսկե Ծիրան 2016» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրին՝ աշխարհահռչակ դերասանուհի Ժակլին Բիսեթին։ Այսօր՝ հուլիսի 14-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դերասանուհին լրագրողների հետ կիսվեց իր հիացմունքով եւ պատասխանեց մի շարք հարցերի.
«Դեռ շատ երկար այստեղ չեմ եղել, շատ բան չեմ տեսել, բայց արդեն տպավորված եմ։ Մեծ արտոնություն է նման փառատոններին մասնակցելը։ Հույս ունեմ, որ գալիք օրերի ընթացքում ավելի շատ բան կբացահայտեմ ինձ համար։ Լոս Անջելեսում շատ հայերի եմ ճանաչում, որոնք շատ ուրախացան, երբ իմացան, որ Հայաստան եմ գալու։ Գիտեմ՝ ձեր երկիրը շատ դժվարությունների միջով է անցել, ինչի համար ինքս էլ ցավում եմ, բայց արդեն հասկացա, որ հայերը «քեֆ անող» ժողովուրդ են»։
Բիսեթը նշեց, որ նախկինում չէր էլ կարող մտածել, որ դառնալու է դերասանուհի եւ հայտնվելու է բոլորի ուշադրության կենտրոնում.
«Երբ ավարտեցի դպրոցս, երկար էի մտածում, թե ինչ մասնագիտություն պետք է ձեռք բերեմ։ Սիրում էի արվեստը, դասական երաժշտությունը, բայց երբեք մտքովս չէր անցնի որ կցանկանամ դերասանուհի դառնալ, մինչեւ որ դասախոսներիցս մեկը չնկատեց, որ շատախոս եմ եւ ասաց, որ դա կարող է օգնել, որ լավ դերասանուհի դառնամ։ Բայց գիտե՞ք՝ նաեւ հետաքրքրասեր եմ, այնպես որ՝ միգուցե, կարող էի նաեւ լավ լրագրող դառնալ»,-կեսկատակ-կեսլուրջ ասում է դերասանուհին։
Քչերին է հայտնի, որ Ժակլին Բիսեթը Հոլիվուսդյան աստղ Անջելինա Ջոլիի կնքամայրն է, սակայն դերասանուհին նշեց, որ այնքան էլ հաճախ չի հանդիպում նրա հետ.
«Ես շատ մտերիմ էի Անջելինայի մայրիկի հետ, իսկ Անջելինայի հետ, ցավոք, այդքան էլ հաճախ չենք հանդիպում, երեւի այն պատճառով, որ նա շատ զբաղված է։ Ամեն դեպքում, նրան իմաստուն եւ գեղեցիկ կին եմ համարում։ Հուսով եմ՝ դեռ կհասցնենք միմյանց հետ ավելի հաճախ շփվել»։
Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կանանցից մեկը համարվող դերասանուհին իր սեփական պատկերացումներն ունի գեղեցկության եւ հմայքի մասին.
«Կարծում եմ՝ գեղեցկությունը երկփեղկվածություն է առաջացնում։ Կինը շատ ավելի գրավիչ է, երբ ակտիվ է եւ կենսուրախ»։
Խոսելով երջանկության մասին՝ Ժակլինը նշեց, որ այն չպետք է կախված լինի ամուսնությունից.
«Իմ մայրը երկար տարիներ ամուսնացած է եղել, բայց դա նրան ոչ մի առավելություն չի տվել, բացի իր զավակներին ունենալուց։ Ո՞վ է ասում, թե երջանկությունը ամուսնացած լինելով է պայմանավորված...»
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 17 ապրիլի
Սերմնահեղուկի՝ աշխարհի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը11:03, 17 ապրիլի
Դասականի հավերժականության, երաժշտի եւ երաժշտության փոխհարաբերությունների մասին՝ տուբահար Հարություն Հաջինյանի հետ