Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ինչպիսին ես անկողնում՝ ըստ քո ծննդյան շաբաթվա օրվա

23:29, 5 օգոստոսի

Երկուշաբթի ծնվածներ

Երկիրը երկուշաբթի է ստեղծվել, այդ պատճառով այդ օրը ծնված մարդիկ միշտ ավելի իմաստուն են, անկաշկանդ եւ ջանասեր: Նրանք սիրում են փորձարկումներ եւ նայում են ուղիղ դրանց աչքերի մեջ:   Արտաքին գործոնների առումով` երկուշաբթիի մարդիկ միշտ հրաշալի տեսք ունեն:   Նրանք հրեշտակային դեմք  ունեն եւ ոճի հրաշալի զգացում:  Նման մարդկանց ենթագիտակցորեն ուզում ես կողքիդ տեսնել: Դրանք մագնիս մարդիկ են: Նրանք չեն վախենում կարճատեւ սիրավեպերից, բայց ամբողջությամբ բացվում են միայն   «յուրայինների» առաջ: Նրանք ամենավարպետ սիրեկաններն են, որովհետեւ հաճախ են հոգեբանական մեթոդ օգտագործում` ռոմանտիկան: 

Երեքշաբթի ծնվածներ

Երեքշաբթիի շքեղ եւ շնորհագեղ մարդիկ շատերի սեռական ցանկության առարկան են: Նրանք ֆիզիկապես ուժեղ են եւ իրենց ցանկություններում մի քիչ ագրեսիվ:  Իրենց էությամբ նրանք եսասեր են եւ ինքնասիրահարված, հաճախ են մտածում իրենց մասին եւ իրենց պահանջների: Բայց նրանք հրաշալի սիրեկաններ են, որոնք միշտ ինտուիցիայով հասկանում են, թե ինչ է ուզում իրենց զուգընկերը: Իսկ ինտիմ խաղերի համար դա հրաշալի հատկանիշ է: 

Չորեքշաբթի ծնվածներ

Այդ մարդկանց համար դժվար է որոշել, թե ինչ եւ ինչպես են ուզում անկողնում:  Նրանք ջանում են ամեն ինչ փորձել, բայց միաժամանակ չեն ուզում    «մատչելի» եւ  «թեթեւամիտ» թվալ: Նրանք չեն վախենում նոր գագաթներ գրավել: Նրանց համար անհնարին ոչինչ չկա, բայց նրանք չեն ցուցադրի իրենց տաղանդները: Նրանց համար գլխավորն արդյունքն է եւ ինքնատիպությունը: Նրանց ձանձրացնում է միատարրությունը եւ միատեսակությունը: Որքան ավելի եք տալիս նման մարդկանց, այնքան շատ եք ստանում ի պատասխան:  Առատաձեռնության եւ ընկալման մակարդակը հավասար է փոխհատուցման մակարդակին:  

Հինգշաբթի ծնվածներ

Հինգշաբթիի մարդիկ կյանքից ամեն ինչ   ստանում են արագ եւ հնարավորինս շատ:  Նրանք չեն վախենում ռիսկից եւ գիտեն ադրենալինի համը: Նման զուգընկերոջ հետ չես հասցնի ձանձրանալ:  Իրենց էությամբ նրանք պայքարում են արդարության համար, այդ պատճառով անկողնում ավելի լավ է   նրանց հետ անմիջապես քննարկել բոլոր  «տաբու» գոտիները եւ թեմաները, որովհետեւ նրանք խաբեությունը չեն ների: 

Ուրբաթ ծնվածներ

Ուրբաթ օրվա մարդիկ չեն սիրում արագ «վերամիավորում»: Եվ այժմ մենք խոսում ենք ոչ թե հենց գործընթացի արագության մասին: Նրանք չեն սիրում հարաբերություններն արագ  տեղափոխել «ֆիզիկական մտերմության» փուլ: Նրանց համար կարեւոր են զգացմունքները, հարգանքը, ըմբռնումը եւ ներդաշնակությունը: Ուրբաթ օրվա մարդիկ ինտիմին լուրջ են վերաբերվում, այդ պատճառով չարժե շտապեցնել նրանց: Հոգին բացեք նման զուգընկերոջ առաջ, ի պատասխան դուք երջանիկ կյանքի դրախտային անկյուն կստանաք անկողնում լիակատար ըմբռնմամբ:  

Շաբաթ ծնվածներ

Այս մարդիկ այրվում են: Նրանք լի են էներգիայով եւ ինքնատիպ մտքերով: Շաբաթի մարդիկ չեն վախենում, որ իրենց անակնկալի կբերեն ցանկացած վայրում եւ ցերեկվա եւ գիշերվա ցանկացած ժամի «անպատշաճ» զբաղմունքով զբաղվելիս: Ադրենալինը նրանց երկրորդ  «ես»-ն է: Նրանք, առաջին հանգստյան օրվա նման, միշտ սպասված են եւ անմոռանալի: Եթե դուք շաբաթ օրը ծնված զուգընկեր եք ունեցել, նրա հետ համատեղ գիշերների կարոտը ձեզ կհետապնդի երկար եւ տանջալիորեն: 

Կիրակի ծնվածներ

Նրանք ամենաիմաստուն զուգընկերներն են: Նրանք հուսալի են, կայուն, ֆիզիկապես եւ բարոյապես սքանչելի: Նրանք անկողնում միշտ մտածում են զուգընկերոջ մասին: Փոխադարձ բավարարումը նրանց կենսական առաքելությունն է:  Կիրակիի մարդիկ լի են էներգիայով եւ հրաշալի ֆիզիկական նախապատրաստություն ունեն, ինչը նրանց հրաշալի սիրեկաններ է դարձնում: Կիրակիի մարդիկ գնահատում են շքեղությունը եւ գեղեցկությունը, այդ պատճառով ֆիզիկական հաճույքից բացի, ձեզ էսթետիկ հաճույք է սպասում:  

Որքան էլ ֆանտաստիկ հնչի դա, մարդկանց` իրար հանդեպ հակումը կապված է շաբաթվա այն օրից, որում ծնվել են: Հնարավոր է` վերհիշելով ձեր բոլոր նախկին զուգընկերներին` դուք նկատել եք, որ նրանց մեծ մասը ծնվել է շաբաթվա կոնկրետ մի օր:   Բնությունը եւ ճակատագիրը միշտ հարչուստ են եղել գաղտնիքով եւ հանելուկներով: Մենք հենց նոր բացահայտել ենք ֆիզիկական եւ բարոյական ձգողության միստիկական  «համընկնումը»:

Սերը եւ նրա բոլոր դրսեւորումները մեր կյանքի լուսավոր մասն են: Հենց այդ զգացումներն են մեզ ավելի լավը դարձնում եւ մեզ երկրորդ շնչառություն են տալիս:  Երջանկությունը գալիս է ինչ-որ պահի եւ հավերժ չի տեւում, այդ պատճառով պետք է սովորել վայելել յուրաքանչյուր պահը, որն անցկացնում եք սիրելի մարդու հետ:  

 

Աղբյուրը` Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել