ԽՈՅԵՐ
Օգոստոսի 25-ին սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի ներել ձեզ, մոռանալ ձեր վիրավորական կատակները, որոնց դուք առանձնապես մեծ նշանակություն եւ կարեւորություն չեք տալիս։ Եվ նա այսօր ստիպելու է ձեզ մտածել խոսելուց առաջ եւ ավելի խելամիտ լինել։
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելի էակի երջանիկ եւ արեւոտ օր է նախապատրաստել ձեզ համար։ Նրան հաջողվելու է ջերմացնել ու ժպիտ պարգեւել ձեզ։ Արդյունքում շատերը սկսելու են նախանձել ձեզ։ Իսկ դուք պետք է մանրամասն հիշեք, անգամ հուշատետրում գրեք օգոստոսի 25-ին կատարվածը, քանզի այդպիսի օրեր, ցավոք, հաճախ չես ապրի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Որքան շատ անհանգստանաք եւ խուճապի մատնվեք, այնքան ձեր մտերիմներն ու հատկապես երկրորդ կեսը ավելի շատ են մտահոգվելու ձեզ համար։ Փորձեք փոխել ստեղծված իրավիճակը, քանզի ոչ մեկը բացի ձեզնից չի կարող անել դա։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աստղերը հուշում են լսել ընկերների խորհուրդները, քանզի հենց նրանք այսօր կասեն այն, ինչ պետք է անեք այս պահին։ Սակայն սիրելի էակը չպետք է իմանա այս մասին։ Թող կարծի, որ այդ հանճարեղ մտքերի հեղինակը հենց դուք եք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Սիրելի անձնավորության համար այսօր շատ դժվար կլինի պատկերացնել ձեզ հետ կապված մի քանի իրավիճակներ, նույնիսկ եթե դուք նրան բացատրեք դրանց իրականություն դառնալու հավանականության մասին։ Դե ինչ, եթե խոսքերով չի ստացվում, ուրեմն կարելի է գործով ապացուցել, որ իրավացի եք։
ԿՈՒՅՍԵՐ
Օգոստոսի 25-ին կհասկանաք, որ այն իրավիճակը, որում այժմ հայտնվել եք դուք եւ ձեր սիրելի էակը, մեկ անգամ արդեն պատահել է ձեզ հետ։ Մնում է միայն հիշել, թե ինչպես եք վարվել այն ժամանակ եւ հասկանալ, թե ինչ է պետք անել այս անգամ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր տեղանքում չկողմնորոշվելու ձեր վատ սովորությունը կարող է չար կատակ խաղալ ձեր ու ձեր սիրելի էակի հետ։ Ուստի, փորձեք որքան հնարավոր է զգուշավոր ու մտածված լինել ձեր ամեն քայլում, իսկ տանից դուրս գալիս վերանայեք երթուղին, որպեսզի սխալներ թույլ չտաք։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր երկուսի ճակատագիրը ձեր ձեռքերում չի լինի։ Դա կարող է բավականին բացասական հետեւանքներ ունենալ հարաբերությունների վրա։ Աստղերը հուշում են՝ լինել չափազանց զգույշ եւ ուշադիր։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Օգոստոսի 25-ին մի փորձեք գնահատական տալ ձեր հարաբերություններին, միեւնույն է, չի ստացվելու։ Պարզապես զգացեք այն ջերմությունն ու էներգիան, որը ստանում եք ձեր սիրելի էակից եւ արեք հնարավոր ամեն ինչ՝ սիրելի էակին ձեր կողքին պահելու համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալը չի ընկալի ձեր խոսքերի իմաստը։ Ավելին, նա ամեն ինչ հակառակը կհասկանա, ինչը տարաձայնությունների առիթ կդառնա։ Եվ որքան էլ նստեք ու մտածեք, թե ինչպես եւ ինչու այդպես պատահեց, գլխի չեք ընկնելու։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր խոսքերն ու գործողությունները վիրավորական կթվան սիրելի անձնավորության համար, ինչը զարմանալի կլինի ձեզ համար։ Փորձեք հասկանալ, որ օգոստոսի 25-ին նրա նյարդային համակարգը շատ լարված են, նա շատ զգացմունքային ու խոցելի է։ Դուք լուռ ձեր հետեւությունները արեք։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունն այնպիսի մի բան կմտածի, որը դուք զարմանքից քարացած կնայեք նրան։ Մնում է հուսալ, որ անակնկալը հաճելի եւ ուրախալի կլինի ձեզ համար եւ օգոստոսի 25-ը անմոռանալի էջ կլինի ձեր կյանքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել