Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ամենավատ բանը, որ կարող է պատահել ինձ հետ, բոլորին նման լինելն է. այսօր ծնվել է Առնոլդ Շվարցենեգերը

12:35, 30 հուլիսի

Այսօր իր ծնդյան 69-ամյակն է նշում աշխարհի ամենահայտնի «Տերմինատորը»` ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը: Մինչ ֆիլմերում նկարահանվելը նա աշխատել է որպես թիկնապահ, իսկ 2003-2011 թ-երին զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը:

Քչերին է հայտնի, բայց 20 տարեկան հասակում Շվարցենեգերը դարձել է «Միստեր Տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթող, այնուհետեւ յոթ անգամ հաղթել է «Միստեր Օլիմպիա» մրցույթում:

Ֆիլմասերների շրջանում Առնոլդը մեծ ճանաչում ձեռք բերեց «Քոնան» ֆիլմի շնորհիվ: Դե իհարկե, անժխտելի է նաեւ` որպես «Տերմինատոր» նրա հաջողությունը:

«Միստեր տիեզերքն» ու «Տերմինատորը» իր պատկերացումներն ունի կյանքի եւ հաջողության մասին: Նրա հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ուժը չի ստեղծվում հաղթանակի միջոցով: Ուժը` դժվարությունները հաղթահարելն ու չհանձնվելն է»:

«Ապրել` չի նշանակում, պարզապես, գոյություն ունենալ: Ապրել` նշանակում է ձգտել, պայքարել, հասնել մի բանի…»

«Հիշեք` հաջողության աստիճաններով չեք կարող բարձրանալ, մինչ ձեր ձեռքերը գրպանում են»:

««Ես կվերադառնամ» արտահայտությունն ինձ համար միշտ էլ կանացի է հնչել»:

«Ես տարված եմ մարմնամարզությամբ: Ամեն օր պետք է պարապեմ»:

«Ձախողումը լուծում չէ: Բոլորն էլ պետք է ձգտեն հաջողության»:

«Կաթը երեխաների համար է… երբ մեծանում ես, այն պետք է փոխարինես գարեջրով»:

«Եթե իմ կյանքը կինո լիներ, ոչ-ոք չէր հավատա, որ այն իրական է»:

«Սկսեք խորքից, տարածվեք շատ հեռու, բայց երբեք մի նայեք ետ»:

«Ամենավատ բանը, որ կարող է պատահել ինձ հետ, բոլորին նման լինելն է: Ատում եմ միօրինակությունը»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել