ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին իր կարծիք կարտահայտի այս կամ այն հարցի շուրջ, որի մասին դուք լռում էիք։ Դրա հետեւանքով լարվածություն կլինի հարաբերություններում, եւ դա միմյանց չհասկանալու պատճառ կդառնա։
ՑԼԵՐ
Այսօր չարժի շատ մտածել, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում։ Ապրեք ներկայով, լողացեք հոսանքի ուղղությամբ եւ գերագույն հաճույք ստացեք ձեր կյանքից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հուլիսի 21-ին ստիպեք ձեզ մոռանալ մտածելու մասին եւ գործեք այնպես, ինչպես թելադրում է ինտուիցիան։ Ճիշտ է, այն հնարավոր է սխալվի որոշ փոքրիկ հարցերում, սակայն համեմատած ձեր մտքի՝ ավելի ճշգրիտ կլինի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սխրանքներ գործեք հանուն սիրո։ Պարտադիր չէ պարաշյուտով թռչեք կամ ձեր սիրելի էակին փրկեք դեւերից ու չարքերից։ Սխրանքներ լինում են նաեւ կենցաղային հարցերում, օրինակ՝ լվանալ ափսեները, արդուկել հագուստները կամ համաձայնել միասին գնալ պիկնիկի։ Դրանից հետո դուք կլինեք օրվա հերոսը ձեր սիրելիի համար։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հիշեք, թե որքան դժվար էր փոփոխությունների սպասելը եւ թե ինչ երջանկություն էին դրանք պարգեւել ձեզ։ Հուլիսի 21-ին այս հիշողությունները շատ են օգնելու ձեզ անձնական կյանքը կարգի բերելու հարցում։
ԿՈՒՅՍԵՐ
Ինքնակրթությամբ եւ ինքնակատարելագործմամբ զբաղվելու հիանալի օր է։ Բայց պետք է դա անել սիրելի անձնավորության հետ։ Ճիշտ է, նա այսօր այլ ծրագրեր ունի, բայց ձեր առաջարկը հաստատ չի մերժի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հուլիսի 21-ը միասին գնումներ կատարելու համար հիանալի օր է։ Փորձեք ոչ միայն գնել այն ամենը, ինչ պետք է ձեզ եւ ձեր սիրելի էակին, այլեւ այն ինչից դուք հաճույք կստանաք։ Կարեւորը ցանկությունն է։
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր խնայատուփն արդեն մետաղադրամներով լի է, եւ հավաքված գումարը բավարար կլինի սիրելի էակի հետ ճամփորդության գնալու համար։ Հուլիսի 21-ը հենց այն օրն է, երբ պետք է միասին որոշեք, թե ինչպես եք ծախսելու այդ գումարը եւ ուր եք պատրաստվում գնալ ընտանիքի անդամների հետ։ Ի դեպ, դուք հաճույք կստանաք ոչ միայն ճամփորդությունից, այլեւ միասին որոշում կայացնելու գործընթացից։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հուլիսի 21-ին ձեր սիրելի անձնավորությունը կարող է ոչ ադեկվատ պահվածք ցուցաբերել։ Նա շատերի համար անկանխատեսելի կլինի, բայց ոչ ձեզ համար, քանի որ դուք վաղուց եք ճանաչում ձեր սիրելիին։ Ստիպված եք լինելու մյուսներին նույնպես բացատրել, թե ինչ է կատարվում նրա հետ, իսկ հարկ եղած դեպքում՝ զգուշացնեք հնարավոր վտանգի մասին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Զարկ տվեք ձեր երեւակայությունն ու ստեղծագործ միտքը եւ հետաքրքիր մի բան մտածեք։ Օրինակ՝ նկարեք ձեր սիրո խորհրդանիշը, բանաստեղծություն կամ երգ գրեք ձեր սիրո մասին։ Նույնիսկ եթե դա գերազանց եւ պրոֆեսիոնալ չստացվի ձեզ մոտ, հոգ չէ։ Ձեր սիրելին իսկապես կգնահատի եւ շնորհակալ կլինի ձեզ գործադրած ջանքերի համար։
ՋՐՀՈՍՆԵՐ
Հուլիսի 21-ին կարիք չկա երկար վերլուծել եւ բացատրել ձեր զգացմունքները սիրելի անձնավորության նկատմամբ, քանզի միեւնույն է ռացիոնալ բացատրություն չեք գտնելու՝ նույնիսկ եթե շատ ջանք թափեք։
ՁԿՆԵՐ
Հուլիսի 21ին դուք ինքներդ չեք հասկանա, թե կյանքի ուղին ուր է մտադիր հասցնել ձեզ եւ ինչ պետք է անեք։ Թույլ տվեք, որ ճանապարհն ինքը ձեզ տանի։ Գուցե այն առանց ձեր միջամտության հիանալի դռներ բացի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»