Անցած տարի մենք հայտնել էինք, որ ԱՄՆ-ում սկսնակ փոփ երգչուհի 25-ամյա Քորթնի Արգյուն, հայկական կրեկեր արտադրող ընկերության ղեկավար 32-ամյա Սփարքլ Սուջյանը եւ նրա 28-ամյա ամուսին ծովային հետևակային Ջարեդ Կասիեւիչը մեղադրվում են Blacksmith Records-ի երաժշտական պրոդյուսեր Ջոն Մայքլ Քինգ-Սմիթի մահվան մեջ։
Սփարքլի հարեւանները տարօրինակ աղմուկ են լսել եւ ոստիկանություն կանչել։ Գալով դեպքի վայր՝ ոստիկանները պրոդյուսերին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մի քանի ժամ անց նա մահացել է։
Այսօր հայտնի է դարձել, որ Սփարքլ Սուջյանը ու Ջարեդ Կասիեւիչը դատարանի առաջ կկանգնեն սպանության մեջ մեղադրանքով:
Այն երկու օրերին, երբ նախնական լսումներ էին ընթանում, դատախազն ու դատապաշտպանները ներկայացրել են զոհի ու ամուսինների միջեւ «սմս» նամակագրությունը, նաեւ տեսագրություն հանցագործության վայրից:
Սուջյանի ցուցմունքներով ինքը անցած սեպտեմբերին երեկոյան տուն է վերադարձել աշխատանքից ու տեսել, որ պատուհանը բաց է, ներսում նրա նախկին բոյֆրենդ Ջոն Մայքլ Քինգ Սմիթն է, որը ծածկված էր միայն սրբիչով ու իր մազերն էր կտրում խոհանոցի դանակով:
Ջոն Մայքլ եւ Քինգ - Սմիթ
«Իմ նախկին բոյֆրենդը մտել էր իմ տուն: Ես չեմ կարողանում հեռախոսով խոսել, խնդրում եմ եկեք իմ տուն, ես վախենում եմ», գրել էր նա «սմս» հաղորդագրություն, որը ուղարկել էր առնվազն երկուս մարդու: Սակայն դետեկտիվները կասկածում են, որ Քինգը տուն է ներթափանցել պատուհանի միջով, քանի որ դա ապացուցող որեւէ փաստ չկա:
«ՍՄՍ» ստացածներից մեկը նրա ընկեր Էրնեստ Ջոնսոնն էր: Սուջյանի տան ճանապարհին Էրնեստը նրան «սմս»-ով հարցրել է, թե ինչ է նա ուզում, որ ինքն անի ու ստացել է նման պատասխան.
«Ես ուզում եմ, որ դու սպանես նրան: Ես լուրջ եմ խոսում: Հետո մենք կազատվենք նրա մարմնից»:
Ջոնսոնը լուրջ չի ընկալել գրվածը ու հասնելով դեպքի վայր՝ մտել է տուն, որտեղ մի ժամից Քինգին արդե մահացած են գտել:
Նրա վկայությունով Սուջյանը փակվել էր ննջարանում իր ընկերուհու ու ամուսնու հետ, իսկ Քինգը բղավում էր, որ իրեն ներս թողնեն: Տեսնելով Ջոնսոնին Սմիթը հարձակվել է նրա վրա բայց մինչ այդ պաշտպանվողը հարվածել է նրա դեմքին: Այդ պահին դուռը բացվել է ու ընդհանուր վեճ է սկսվել:
Այն պահին, երբ Սուջյանի ամուսինը գետնին է գցել Քինգին, Ջոնսոնը գնացել է՝ հայտարարելով, որ չի ուզում մասնակցում այդ ամենին: Տեսագրության վրա, որը ներկայացվել էր դատարանին, երեւում է, թե ինչպես է հայուհու ամուսինը խեղդում Քինգին ու պահանջում պարան՝ նրան կապելու համար:
«Քինգի մահը հանգամանքների հետեւանք է, այլ ոչ թե կանխամտածված սպանություն»,- հայտնել է դապաշտպան Գարո Ղազարյանը:
Զույգը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ իրենց տուն մարդ է ներխուժել, այդ ժամանակ Քինգը անգիտակից էր: Տղան մահացել է ավելի ուշ՝ հիվանդանոցում:
Քինգ Սմիթը հայտնի էր որպես մի մարդ, որն օգնում է երիտասարդ միայնակ մայրերին, անօթեւաններին, երաժիշտը սնունդ էր բաժանում աղքատներին:
Աղբյուր՝ LA Times
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը