Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

7 համերաշխ օր ամուսնու հետ

23:09, 29 հուլիսի

Յոթ օր շարունակ ես մտադիր եմ ամուսնուս չքննադատել, վեճերի մեջ չմտնել ու խորհուրդներ չտալ: Որոշ ժամանակով իդեալական կին կդառնամ, նա ինձ ինչ-որ բան կասի, իսկ ես կասեմ.«Այո, սիրելիս», «Ի՞նչ ես ցանկանում, սիրելիս»: Եվ ոչ մի հանդիմանք, ոչ մի շեղ հայացք: Պարզապես հրաշք

Օր 1-ին

Իմ հնազանդության օրվա հենց առաջին իսկ օրը ամուսինս անսպասելիորեն գործուղման մեկնեց: «Դե ինչ, այսպես ավելի հարմար է,- մտածեցի ես,- Նա այնտեղ է, երկուսս էլ անում ենք, ինչ ուզում ենք, վիճելու բան չկա, իսկ փորձն արդեն սկսված է: Այսպես կարելի է նույնիսկ մեկ ամիս դիմանալ»: Բայց շահերի կոնֆլիկտը սկսվեց արդեն երեկոյան: Հենց ես պառկեցի անկողնում՝ երազելով կուշտ քնելու մասին, մեկ էլ հանկարծ օտար քաղաքում ձանձրացող տղամարդը կապի սեանս պահանջեց: Ատամներս սեղմելով ես վեր կացա ու միացրեցի լույսը (առանց լույսի ոչ մի սկայպ խոսակցություն չի կարող կայանալ) հասկանալով, որ հիմա նորից պիտի կեսգիշերն անց պառկեմ: Առաջին օրը անցավ, բայց այս փորձը ինձ արդեն ավելի քիչ է դուր գալիս:

Օր 2-րդ

«Ես տեղ եմ հասել»,- հայտնեց ինձ մեսենջերով ամուսինս 15:17-ին: «Տես ինչ է արել մեր շունը»,- ցույց է տալիս նա ինձ խոհանոցում պատռված պաստառների լուսանկարը 15:57-ին «Դու ինչ է, 40 րոպե առաջ ես եկել ու միայն հիմա՞ ես բացել խոհանոցի դուռը» «Այո, ես մի քիչ կարդում էի»: Այդ ժամանակ ես լցվեցի մայրական զգացմունքներով՝ ինչպե՞ս կարելի է այսքան անփույթ վերաբերվել կենդանի արարածին: Շունը սարսափելի վատ է դիմանում մենությանը: Ամեն անգամ, կարծելով թե իրեն մեկընդմիշտ լքել են, նա հուսահատ ծամծմում է բոլոր թղթերը, որոնք նրա տեսադաշտում են: Վնասը նվազագույնի հասցնելու համար մենք նրան խոհանոցում ենք թողնում, բայց իմ սիրտն անընդհատ նվվում է, թե ինչպես է նա այնտեղ դիմանում: Եվ իհարկե ես սովորաբար աշխատանքից տուն եմ վազում, որպեսզի հնարավորինս շուտ շանը ազատ արձակեմ իր զնդանից: Իսկ հիմա ինչ է ստացվում՝ դու 40 րոպե տանն էիր ու չե՞ս բացել դուռը: Ես չկարողացա լռել, բայց գրոհել նույնպես չէի կարող՝ փորձը մնում է փորձ: Ես երկար մտածեցի, թե ինչպես կարող եմ այս հարցի շուրջ իմ դիրքորոշումը արտահայտել առանց քննադատության,մ ու արդյունքում ( բարեբախտաբար տեքստային հաղորդագրությունները ձայնի առոգանությունը չեն փոխանցում) գրեցի. «Բայցեւայնպես դու զարմանալի մարդ ես»: Եվ չնայած ամուսինս հրաշալի զգաց իմ բառերի հետեւում թաքնված իմաստը, բայցեւայնպես ֆորմալ տեսակետից ես մաքուր մնացի: Իսկ դա արդեն վատ չէ:

Օր 3-րդ

Ես այդպիսի ավանդույթ ունեմ՝ հանգստյան օրերին այգի եմ գնում: Ամուսինս նման ավանդույթ չունի ու շաբաթ առավոտը սովորաբար սկվում է այդ թեմայով երկար բանավեճերով: Որպես կանոն դա ավարտվում է իմ վիրավորված նվնվոցով, քանի որ ավելի հեշտ է Էքսկալիբուրը հանել քարի միջից, քան որեւէ բան համոզել այդ տղամարդուն: Այսօր ես միանգամից ինքս ինձ համար որոշեցի, որ առաջին իսկ «ոչ»-ի դեպքում կնահանջեմ, ու գործը չեմ հասցնի վեճերի ու վիրավորանքների: Բայց ամուսինս, ի զարմանս ինձ, արագ համաձայնեց: Այգում, առաջին հաջողությունից ոգեւորված, ես որոշեցի նրան համոզել, որ ավելի երկար մնանք այնտեղ, բայց միանգամից հանդիպեցի սովորական մերժմանը: Մենք արդեն քիչ էր մնում վիճեինք, երբ հանկարծ եկանք փոխհամաձայնության: Այ քեզ բան, փաստորեն նման բան էլ է հնարավոր մեր ընտանիքում

Օր 4-րդ

Կիրակի: Ես նորից ուզում եմ այգի գնալ, բայց այս անգամ ավելի հեռու՝ քաղաքի մյուս ծայրում: Ամուսինս ասում է, որ ինքը պետք է աշխատի: Բայց ես արդեն պատրաստ եմ նման շրջադարձի, այնպես որ չեմ համոզում նրան, չեմ բարկանում ու վիրավորվում: Ես ունեմ «Բ» պլան: Վերցնում եմ պլեդը, շանս, մի գիրք ու գնում մեր տան հարեւանությամբ գտնվող փոքրիկ լճի ափ: Մենակ պառկելը պակաս հաճելի չէ, քան երկուսով պառկելը ու դրա համար պարտադիր չէ որեւէ հեռու տեղ գնալ: Այսօր ինձ համար կրկնակի հաճելի է, քանի որ նախ՝ ես հայտնվեցի բնության գրկում, երկրորդ՝ չստիպեցի, որ նա իրեն մեղավոր զգա ինչ-որ բանի համար:

Օր 5-րդ

Շատ հաճախ մենք վիճում ենք այն պատճառով, որ ես փորձում եմ ինչ–որ բան բացատրել ամուսնուս, իսկ նա չի ուզում լսել. շատ բարկացած է, զբաղված։ Այսօր ամեն բան հակառակն էր։ Ես էի ծանր օր ունեցել։ Սկզբում աշխատանքը, հետո ուսումը։ Ես տուն էի եկել ժամը 10-ի սահմաններում եւ ամենաքիչն ուզում էի ինչ–որ բան քննարկել։ Ամուսինս այդ օրը տանից էր աշխատել, լի էր եռանդով եւ զրուցելու ցանկությամբ, ուզում էր երեկոյան պլանավորել մեր ընտանեկան բյուջեն։ Ես փորձում էի մասնակցել, բայց հասկացա, որ մենք մանրուքների հարցում տարբեր կարծիքներ ունենք եւ հիմա կսկսենք վիճել։ Այդ պատճառով անմիջապես ասացի. «Թող լինի այնպես, ինչպես ուզում ես»։ Ամուսինս որոշեց, որ ես թքած ունեմ ընտանիքի գործերի վրա։ Ես որոշեցի, որ նա թքած ունի իմ վիճակի վրա, եւ մենք սաստիկ վիճեցինք ու քնեցինք միմյանց վրա բարկացած։

Օր 6-րդ

Մենք հաշտվեցինք միայն երեկոյան, երբ վերադարձանք աշխատանքից։ Փորձելով ամեն հարցում հնազանդվել ամուսնուս՝ ես անգամ այս հարցում նրանից նախաձեռնողականություն տեսա։ Ամուսինս մոտեցավ եւ պարզապես գրկեց ինձ. դա խաղաղություն հաստատելու նրա ձեւն է։ Որոշ հոգեբաններ կասեն, որ դա սխալ է։ Բայց համենայն դեպս արդյունավետ է։

Օր 7-րդ

Ես նորից եկա ուշ ու հոգնած։ Իմ «դասական» տղամարդը, որը խոհանոց է մտնում միայն ուտելու համար, ընթրիք էր պատրաստել եւ ինքն էլ լվացել էր սպասքը։ Իսկ երբ տեսավ, որ կաթսայի բռնակը թուլացել է, գնաց պտուտակահանի հետեւից եւ նույն պահին ձգեց այն։ Ես սկզբում մտածեցի, թե նրան փոխել են։ Բայց հետո հասկացա, որ նա ուղղակի իր մեջ ուժ է զգացել, երբ ես դադարել եմ նրան քննադատել։ Այս շաբաթը ինձ շատ բան տվեց։ Այն վերադարձրեց հարաբերությունների առաջին ամիսների ռոմանտիկան, երբ մենք ապրում էինք տարբեր երկրներում, շփվում էինք միայն սկայպով։ Այն եւս մեկ անգամ ցույց տվեց, թե մենք որքան ներդաշնակ զույգ ենք, քանի որ իմ տագնապները ձուլվում են նրա անվրդովության մեջ։ Այս շաբաթը սովորեցրեց, որ երբեմն վեճից խուսափելու համար բավական է գլխում պահուստային պլան ունենալ։ Այն թույլ տվեց ինձ զգալ ամուսնուս վիճակը, չէ՞ որ այդ նա՛ է հաճախ հոգնած գալիս տուն, երբ ես լի եմ եռանդով եւ սկսում եմ ամեն մանրուքի կպչել ու հետո էլ նեղանալ, թե ինչու նա չի ուզում մտածել մեր ապագայի մասին։ Այն ինձ ստիպեց հասկանալ, որ քննադատությունն ու ամեն բան իմ ուզածով անելու ցանկությունը խլում են թե՛ իմ, թե՛ նրա ուժերը։ Իսկ մենք պետք է խնայենք միմյանց։

Աղբյուրը՝ Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել