MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Այդպիսին հեռուստադիտողն ինձ դեռ չի տեսել. Լիա Զախարյանը` իր մասնակցությամբ նոր հռուստասերիալի մասին

12:21, 27 հուլիսի

Օրերս համացանցում հայտնվեցին Լիա Զախարյանի լուսանկարները, որտեղ դերասանուհին վիրակապված գլխով է: Նրա երկրպագուներին հետաքրքրեց մեկ հարց` ի՞նչ է պատահել իրենց սիրելի դերասանուհուն: Շտապենք հանգստացնել բոլորին` նշելով, որ Լիան այս շրջանում նկարահանվում է նոր հեռուստասերիալում, լուսանկարներն էլ արվել են հենց նկարահանման հրապարակում:

Հեռուստասերիալի, իր կերպարի, Եվա Բաղդասարյանի եւ Մարինկա խաչատրյանի հետ մտերմության մասին էլ զրուցեցինք Լիա Զախարյանի հետ:

-Լիա, ի՞նչ է կոչվում այն նոր հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում ես եւ ե՞րբ այն կլինի եթերում:

-Սերիալի վերջնական անունը դեռ հայտնի չէ: Շուտով, երբ պարզ լինի, կտեղեկացնեմ: Նախատեսվում է, որ այն եթերում կլինի օգոստոսի կեսերին:

-Ինչպիսի՞ն է հեռուստասերիալում քո կերպարը:

-Կերպարիս մասին շատ մանրամասներ չեմ կարող հայտնել: Կարող եմ ասել, որ ներկայանում եմ բոլորովին նոր կերպարով: Այդպիսին հեռուստադիտողն ինձ  դեռ չի տեսել:

-Նոր ֆիլմում քեզ են միացել նաեւ Եվա Բաղդասարյանն ու Մարինկա Խաչատրյանը: Հե՞շտ եք աշխատում միմյանց հետ:

-Եվայի հետ արդեն երկրորդ անգամ եմ աշխատում ու կրկին ընկերուհիների դերում ենք: Նրա հետ թե նախկինում եմ մեծ սիրով աշխատել, թե հիմա: Միմյանց շատ լավ ենք զգում ու խաղային առումով շատ ենք միմյանց օգնում: Մարինկայի հետ առաջին նախագիծն է, որի շուրջ աշխատում ենք: Խաղարկային առումով դեռ շատ չեմ առնչվել իր կերպարի հետ, բայց համոզված եմ` շատ լավ է ստացվել: Սերիալից դուրս երեքս էլ շատ ենք մտերմացել:

-Եվայի հետ տարիներ առաջ նկարահանվել ես «Եռաչափ սեր» սերիալում: Ինչ-որ փոփոխություններ նկատո՞ւմ ես ձեր երկուսի խաղի մեջ:

-Այո, պետք է նշեմ, որ երկուսս էլ ակնհայտորեն փոխվել ենք: 2012 թ-ին դեռ դեռահասներ էինք` ավելի մանկական մտածելակերպով: Ֆիլմն էլ հումորային ժանրի էր: Իսկ հիմա ավելի հասուն ենք եւ կանացի: Նոր ժանր, նոր կերպար, նոր հոգեվիճակ… Իմ ու Եվայի մոտ երկար դադար կար. այդ ընթացքում երկուսս էլ աշխատեցինք մեզ վրա, ընդունվեցինք, սովորցինք, ավելի կոփվեցինք: Մասնագիտությանն ու աշխատանքին այսօր ավելի պրոֆեսիոնալ ենք մոտենում: Թե իմ, թե Եվայի մոտ զգում եմ մեծ փոփոխություն` աճ դեպի լավը:

-Ինչպե՞ս ես պատրաստվում անցկացնել ամառը: Հանգստանալու ծրագրեր կա՞ն:

-Իրականում այս ամառ մենք հանգիստ չպլանավորեցինք… Մեր հանգիստը բավարարվում է Երեւանին կից մի քանի վայր այցելելով: Բայց անկեղծ ասած` շատ չենք նեղվում, քանի որ զբաղվում ենք մեր սիրած աշխատանքով, իսկ շուտով արդեն եթերում կլինենք:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել