Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

4 ուղի, որոնք կարող են տանել դավաճանության

22:19, 26 հուլիսի

1.Վախ կոնֆիլկտներից

Սա հատուկ է այն զույգերին, որոնք կարծես թե իրենց գխավոր նպատակն են դարձնում «միայն թե չվիճենք» սկզբունքը։ Բոլոր անհամաձայնությունները, որոնք ծագում են ամուսինների միջեւ, շարունակում են լռության մատնվել։ Նման հարաբերություններում վստահությունը սկսում է անշեղորեն նվազել այն պատճառով, որ զուգընկերները չեն կիսվում իրենց ապրումներով։

Հարաբերությունները վերածվում են առօրյա կենցաղի, ամուսինները սկսում են իրենց միայնակ զգալ։ Շատ հաճախ այդ փուլում զույգերից մեկը կարող է արտամուսնական կապ ունենալ՝ ընդ որում դա շատ վատ քողարկելով։ Ամենից հաճախ դա տեղի է ունենում անգիտակցաբար. զուգընկերն ասես ուզում է, որ  իր դավաճանության մասին իմանան, եւ այդպես նա միգուցե կարող է սիրելի ուշադրությունը հրավիրել հարաբերություններում խնդիրների վրա։ Հաշտվելու շանսն այս դեպքում առաջանում է, երբ երկուսն էլ պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել առկա խնդիրների մասին անկեղծ խոսակցությունների բացակայության համար։

Հարաբերությունների վերականգնման հեռանկարները՝ լավ

2. Վախ խոցելիությունից

Սա կոնֆլիկտներից ունեցած վախի հակառակ երեսն է։ Այստեղ, ընդհակառակը, ամուսինները շատ հաճախ են վիճում։ Որոշ ժամանակ անց վեճերը դառնում են շփման միջոց։ Սակայն դրանք ոչ մի լավ բանի չեն հանգեցնում։ Զույգը շատ է վախենում բացվել եւ ցույց տալ իր թույլ կողմերը։ Դրա փոխարեն իշխող է ուժն ու ճշմարտացիությունը ցուցադրելու ցանկությունը։ Նման հարաբերությունները սկսվում են նմանվել խաղի, որտեղ զգացմունքները տեղ չունեն։ Դա, իր հերթին, հանգեցնում է միայնության զգացողության, իսկ դա նշանակում է նաեւ՝ դավաճանության։ Սովորաբար նման դավաճանություններն արագ բացահայտվում են, քանի որ դավաճանող կողմը առանձնապես չի էլ փորձում թաքցնել։ Հաշտեցումը հնարավոր է այն դեպքում, երբ երկու կողմն էլ խոստովանում են իրենց մեղքը «ես ճիշտ եմ, իսկ դու ոչ» խաղի մեջ։

Հարաբերությունների վերականգնման հեռանկարները՝ լավ

 3. Լուրջ հարաբերություններ կառուցելու անկարողություն

Հենց որ զույգն անցնում է հարաբերությունների «կոնֆետա–ծաղկեփնջային փուլը», եւ զուգընկերները սկսում են ավելի լավ ճանաչել միմյանց, նրանց նախկին աշխարհը փլուզվում է։ Շատ հաճախ նրանք, մի լավ ուտելով միմյանց նյարդերը, բաժանվում են ու անմիջապես սկսում նոր սեր փնտրել։ Ստացվում է հավերժական փակ շրջան. նրանք դատապարտված են փնտրել այդ սերն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասկացել, որ իրենք ի վիճակի չեն երկարատաեւ ու լուրջ հարաբերություններ կառուցել, եւ որ անհրաժեշտ է ինչ–որ բան անել, եթե ուզում են ամուր հարաբերություններ ունենալ։

Հարաբերությունների վերականգնման հեռանկարները՝ վատ

4. Ւնքնախաբեություն

Նման մարդիկ սիրահարված են իրենց մասին պատկերացումներին՝ որպես օրինակելի ընտանեկան մարդ եւ իդեալական ամուսին։ Բայց նրանք իրականում սիրում են իրենց սիրուհուն/սիրեկանին։ Արտամուսնական իրենց հարաբերություններին նրանք նույնիսկ չեն էլ նայում որպես դավաճանության։ Նրանք իրենց հիանալի, բարի, պատասխանատու են համարում, թեպետ, ամենայն հավանականությամբ, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ զգացմունքներ ունեն նրանք զուգընկերոջ նկատմամբ։ Նման դավաճանությունները շատ հաճախ չեն բացահայտվում։ Իսկ եթե անգամ բացահայտվում են, ապա առավել հաճախ այն պատճառով, որ սիրուհին սկսում է շփվել կնոջ հետ։

Հարաբերությունների վերականգնման հեռանկարները՝ վատ

 

 

Աղբյուրը՝  Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել