Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01, 26 հուլիսի

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է ձեր սիրելիին ապացուցեք, որ դուք լավագույնն եք, միակն  ու անկրկնելին, եւ նա երբեք ձեզնից ավելի լավին չի գտնի։ Միայն այդ պարագայում նա կսկսի գնահատել ձեզ այնպես, ինչպես դուք եք ցանկանում եւ ակնկալում։

ՑԼԵՐ

Հուլիսի 26-ին հնարավոր է, որ ձեր՝ կոտրված սրտերի հավաքածուի մեջ ավելանա եւս մեկը։ Աստղերը խորհուրդ են տալիս, բոլորի նման այս թեկնածուն նույն բախտին չարժանացնել։ Միգուցե նրան հետ պետք է ա՞յլ կերպ վարվել, ա՞յլ հարաբերություններ սկսել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը ստիպված չի լինի երկար-բարակ բացատրել, թե ինչ է ցանկանում, քանզի կես խոսքից հասկանալու եք նրան։ Սակայն հավանականությունը մեծ է, որ սխալ եզրակացություններ կանեք։ Ուշադիր եղեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հուլիսի 26-ին ձեր սիրելին շատ թախծոտ ու միայնակ կզգա իրեն, եւ միայն դուք կարող եք բարձրացնել նրա տրամադրությունը։ Դրա համար դուք նույնիսկ կարող եք չհարցնել նրա տխրության պատճառը կամ հոգեկան վիճակը։ Պարզապես կողքին եղեք, գրկեք ու համբուրեք նրան։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար շատ կարեւոր կլինի, որ դուք հասկանաք կամ գոնե ձեւացնեք, թե հասկանում եք նրան։ Հակառակ դեպքում շատ հավանական է, որ նա վիրավորվի ձեզնից ու հարցականի տակ դնի ձեր հարաբերությունները։ Ավելի անկեղծ ու նրբանկատ եղեք այսօր։

ԿՈՒՅՍԵՐ

Հուլիսի 26-ին փոփոխությունների կարիք կզգաք, բայց ցավոք, այդ ցանկությունը շատ դժվար իրականանալի կթվան։ Կամ ժամանակ չեք ունենա, կամ ուժ, կամ ձեր սիրելի էակը կխոչընդոտի ձեր քայլերին։ Սակայն պետք չէ հուսահատվել, քանզի նույնը կարելի է փորձել նաեւ վաղը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ընտանիքի անդամների եւ ամենամտերիմների հետ տոնելու առիթ կլինի՝ թեկուզ տարաձայնություններից հետո հաշտեցում կամ իսկապես ինչ-որ հատկանշական իրադարձություն տեղի կունենա։ Եվ տոնը պետք է նշել գեղեցիկ ու առատ սեղանի շուրջ՝ չխնայելով ժպիտն ու ջերմ խոսքերը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Արդեն կարոտե՞լ եք ձեր սիրելի էակին՝ չնայած այդքան էլ վաղուց չեք բաժանվել միմյանցից։ Առանց հապաղելու զանգեք, գրեք, իսկ ավելի նախընըրելի է՝ այցելեք նրան եւ ասեք այն ամենը, ինչ կուտակել եք սրտի խորքում։  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հոգնածություն կզգաք եւ կհասկանաք, որ արդեն վաղուց ձանձրացել եք ձեր կյանքի այս ռիթմից։ Դուք հանգստության եւ խաղաղության կարիք կզգաք։ Իսկ ինչ է պետք դրա համար։ Ճիշտ է, սիրելի էակի ներկայությունը։ Օրը սկսեք եւ ավարտեք նրա հետ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Անձնական կյանքում փորձարկումներից մի վախեցեք։  Ճիշտ է, դրանք միգուցե սպասված արդյունքի չհանգեցնեն, բայց անպայման դրական ազդեցություն կթողնեն ձեր հարաբերությունների վրա։ Սիրելի էակը կսկսի ավելի վստահել ձեզ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հուլիսի 26-ին սիրելի անձնավորությունը անասելի երջանիկ կլինի, ինչը կուրախացնի նաեւ ձեզ, եթե իհարկե, ցանկանաք։ Իսկ ձեր ցանկությունն ու արձագանքը շատ կարեւոր կլինի նրա համար։ Ավելին, դուք պետք է սիրելիի երջանկությունն ավելի ամբողջական դարձնեք։

ՁԿՆԵՐ

Քնքուշ, բայց միեւնույն ժամանակ անկանխատեսելի եղեք այսօր։ Հենց դրանք կլինեն ձեր գրավչության բանալին։ Ավելին, հենց դրանց շնորհիվ հակառակ սեռի ներկայացուցիչները ավելի շատ ժամանակ եւ մեծ ուշադրություն կնվիրեն ձեզ։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել